Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
Եղանակ![Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում](/timthumb.php?src=disc/31-01-24/d2f3cb52767006d3f66d40f9418abb59.jpg&w=780)
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: