Iravunk.com | Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Դպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ) Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) «Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է

Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան

Միջազգային

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, սակայն Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, դա թույլ չի տա: «Իրավունք»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ , քաղաքագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ` անդրադառնալով իսրայելաիրանյան բախումներին:

«ՆՄԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ, ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԴԵՌ ԷԼԻ ԿԼԻՆԵՆ»

— Կարելի՞ է պատասխան հարված ակնկալել Իսրայելի կողմից, եւ ի՞նչ հետեւանք այն կունենա:

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, բայց, կարծում եմ` այն չի լինի, կամ այն մասշտաբի չի լինի, ինչ-որ սպասվում էր: Մի կողմից` իսրայելական կողմը այս էսկալացիայի կարիքն ունի, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, այն թույլ չի տա: Եթե պատասխան գործողություններ լինեն, ենթադրում եմ, որ դրանք կլինեն շատ սահմանափակ, թեեւ դրանից հետո էլ արդեն Իրանի պատասխան հարվածը կգա, եւ այսպես շարունակ:

— Այսպիսի բախումները հետագայում կարո՞ղ են պարբերական բնույթ կրել:

— Այս բախումներն այն տրամաբանության մեջ են, որոնք արդեն գրեթե կես դար ձգվում են: Այո, նման բախումներ կարող են լինել, եղել են ու դեռ էլի կլինեն: Կողմերը ինչ-ինչ արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են սրանով նաեւ լուծում: Իրանական ռեժիմը փորձում է նաեւ իր ուժը ցույց տալ, հրեաները գոյության խնդիր են լուծում:

— Այս բախումը կարո՞ղ է հիմք ստեղծել, որ Արեւմուտքի համար երկրորդական դառնա ուկրաինական հարցը:

— Միանշանակ է, որ սա ուկրաինական գործի վրա կազդի: Կիեւում անհանգստությամբ են հետեւում Արեւմուտքի թուլացող ուշադրությանը: Անցած տարի, երբ Գազայում սրացումը եղավ, արդեն իսկ Արեւմուտքի ուշադրության զգալի մասը ուղղվեց դեպի հարավ: Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից, գուցե հարմար առիթ է փնտրում, որպեսզի դեմքը փրկելով, դուրս գա ուկրաինական գործից, եւ սա կարող է լավ առիթ լինել: Օրերս ԱՄՆ կոնգրեսը պատրաստում էր հերթական օգնության փաթեթը Իսրայելին, մի քանի շաբաթից դա կընդունվի, եւ այստեղ հետաքրքիր է, որ ուկրաինական խնդրի հետ կապված, որեւէ դրական բան պաշտոնական Կիեւի համար չկա: Այս առումով, ենթադրում եմ, որ ռուսական կողմը մոտակա ամիսներին կփորձի ուկրաինական ճակատում հնարավորինս հարմար դիրքեր գրավել:

— Արդյո՞ք Իրանը կթուլացնի իր դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, եւ այս համատեքստում ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի դա:

— Իրանն այնպիսի տարածաշրջանային խաղացող է, որ նրա թուլանալը շատ լուրջ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Հայաստանը այդքան հնարավորություններ չունի այս ամենի վրա ազդելու համար, եւ այս առումով հետաքրքիր է, որ Բաքուն էլ է շատ անհանգիստ այս ամենին նայում: Բաքուն ուզում է, որ այս կոնֆլիկտը չլինի եւ շուտ հանգուցալուծվի:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՉԵՆՔ ՀԻՇԻ ԱՅՍ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ»

— Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալել Ղազախստանի նախագահի հայաստանյան այցից:

— Ղազախստանի նախագահի այցից ոչ մի առանձնահատուկ բան չեմ ակնկալում: Տպավորություն կա, որ սա ուղղակի արձանագրային հանդիպում է: Այցի իրական նպատակի մասին դժվար է խոսել: Եթե սա արձանագրային այց չէ, գուցե Մոսկվայի կողմից փորձ է կատարվում մեսիջներ փոխանցել պաշտոնական Երեւանին, բայց այս մասին հստակ չենք կարող խոսել:

— Ղազախստանը կարո՞ղ է ստանձնել միջնորդի դեր` հայ-ադրբեջանական եւ հայ-ռուսական հարաբերություններում:

— Ղազախստանի քաշային կատեգորիան չի համապատասխանում, որպեսզի միջնորդ հանդիսանա հայ-ադրբեջանական հարաբերություններում, այստեղ նույնիսկ Թուրքիան չի կարողանում միջնորդ հանդիսանալ: Միջնորդի դերի համար կռվում են Արեւմուտքի հսկանները` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, մյուս կողմից էլ` Ռուսաստանը, իսկ Թուրքիան չի կարողանում իր տեղը գտնել, թեեւ շատ է ձգտում: Իսկ հայ-ռուսական հարաբերություններում գուցե կարողանա, եթե ոչ միջնորդ, ապա գոնե կողմերին հաշտության եզրի բերող սուրհանդակի դեր կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մի քանի օրից չենք հիշի այս այցի մասին:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода