Քաղաքական գործիչներն ինձնից շատ են ապահովում ազգի հումորը. Արամ Մանուկյան Տպավորություն է, որ Ալիեւը ոչ թե Բաքվում է նստել եւ իշխում, այլ նա Երեւանում է. Հարութ Սասունյան Թալինում հավերժ խոյացավ հերոս Մկրտիչ Հարությունյանին նվիրված հուշարձան-կոթողը ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ՀՀ ԱԳՆ Ինչ մեսիջ է հղում Իրանի նախագահական ընտրությունների ընթացքը Միջուկային պատերազմը դարձել է շատ ռեալ, բայց կլինի՞ Անհաջողության «ջենտլմենները» Սև ծովից ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Ի՞նչ ներողություն, ծափ տվեք, թող գնա. «Զարմանք» Արևմուտքը հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կբեմադրի․ ՌԴ փոխարտգործնախարար

Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան

Ներքաղաքական

«Ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում»,- «Իրավունքի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` անդրադառնալով Թուրքիայի նախահագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին:

— Էրդողանը լրագրողների հետ ունեցած զրույցում նշել էր, որ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզ: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի` նոր ճանապարհային քարտեզ ասելով:

— Նոր ճանապարհային քարտեզը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ծրագիրն է Էրդողանի տրամաբանությամբ եւ Էրդողանի պահանջներով: Էրդողանն առաջ է քաշում հետեւյալ միտքը, որ պետք է մոռանանք ամեն ինչ եւ սկսենք հարաբերություններ, ասես, ոչինչ չի պատահել: Սա է Էրդողանի ուղերձի հիմնական մեխը:

— Թուրքիան տարածաշրջանում եղել է խաղացողներից մեկը, այժմ հնարավո՞ր է դառնա հենց գլխավոր խաղացողը:

— Ըստ էության, Թուրքիան փորձելու է դառնալ հիմնական խաղացող` Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին, եւ բնական է, որ Թուրքիան շտապելու է օգտվել այդ հանգամանքից: Արդեն մեկ հաջողություն գրանցել է Արցախի հարցում, անելով ամեն ինչ ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ` ռազմի: Հաջորդը հայ-թուրքական հարաբերություններն են` Ցեղասպանությունից Հայաստանի հրաժարումը: Սա է Էրդողանի պլան մինիմումը, իսկ պլան մաքսիմումը` Զանգեզուրի միջանցքով դուրս գալ դեպի Կենտրոնական Ասիա: Սա շատ ավելի ծավալապաշտական ծրագիր է, որը տարածաշրջանային գերտերությունների դիմադրությանն է հանդիպել:

— Թուրք-ադրբեջանական դաշինքի ամրապնդումը եւ Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը տարածաշրջանում ինչպե՞ս կգնահատի Ռուսաստանը:

— Կարելի է ասել, որ մենք գործ ունենք մեկ պետության` Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը երկար ժամանակ է հանդես է գալիս ուղղակի կցորդի դերում: Ադրբեջանն այսօր կատարում է թուրքական քմահաճությունները: Մեծ հաշվով չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է զգալի հաջողություններ արձանագրել տարածաշրջանում: Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ, եւ սա արդեն վտանգավոր է Էրդողանի համար: Ուստի` ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում:

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վաղուց պատրաստ էր շահագործման, սակայն չի շահագործվում: Ի՞նչն է խնդիրը:

— Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարայի» անցակետի շահագործման պրոցեսը տեւական ժամանակ չենք տեսնելու: Թուրքիան ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշելու, որն ավելի է բարդացնելու «Մարգարա» անցակետի շահագործումը:

Էրդողանն առաջ է բերում` նոր կարգեր, հնարավորությունների պատուհան գաղափարը, ինչի՞ մասին է խոսքը:

Այստեղ նա նկատի ունի, որ Արցախի հարցը արդեն կարգավորվել է, նրանք ստանալու են Զանգեզուրի միջանցքը եւ դրանով նոր փոփոխություններ են տեղի ունենալու: Ցանկացած կոմունիկացիաների շրջափակում յուրաքանչյուր պետության եւ տարածաշրջանի համար հնարավորություն է, բայց Հայաստանի պարագայում մենք պետք է տեսնենք եւ հասկանանք, թե այդ հնարավորությունը մի նժարին դնելով, իսկ մյուս նժարին դնելով մեր ինքնությունը, պատմական հիշողությունը, Հայոց ցեղասպանության դատապարտումը, որն է ավելի կենսական նշանակություն ունեցող: 30 տարի Հայաստանն ապրել ու զարգացել է փակ պատուհանի պայմաններում, եւ կարծում եմ, որ 30 տարի էլ կարող է ապրել եւ զարգանալ:

Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Եվ հատկապես Իրանն ինչպե՞ս կարձագանքի դրան:

— Իրանի արձագանքը լինելու է կոշտ, որովհետեւ Թուրքիայի քաղաքականութան ընդլայնումը սկսում է հակասել Իրանի շահերին: Իրանը նշում է, որ տարածաշրջանում փոփոխություններն իրենց համար կարմիր գծեր են: Իրան-Թուրքիա հարաբերությունները կզարգանան Էրդողանի ախորժակին համապատասխան: Եթե Էրդողանի ախորժակը շատ ավելի մեծ եղավ, դա արժանանալու է իրանական կողմի դիմադրությանը:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



Քաղաքական գործիչներն ինձնից շատ են ապահովում ազգի հումորը. Արամ ՄանուկյանՏպավորություն է, որ Ալիեւը ոչ թե Բաքվում է նստել եւ իշխում, այլ նա Երեւանում է. Հարութ ՍասունյանԹալինում հավերժ խոյացավ հերոս Մկրտիչ Հարությունյանին նվիրված հուշարձան-կոթողը ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ՀՀ ԱԳՆԻնչ մեսիջ է հղում Իրանի նախագահական ընտրությունների ընթացքըՄիջուկային պատերազմը դարձել է շատ ռեալ, բայց կլինի՞Անհաջողության «ջենտլմենները»Սև ծովից ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովԻ՞նչ ներողություն, ծափ տվեք, թող գնա. «Զարմանք» Արևմուտքը հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կբեմադրի․ ՌԴ փոխարտգործնախարարԱհազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնությանՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարարՀենց այս պահին, ըստ ՔՊ֊ի, Բաքվի բանտերում պահվող  23 հայ մարդիկ, ըստ իրենց՝ գերի ե՞ն, թե գերի չե՞նՀայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծումՀանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ․ ՍուրենյանՄոսկվայում դատարանն Օլեգ Էյդելշտեյնին ճանաչել է Ժիրինովսկու որդիՄբապեի խաղային համարը «Ռեալում»Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըԿիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇՏԱՊ. ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիք ոստիկան են ներկայացել եւ տարել անհայտ ուղղությամբՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Արջն ականջիդ ինչ ասեց. Արջերը ներխուժում են բնակավայրերՀովհաննես Ազոյանն ո՞վ ա … վայ, լավ էլի, նման անուններ մի’ տվեք. Սրբազանը՝ լրագրողինՊայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ-Սերբիա պաշտպանության ոլորտում համագործակցության մասինՀ2-ի անդրադարձը՝ «Առաջին հանրապետության դասերը եւ ներկա իրավիճակը» խորագրով կոնֆերանսինՀայաստանը պետք է հաշվի նստի նոր իրողությունների հետ. մեկնարկում է Սանկտ Պետերբուրգի 27-րդ միջազգային ֆորումըԲաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժությունները Ժամանակն է, որ հարթակներից հնչի նաեւ քաղաքական կոնտենտ. Խոսրով ՀարությունյանՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակUcom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքներըԱդրբեջանական կեղծիքն ու իրականությունը. Պատմաբանը Խոջալուի վերաբերյալ բացառիկ քարտեզ է հրապարակելՓաշինյանը Պուտինին ցավակցական հեռագիր է ուղարկել Չիլինգարովի մահվան կապակցությամբՆախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Սալիվանն ու Քըլըչ նշել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը. Սպիտակ տունՓաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ»Ինչ է բացահայտում Սրբազանի աստղային քարտեզը.Աստղաբանը բացահայտում է ամուր պահված գաղտնիքըՀունիսի 4. Օրվա խորհուրդԱՄՆ Կոնգրեսում նախազգուշացրել են լայնածավալ պատերազմի մասինՍրանք ակնարկներ են մանկապղծության մեջ Ամերիկայի բարձրագույն էլիտայի ներգրավվածության մասին. փորձագետ (Տեսանյութ)«Հրապարակ»․ Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու«Կորուստները սարսափելի են». Արևմուտքը մռայլ փաստեր ներկայացրեցին Ուկրաինայի զոհերի մասին«Հրապարակ»․ Շատ նման է դժբախտ պատահարի«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. Դա հենց այնպես չի եղել1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. «Ժողովուրդ»Ռուսական նորագույն «Մալվա» ինքնագնաց հրետանաու մարտական ​​կիրառման առաջին կադրերը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода