Սումիի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, իրականացվում է բնակչության պարտադիր տարհանում ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ծրագիրը Պուտինի առաջարկից հետո Ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանը Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան Բաբայան ՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, ո՞ր կառույցն է պաշտպանելու. Արա Աբրահամյան Ինչպես է շարունակելու Բագրատ սրբազանի շարժումը հետագա պայքարը. արքեպիսկոպոսը փակագծեր բացեց Օրը ցերեկով հայի ջարդ է տեղի ունենում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի սրտում. Ալլա Հակոբյան Ռուսական բանակին մնացել է 7 կմ՝ Դոնբասում ուկրաինական ուժերի մատակարարման հիմնական ուղին կտրելու համար․ BILD (ՖՈՏՈ) Պայմանավորվածությունների տրամաբանությամբ հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Գեղամյան

Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց

Մշակութային

Միայնակ տղամարդը հայտնվում է անհավանական պատմության մեջ, որը ավարտվում է ողբերգությամբ, բայց, ցավոք, այդ պատմությունը նրա կյանքում լավագույն բանն էր, որ երբեւէ նրա հետ պատահել էր: Այս մասին էր ՍԱՐԳԻՍ ՇՈՂՈՒՆՑԻ բեմադրած եւ իր դերակատարմամբ «Վայրի Երեխան» ներկայացումը, ըստ ժամանակակից բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի համանուն պիեսի: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ցուցադրված այս ներկայացումը, հանդիսատեսից ոչ միայն ծափեր, այլեւ արցունքներ կորզեց:

- Սարգիս, լինել ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ դերակատարը, այն էլ մոնոներկայացման ժանրում, դժվար չէ՞ր:

- Ոչ: Երբեմն գործի բերումով ստացվում է, որ բեմում մի 15 մարդ կա, բայց դու ստիպված ես մենակ խաղալ, որովհետեւ ոչ մեկ չունի խաղընկերոջ զգացողություն: Եվ թեպետ մոնո ժանրում առաջին անգամ էի խաղում, ոչ մի դժվարություն չեմ ունեցել: Ամեն ինչ մի տեսակ այնքա՜ն հարթ գնաց, ես այնքա՜ն ներդաշնակ էի գործի հետ, որպես դերասան եւ որպես բեմադրիչ, որ, կարծես, միանգամից դարձավ ներկայացում: Ես շատ դրվագներ չեմ էլ բեմադրել, քանի որ ինձ համար ներկայացումը ծնվում եւ մեռնում է այդ օրը, այդ պահին եւ այդ ժամին, այդ մոտեցմամբ էլ խաղում եմ: Այսինքն՝ այդ պահին ինչպես զգում եմ, այդպես էլ խաղում եմ:

- Մենք նկատեցինք թաց աչքերով հանդիսատեսի, Դուք նկատե՞լ էիք, ինքնանպատա՞կ էր նրանց հուզելը:

- Չեմ նկատել, միայն արցունքները քթով հետ քաշելու ձայներն էի լսում: Իրականում ես ոչ մի հատուկ բան չեմ արել հանդիսատեսին հուզելու համար: Ես բեմում եղել եմ մի վիճակի մեջ, ինչից իրենք ազդվել են, մտադրված իրենց որեւէ վիճակի չեմ բերել:

- Ուզում եք ասել, որ ինքնե՞րդ էլ եք ամեն անգամ հուզվում՝ Ձեր հերոսի հետ միասին:

- Իսկապես, ինքս էլ այդ վիճակում եմ հայտնվում, ընդ որում, ոչ թե՝ որպես դերասան, այլ Սարգիս Շողունց: Ես այնքան եմ ընկղմվում այդ խաղի մեջ, որ հայտնվում եմ այդ վիճակում: Մի պահ կտրվում եմ իրականությունից, եւ ապրում եմ դա:

- Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հենց Սելին Դելբեքի պիեսը:

- Նրա «Վայրի Երեխան», երբ Հայաստանում թարգմանել էին հայերեն եւ պետք է լիներ գրքի շնորհանդեսը, ինձ առաջարկ եղավ, որպեսզի պիեսից մի հատված ներկայացնեմ  հանրությանը: Ամբողջ պիեսը կարդացի, ընտրեցի մի փոքր հատված, որպեսզի գրքի շնորհանդեսի ժամանակ ընթերցեմ, ընթերցեցի ու շատ տպավորվեց այս գործը: Իսկապես, ինձ համար հարազատ դարձավ, շատ սիրեցի ու որոշեցի, որ պետք է ամբողջությամբ բեմադրեմ: Եվ, իհարկե, «Արմմոնոն» էլ խթան հանդիսացավ, որ բեմադրեմ, որովհետեւ միշտ չէ հնարավորություն է լինում ներկայացում բեմադրելու: «Արմմոնոն» մեզ սատարող լավագույն փառատոններից մեկն է, որը մեզ օգնում է ինքնաարտահայտվել:

- Ասացիք հարազատ դարձավ, նկատի ունեք պիեսի տե՞քստը, թե՞ հերոսի ապրումները:

- Ե՛վ պատմությունը, ե՛ւ հերոսի ապրումները, որովհետեւ շատ ազնիվ է ու բարի: Սա է առաջին հայացքից գրավում: Ճիշտ է, տխուր վերջաբան ունի, դրամատիկ պատմություն է, բայց, միեւնույն է, շատ գրավող եւ սրտամոտ:

- Գուցե նաեւ նրանից, որ յուրաքանչյուր ողբերգություն կամ ցավ պատճառող իրադարձություն աննկարագրելի հետք է թողնում յուրքանչյուր մարդու կյանքում, ինչպես եւ ներկայացման հերոսի…

- Ներկայացման մեջ սիմվոլիզմ կա, որովհետեւ հերոսը պատմում է այս պատմությունը եւ վերջում տանում է ամեն ինչ նրան, որ այսպիսի հազարավոր պատմություններ կան, խեղված ճակատագրեր ունեցող միլիոնավոր երեխաներ: Այսինքն՝ այս տղամարդը, պարզապես, միջոց է պատմելու այդ միլիոնավոր երեխաների մասին, որոնք գտնվում են մանկատներում կամ նրանց, ուղղակի, լքել են: Սա նաեւ պրոպագանդա է եւ հորդոր, որ երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է:

- Այս գործը իրական պատմության մոտիվներ ունի՞…

- Կոնկրետ սյուժեն, բնականաբար՝ ոչ, քանի որ մի քիչ ավելի եվրոպական մոտեցումներ ունի: Բայց մենք հեռուստացույցով, երեւի, ամեն օր լսում ենք այսպիսի պատմություններ, անգամ մի հաղորդաշար կա, որտեղ մեր հանրության ամենացածր խավի ընտանեկան խնդիրների մասին է խոսվում եւ այդտեղ էլ նման բազում օրինակներ կան: Ես վատ չեմ ընդունում դրա մասի բարձրաձայնելը, բայց սա նաեւ փաստում է, թե ինչեր կան այս կյանքում եւ մասնավորապես՝ մեր երկրում:

- Ըստ Ձեզ, ներկայացման գլխավոր մեսիջը բախե՞ց հանդիսատեսի սրտերը:

- Կարծում եմ՝ մեսիջը տեղ հասավ, թեպետ փառատոնի հանդիսատեսը այնպիսի գրագետ եւ կիրթ մասսա է, որ, միեւնույն է, նրանք արդեն գիտեին այս մասին: Բայց եթե ներկայացումը հնարավորություն լիներ խաղալու լայն զանգվածների համար, վստահ եմ՝ ավելի մեծ ազդեցություն կունենար: Եվ եթե թեկուզ մի մարդու մեջ էլ այն ինչ-որ բան փոխի, ես կհամարեմ, որ լավ գործ եմ արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Սումիի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, իրականացվում է բնակչության պարտադիր տարհանումԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ծրագիրը Պուտինի առաջարկից հետոՈչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել ԳրիգորյանըԵՎՐՈ-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ(տեսանյութ)Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանըԲայրամիի գոլը ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ(տեսանյութ)Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան ԲաբայանՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, ո՞ր կառույցն է պաշտպանելու. Արա ԱբրահամյանԻնչպես է շարունակելու Բագրատ սրբազանի շարժումը հետագա պայքարը. արքեպիսկոպոսը փակագծեր բացեցՕրը ցերեկով հայի ջարդ է տեղի ունենում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի սրտում. Ալլա ՀակոբյանԵՎՐՈ-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց խորվաթներին(տեսանյութ)Ռուսական բանակին մնացել է 7 կմ՝ Դոնբասում ուկրաինական ուժերի մատակարարման հիմնական ուղին կտրելու համար․ BILD (ՖՈՏՈ)Պայմանավորվածությունների տրամաբանությամբ հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. ԳեղամյանՍուպեր Սաքոն իր մասոն ախպերների հետ. Հայկ ՆազարյանՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին Հումանիտաէ օգնությո՞ւն, թե՞ ժամկետանց նախդվող դեղորայքԻնչպես է նախարարությունը «Գենինսուլինով» կոմայի հասցնում հիվանդներինՀիմարներին հայտնի մի դարձրեք, Կոմիտասի մասին էշություն դուրս տալուց հետո փրկեցինք ,էս անգամ չեք կարա. Մհեր Բաղդասարյանը`Սուպեր Սաքոյի մասին.starnews.amԵՎՐՈ-2024. Շվեյցարիան հաղթեց Հունգարիային(տեսանյութ)Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո (տեսանյութեր, լուսանկարներ)Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԽի՞ եք խլել էս լույս մարդու կյանքը…Արծրուն Հովհաննիսյանը ցավոտ գրառում է կատարել Բայդենի վիճակը «ավելի վատ է, քան երբևէ նախկինում». New York PostԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքՌուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. ՕվերչուկՔենիայից ժամանած եղբայրներից Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԿառավարությունն անգամ դժբախտ պատահարներից հետո դաս չի քաղում․Բաբկեն Պիպոյանը գազալցակայանի պայթյունի հետքերով ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 25-ին«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ. սա սարսափելի կլինի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԿԱԶԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ «BRICS» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄԳլխավոր ստախոսն է հրահանգել, որ հունիսի 12-ի արյունարբու քայլերը կատարվեն, արյունով հացը կմերժվի. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ն արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբանԳերшսիմ Վшրդшնյшնին և ևս մեկ шնձի ձերբшկшլելnւ nրnշnւմ է կայացվել․ ՔԿ (ձայնագրություն)Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն էԹող չհամարձակվի տերտեր Գապոն ասելու, թե ինքը արյունոտ հոկտեմբերի 27 իրագործելու նպատակ չի ունեցել․ Հովիկ ԱղազարյանԽուզարկում են GG ընկերության գրասենյակը (ուղիղ)19-ամյա երիտասարադ է սպանվել հայհոյելու համար նկատողություն անելու պատճառովԽուզարկում են GG ընկերությունըՏավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ (Ձայնագրություններ)Օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ կոչ անելով չօգտվել «Ջիջի» տաքսի ծառայությունից. պատճառը սեփականատիրոջ գրառումն էԻնչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից Հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու. Տեղեկատվական շտաբՀայտնի է 11 անձի ձերբակալության մասին, իսկ ոստիկաններին, հավանաբար, պարգևատրում են․ Մելիքյան (Տեսանյութ)Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրըԱյսօր կարելի է և անձնական հարցերը լուծել․ հունիսի 15-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՇարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. ԲագրատԱյսօր լրանում է Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման մեկ տարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода