Խորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետ Ռուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակել Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստել Սրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. Հետք ՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել են ՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում է Երկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասին

«Համահայկական ճակատ» կուսակցության հետ կապ չունեմ, իմ պայքարը եղել եւ շարունակվում է «Հայ ազգային ճակատ»-ով. Գեւորգյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Իրավունք»-ի հետ զրույցում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ փակագծեր է բացել իր եւ քաղաքական հայտ ներկայացրած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջեւ առկա տարաձայնությունների վերաբերյալ խոսակցությունների, «Համահայկական ճակատ» անունով միասին ստեղծած շարժման կուսակցություն դառնալու եւ իր հետագա գործունեության մասին:

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՅՔԱՐԵՍ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ՄԱՍՆԱԿՑԵՍ, Ե՞ՐԲ…»

- Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ հարգելով կուսակցական պայքարով իշխանության հասնելու օրենսդրական պահանջը՝ հայտարարում է, որ «Համահայկական ճակատ» շարժման աջակիցներով որոշում են կայացրել ստեղծել համանուն կուսակցություն։ Լինելով այդ շարժման համահիմնադիրը՝ դառնալո՞ւ եք կուսակցական եւ ընդհանրապես՝ շարունակելո՞ւ եք գործել՝ նրա հետ միասին նաեւ այս ձեւաչափով:

- Առավել քան համոզված եմ, որ նոր կուսակցություն ստեղծելն այսօր առաջնային խնդիր չէր, երբ ունենք 160-ից ավելի կուսակցություններ, հատկապես, որ այդ շարքում անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի, կան կուռ եւ ամուր համակարգեր ձեւավորած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլն: Կուսակցական պայքարն ինձ համար այս պահի դրությամբ չի կարող հաջողության գրավական լինել: Դրա համար ես չեմ ընդունում այդ կուսակցության գաղափարը: Կուսակցությունով պայքարես որ ի՞նչ անես: Ընտրությունների՞ մասնակցես, ե՞րբ… Երբ որ Հայաստանի Հանրապետությունը չի՞ լինի կամ կապ չունի՞, թե ինչ ձեւաչափով կլինի՝ պետականություն կունենա՞նք, ո՞ւմ կազմի մեջ կլինենք, թուրքական վիլայե՞թ կդառնանք, թե՞ կմտնենք Հյուսիսի կազմի մեջ: Այսինքն՝ կարեւորը ընտրությո՞ւնն է, ինչ-որ իշխանության աթոռ լինի՞: Համարում եմ, որ ոչ թե ընտրություններով են հաղթում, այլ ընտրությունը արձանագրում է մինչ այդ քո հաղթանակը կամ պարտությունը: Դրա համար այդ կուսակցության հետ ընդհանրապես կապ չունեմ: Համենայնդեպս, ես ավելի քան վստահ եմ, որ կուսակցական պայքարը չի կարող ունենալ այն հաջողությունը, ինչը կարող էր ունենալ «Համահայկական ճակատ» շարժումը: Մեր խնդիրը պետք է լիներ բոլոր տեսակի մանր-մունր շարժումներն ու նախաձեռնությունները, անհատ քաղաքական գործիչներին, կուսակցականներին, սրանականներին ու նրանականներին համախմբելը, եւ դարձնելը մի ամբողջականություն, ովքեր կպայքարեին իրենց պետականության ու ազգային շահի համար:

- Փաստորեն, արդեն անցյալով եք խոսում շարժման մասին: Սա նշանակո՞ւմ է, որ այն իր սկզբանական ձեւաչափով այլեւս չի գործելու եւ կլինի միայն համանուն կուսակցություն՝ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ:

- Նախ ասեմ, որ նույնիսկ շարժման բանալի բառը՝ «ճակատ»-ը, վերցված էր իմ «Հայ ազգային ճակատ»-ից, որի հիմնադիր նախագահն եմ: Այս շարժումը պետք է դառնար աննահանջ պայքար՝ հանուն մեր ժողովրդի եւ պետականության լինելիության: Եվ քանի որ մեր ազգին մի լավ պառակտել են՝ երեւանցի-գյումրեցի, հայաստանցի-ղարաբաղցի, հետո էլ սեւ ու սպիտակի բաժանելով, հիմնադրվեց «Համահայկական ճակատ»-ը, որպեսզի այն դառնար մի անկուսակցական հարթակ՝ իր մեջ ներգրավվելով թե՛ կուսակցականների, թե՛ անկուսակցական հայրենասեր ու հայրենատեր անհատների: Ինչպես գիտեք, Արշակ Կարապետյանը 2018 թ.-ից եղել է այսօրվա պետականակործանների հետ միասին նույն քաղաքական համակարգում, իսկ ես 2018 թ.-ի դեռեւս ապրիլի 17-ից ընդդիմադիր կեցվածք էի դրսեւորում եւ անմիջապես սրանց իշխանության գալուց հետո՝ եղել եմ ակտիվ ընդդիմադիր պայքարում ու մինչեւ հիմա էլ մնացել եմ նույն դիրքորոշմանը: Եվ Արշակ Կարապետյանի ու իմ միասին լինելով՝ տալիս էինք հնարավորություն բոլոր այն մարդկանց, ովքեր փոշմանել են, ովքեր հասկացել են, որ սխալվել են, քանդել այդ սեւ ու սպիտակը, որը փակում է մեր Եռագույնը: Ընդ որում՝ սեւ ու սպիտակը քանդելու մասին ես խոսել եմ շատ ավելի վաղ՝ մինչեւ Արշակ Կարապետյանի հետ միասնական ճակատ ստեղծելը: Այնպես որ, համենայնդեպս, ես ամուր կանգնած եմ իմ մայր հողի վրա եւ շարունակելու եմ պայքարել հողիս համար, որ էդ անտեր մնացած աթոռը դնելու տեղ լինի: Եվ պայքարելու եմ իմ անկուսակցական «Հայ ազգային ճակատ» կազմակերպությունով՝ էլ ավելի մեծ եռանդով ու ներուժով: Ես միշտ կռվել եմ իմ հողի համար, սա է իմ ամբողջ կյանքն ու կենսագրությունը:

«ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ, ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՐԵԼ»

- Գեւորգ Գեւորգյան-Արշակ Կարապետյան տարաձայնությունների մասին մամուլը սկսեց գրել՝ մինչեւ «Համահայկական ճակատի» կուսակցություն դառնալու մասին հայտարարությունը: Իրականում ի՞նչն է եղել բուն պատճառը, որովհետեւ քաղաքական կուլիսներում կան խոսակցություններ՝ կողմերից մեկին դուր չեկած ինչ-որ ձայնագրությունների եւ լիդերության հետ կապված ամբիցիաների մասին:

- Այդ ի՞նչ ձայնագրություններ են, եթե ինչ-որ մեկն ասում է, թող ցույց տա: Ինչ վերաբերում է լիդերության հետ կապված խոսակցություններին, ինձ ճանաչողները լավ գիտեն, որ եղել եմ բոլոր ընդդիմադիր պայքարող լիդերների կողքին՝ առանց տարբերություն դնելու՝ ՀՀ երկրորդ նախագահն է, երրորդ նախագահն է, թե մեկ ուրիշն է, որովհետեւ ինձ համար կարեւորն իմ պետականության համար պայքարելն է: Դրանով ես արդեն իսկ ապացուցել եմ, որ լիդերության հիվանդություն չունեմ, իմ նպատակը երկրիս ազատագրումն է: Եվ, ի վերջո, լիդերը պայքարի ժամանակ է ծնվում, դնովի լիդերներ չեն լինում: Ես լիդերության կռիվ երբեք չեմ արել: Այնպես որ, ինչ-որ ձայնագրության մասին կխոսվի, թե լիդերության կամ ուրիշ մի խոսակցություն կպտտվի, դա իր տակ պետք է հիմքեր ունենա: Իսկ կուլիսային խոսակցությունները քաղաքական առումով միշտ են լինում: Անգամ կար խոսակցություն, որ հակասությունը եղել է այն, թե ինչ ձեւաչափով է Հայաստանի Հանրապետության լինելիությունը տեսնում Գեւորգ Գեւորգյանը եւ ինչպես՝ Արշակ Կարապետյանը: Ամեն դեպքում, ոչինչ ինձ մոտ չի փոխվել, ես նույնկերպ շարունակում եմ իմ պայքարը, իսկ մնացած հարցերը խնդրում եմ՝ ուղղեք հասցեատերերին, ովքեր շարժումից հետո կուսակցական գործընթացներ են սկսել:

- Արշակ Կարապետյանը երկրում չէ եւ պատասխանում է միայն այն հարցերին, որին ինքը ցանկանում է: Հետեւապես այս հարցի պատասխանը գտնելն այդուհանդերձ Ձեր դաշտում է մնում:

- Կարծում եմ՝ պատասխաններն ինքներդ էլ կհասկանաք եւ կտեսնեք՝ կա՛մ իրենք կտան, կա՛մ միգուցե ես կխոսեմ: Այսօր բոլոր տեսակի պառակտումները հօգուտ պետականակործան այսօրվա իշխանության է եւ մեր թշնամիների: Ես հօգուտ նրանց երբեւիցե ոչինչ չեմ արել, ովքեր պատրաստվում են անել կամ փորձում են, դուք իրենց ուղղեք Ձեր հարցերը: Պայքարելով 2018 թվականից սկսած՝ շատ լավ գիտեմ, թե ով է պայքարել, ով չի պայքարել, ով որտեղ է եղել եւ ինչի համար: Իմ պայքարը նույնն է, նպատակը եւս, ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ինչ այն ժամանակ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում: Ի դեպ, շատ քիչ քաղաքական գործիչ կա, ով ինչ խոսել է տարիներ առաջ, հիմա էլ նույնն է ասում, ես այդ քչերից մեկն եմ:

«ՓՈՇՄԱՆՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆԻՑ, ԻՆՉ ՉԵՄ ՀԱՍՑՐԵԼ ԱՆԵԼ ԿԱՄ ԴԵՌ ՉԵՄ ԱՐԵԼ»

- Պարոն Գեւորգյան, փոշմանե՞լ եք, որ, այսպես ասած, «սպիտակների» հետ գործ էիք բռնել:

- Ես երբեք չեմ ափսոսում արածի համար, ափսոսում եմ չարածի համար: Հիմա էլ համոզված եմ, որ, այսպես կոչված, սպիտակների դաշտում շատ են այն մարդիկ, ովքեր իրապես հասկանում են, որ ունենք պետականության կործանման խնդիր եւ այսպես չի կարող շարունակվել: Մարդիկ կապաշխարեն եւ ապաշխարությունից հետո կսթափվեն ու կգիտակցեն, որ «ես»-ի, լիդերության խնդիրները շատ փոքր հարցեր են, երբ դու նույն կշեռքին դնում ես երկրիդ ու պետականությանդ լինելության հարցը: Այնպես որ, քաղաքական պայքարի մեջ փոշմանում եմ միայն նրանից, ինչ չեմ հասցրել անել կամ դեռ չեմ արել, բայց երբեք չեմ փոշմանում նրանից, ինչ-որ արել եմ, որովհետեւ, ամեն դեպքում, իմ պայքարի մեջ եղել եմ ազնիվ եւ շարունակում եմ մնալ ազնիվ՝ անկախ թերություններից, սխալներից, սայթաքումներից: Չեն սայթաքում եւ չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Կարեւորը նպատակասլացությունն է, եւ ես համոզված եմ, որ մեզ մոտ ստացվելու է իրապես այս վիճակից դուրս գալ: Մենք 33 տարի առաջ, երբ պետականություն ունեցանք, ուրախությունից լաց էինք լինում, որովհետեւ գիտակցում էինք՝ եթե ունես պետականություն, կարող ես ազգային բանակ, կրթություն ու մշակույթ, պետական ինստիտուտներ ունենալ, իսկ այս ամենն ամրություն եւ ապագա է տալիս քո սերունդներին: Ուստի՝ առաջնայինը պետք է լինի քո ազգային եւ պետական շահը:

- Ասվածի ենթատեքստից ստացվում է, որ Ա. Կարապետյանի եւ Ձեր տարաձայնությունները կապված էին երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ տարբեր պատկերացումների հե՞տ, թե՞ անձնական հարց է, որին չեք ուզում անդրադառնալ:

- Հետախուզություն-հակահետախուզություն օպերացիա-մտավարժանքներից դուրս եկեք: Նորից եմ կրկնում՝ այդ բոլոր տեսակի խոսակցությունները եղել են, կան ու լինելու են, քանի դեռ չկան պաշտոնական հայտարարություններ: Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ:

- Անգամ Արշակ Կարապետյանի՞…

- Այո՛, անգամ Արշակ Կարապետյանի: Ես միայն խնդիր ունեմ նրանց հետ, ովքեր իմ պետականությունն են ուզում կործանել, խնդիր ունեմ ցեղասպան թշնամիների հետ: Ես խնդիր չունեմ հայի հետ, ով էլ լինի, ինչ ձեւի էլ լինի: Միշտ հույս ունեմ, որ եթե հայ է, մի օր կապաշխարի: Իհարկե, սա չի նշանակում, որ ես միամիտ քաղաքականություն եմ վարում: Բայց շատ պարզ եմ իմ փոխհարաբերությունների մեջ, ինչը շատ առողջ է:

«ԲՈԼՈՐ ԲԱՑՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԻՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ»-ԻՆԸ»

- Իսկ ի՞նչ է լինելու Հյուսիսային պողոտայում բացված գրասենյակի հետ՝ այն շարունակելու է մնալ շարժմա՞նը, Ձեր կազմակերպությա՞նն է լինելու, թե՞ ընդհանրապես չի լինելու:

- Բոլոր բացված գրասենյակները եղել են իմ «Հայ ազգային ճակատ»-ինը: Դուք լավ գիտեք, որ Գեւորգ Գեւորգյանը միշտ ունեցել է գրասենյակներ: Մենք մեր ընկերներով, համակիրներով, կազմակերպության անդամներով այդ գրասենյակները պահում էինք ու զարգացնում: Ընդ որում՝ այդ նույն գրասենյակներն ինձ համար երբեք էլ չի եղել նպատակային ինչ-որ բան: Այո, դա մի տեղ ուժի, մի տեղ՝ ռեսուրսի ցուցադրում է, բայց բուն պայքարը չէ՝ ՀՀ-ում խնդիր լուծելու համար: Քաղաքական պայքարի մեջ իրենք մի կողմից պետք են, կարեւոր, բայց իրականում ախր այսօր այնքան ավելի լուրջ խնդիր ունենք, պայքարն այնքան ավելի տեղային է ու հողային, այնքան գետնի վրա է, որ այդ բոլոր օֆիս-մոֆիսները հազարերորդական են: Իմ եւ Արշակ Կարապետյանի մասին խոսակցությունները Դուք էլ իրավացիորեն նշեցիք, որ բավականին վաղուց են շրջանառվում, բայց, ինչպես տեսնում եք, արդեն տեւական ժամանակ է շարունակվում է մեր գրասենյակների, մեր աշխատակազմի գործունեությունը էլ ավելի ակտիվ: Գեւորգ Գեւորգյանը մինչեւ այս կարո՞ղ է Համզաչիմանում էր կամ եսիմ որտեղ: Ծնվել, մեծացել, ամբողջ կյանքս ապրել եմ Երեւանի կենտրոնում, կենտրոնի տղա եմ, արարել եւ աշխատել եմ այստեղ, հայրենասիրական կենտրոններ էլ ինչքան ունեցել եմ, միշտ եղել է հիմնականում քաղաքի կենտրում: Նորությո՞ւն է Հյուսիսային պողոտայում գրասենյակ ունենալը: Ես պարզապես իմ գրասենյակները երբեք չեմ դարձրել ինքնագովազդի առարկա: Մեր թիմը գրասենյակում, թե գրասենյակից դուրս սկզբունքային մարդիկ են եւ դեռ շարունակաբար, ժամ առ ժամ համալրվում է մեր համակիրների եւ գաղափարակիցների բանակը:

- Հարցը կարեւոր է նրա համար, որպեսզի մարդիկ էլ իմանան՝ գալով այդ գրասենյակ, գալիս են Ձեր կազմակերպությո՞ւն, թե՞ Արշակ Կարապետյանի նոր ստեղծվող կուսակցություն:

- Հյուսիսային պողոտայի գրասենյակ եկողը միշտ էլ եկել է Գեւորգ Գեւորգյանի մոտ, իսկ ովքեր ուզում էին Արշակ Կարապետյանին տեսնել, գնում էին նրա մոտ Մոսկվա: Այդպես շատերն են գնացել Մոսկվա՝ առանց այցելելու մեր գրասենյակները եւ համարելով, որ իրենց տեսակետներն ավելի համահունչ են Արշակ Կարապետյանի հետ, քան թե Գեւորգ Գեւորգյանի, ով 2018-ից ընդդիմադիր պայքարի մեջ է:

«ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ ԵՆՔ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿԱՆՔ, ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

- Քանի որ բոլոր խոսակցություններին անդրադարձանք, այս մի փակագիծն էլ բացեք. լինելով շարժման համահիմնադիր՝ Դուք ստացե՞լ եք այն հարցի պատասխանը, թե ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած Արշակ Կարապետյանին որտեղի՞ց այդքան գումար, որ որոշել է հիմա ծախսել քաղաքականության մեջ:

- Չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը, եթե այդքան մեծ գումարների մասին խոսակցություններ կան, այդ հարցը կարող եք ուղղել Արշակ Կարապետյանին: Մեր կազմակերպությունում դեռ այդքան նվիրատվություններ չկան, հուսամ՝ կլինեն: Ես կուսակցություններ չեմ բացում, ոչ էլ կուսակցությունով պայքարելն առանձնապես կարեւորում եմ՝ այս վարչախմբին հաղթելու համար: Մենք ինչպես եղել ենք, այնպես էլ կանք, ոչ մի բան մեր կյանքում առանձնապես չի փոխվել: Միայն փոխվել է այն, որ շատ մարդիկ երկրի կործանման վտանգը հասկանալով՝ գալիս էին միանալու մեր պայքարին, որպեսզի կարողանան ապրեն եւ արարեն իրենց մայր հողում եւ մնան հայ: Ու պայքարում են ոչ թե պաշտոնի համար, այլ մեր լինելության: Մեզնից դեռ մարդ չի եղել, որ ասի՝ ես ուզում եմ դառնալ նախագահ կամ վարչապետ: Իմ ուզածը երկիրս փրկելն է, ես ուզում եմ ապրել իմ հողում, իսկ պատասխանատվությունից ո՛չ ես, ո՛չ էլ իմ կողքը կանգնած ընկերները չեմ խուսափում: Յուրաքանչյուր տեսակի պատասխանատվություն կարող ենք ստանձնել, եթե իրականում այն Աստծուց է, այլ ոչ թե տարբեր կուլիսներում պայմանավորված կամ երեւակայելով, որ եթե այս ազգակործանը կարող է լինել վարչախմբի ղեկավար, բոլորը իրենց ավելի լավն են ու կարող են լինել այդ պաշտոնում: Չէ՛, այդպես չի լինում, ամեն մարդ չի՛ կարող, պետք է ունենա պատասխանատվության զգացում, կարողանա սիրի իր հողն ու ջուրը, Աստծուց վեր իրեն չդասի ու հայ լինի:

- Ի դեպ, որքան շատերին զարմացրեց Ձեր եւ Արշակ Կարապետյանի քաղաքական միավորումը, առավել եւս հիմա դժվար էր պատկերացնել Ձեզ՝ այն մարդկանց կողքին, ում հետ միավորվում է նա...

- Ձեր ասած մարդիկ երբեք էլ չեն եղել իմ կողքին ու չգիտեմ էլ՝ վաղը մյուս օր կլինեն, թե չեն լինի, էլի եմ ասում՝ ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Իսկ համախմբման համար միշտ ուրախ եմ եւ հիմա էլ եմ պատրաստ, եկեք, ես ինքս էլ կգամ, որ ձնագնդի էֆեկտով համախմբվենք՝ լինի մեր կազմակերպության շուրջ, ուրիշ կազմակերպության, թե «Համահայկական ճակատ» ասվածի: Իմ խնդիրը միակն է՝ երկրի փրկությունը, ոչ թե անունները: Ասում են չէ՝ վատ պարողին ինչ-որ բան անընդհատ խանգարում է: Ի՞նչ կապ ունեն անունները:

- Համաձայնեք, որ շատերը Արշակ Կարապետյանին սկսեցին համարել ոչ նիկոլական, երբ Դուք միավորվեցիք իրար հետ, բայցեւ դրանով հարվածներ վերցրեցիք Ձեզ վրա: Հիմա երբ բաժանվել եք, դրանից ավելի արդյունավետ կդառնա՞ Ձեր պայքարը:

- Տվյալ մարդու հետ, ում անունը տալիս եք, ես բաժանման մասին չեմ խոսում, այլ խոսում եմ իմ պայքարը շարունակելու մասին, որովհետեւ իմ տեսակը չի նահանջում, չի փախչում, պայքայրի դաշտից չի գնում, քանի հաղթանակ չկա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իմ գործընկերոջը ստիպված էին վստահում, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ճանաչելով եւ վստահելով՝ փորձում էին վստահել մյուսներին, շատ լավ է: Ամեն դեպքում, կգա մի օր, դեն կնետենք բաժանարար բոլոր գծերը եւ հանուն մեր պետականության մի բռունցքով այս իրավիճակը կուղղենք: Ամեն մեկն իր որոշումը պետք է կայացնի՝ պայքարում է հանուն հողի՞, թե՞ չգիտեմ ինչի համար: Երբ հասկանում ես, որ քո վերեւում Աստված կա եւ դու քո հողի գույնի ես, չես ունենում էգո եւ հիվանդ երեւակայություններ: Փառք Տիրոջը, շատերն այս ամենը հասկանում են եւ միանում են մեզ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Խորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետՌուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակելՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքինՈսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստելՍրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. ՀետքՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել ենՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում էԵրկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասինՄեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներինՇՏԱՊ. անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվելՓողոցում իմ ներկայությունն անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է ճիչ. Բագրատ սրբազանԱբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցումԳագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Գեղամա լեռներիցՊՆ հաղորդագրությամբ է հանդես եկել Հայաստանից միակ պաշտոնատար անձը, որ այցելեց Արցախ, Ամենայն Հայոց հայրապետն էր. Վրթանես սրբազանՍիրելիս դավաճшնեց ինձ մտերիմ ընկերուհուս հետ… Գայա Արզումանյանը՝ մեծ սիրո և հիասթափության մասինՇՏԱՊ. Ինչ է սպասվում հունիսի 17-ին . Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբՎրաստանում ցուցարարները խոստանում են մնալ փողոցներում՝ մինչև կառավարության հրաժարականըՈւժգին կարկուտ՝ Գորիս համայնքում․ լիովին ոչնչացվել են պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը (լուսանկարներ)GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ, չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը. Արտակ ԲեգլարյանԵվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 16-ինՆիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Երևան-Կապան թռիչքիցԻնչ էլ որ պատահի ձեզ հետ, մի տանջվեք հարցով, թե ԻՆՉՈ՞ւ. Սարսափազդու իրականությունՀինգ աստղանի հյուրանոցից հետո միանգամից հայտնվեցի հիվանդանոցում. Առանց արտասվել անհնար է կարդալԻնչո՞ւ են տղամարդիկ քնում սեքսից անմիջապես հետոGG Խաչիկի վրա գժվել ա վիդեոյից հետոԱՄՆ-ում երեխաները 10 տարով բերդ կուղարկեն հանուն ԼԳԲՏ-ներիԾերուկը լրիվ անտանելի է դարձելԶելենսկին մեծագույն առեւտրականն է բոլոր ժամանակների քաղաքական գործիչների մեջ. Թրամփ (Տեսանյութ)ԱՄՆ-ը վախենում է, որ Իսրայելը պատերազմ կսկսի Հեզբոլլահի հետ և չի դիմանա. CBS NewsԸնտրություններ Ֆրանսիայում. ազգային ուժերն ընդդեմ գլոբալիստներիՀուսիթիները գրոհել և խորտակել են ուկրաինական նավը (Տեսանյութ, ֆոտո)Սումիի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, իրականացվում է բնակչության պարտադիր տարհանումԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ծրագիրը Պուտինի առաջարկից հետոՈչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել ԳրիգորյանըԵՎՐՈ-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ(տեսանյութ)Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանըԲայրամիի գոլը ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ(տեսանյութ)Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան ԲաբայանՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, ո՞ր կառույցն է պաշտպանելու. Արա ԱբրահամյանԻնչպես է շարունակելու Բագրատ սրբազանի շարժումը հետագա պայքարը. արքեպիսկոպոսը փակագծեր բացեցՕրը ցերեկով հայի ջարդ է տեղի ունենում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի սրտում. Ալլա ՀակոբյանԵՎՐՈ-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց խորվաթներին(տեսանյութ)Ռուսական բանակին մնացել է 7 կմ՝ Դոնբասում ուկրաինական ուժերի մատակարարման հիմնական ուղին կտրելու համար․ BILD (ՖՈՏՈ)Պայմանավորվածությունների տրամաբանությամբ հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. ԳեղամյանՍուպեր Սաքոն իր մասոն ախպերների հետ. Հայկ ՆազարյանՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին Հումանիտաէ օգնությո՞ւն, թե՞ ժամկետանց նախդվող դեղորայք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода