Չարիքը Երեւանում է նստած. Սամվել Նիկոյան
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ եթե իրենց դպրոցի հարեւանությամբ շուտով հայտնվող ադրբեջանցիներին կիրանցի դպրոցականները չեն ուզում տեսնել, թող պատ շարեն կամ ծառ տնկեն: Անդրադառնալով վերոնշյալին` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ հորդորեց չարտաբերել Նիկոլ Փաշինյանի մտքերը:
— Սա մեր պետության ամոթն է, մեր ժողովրդի խայտառակությունն է, որ երկրի ղեկավար կոչված մարդը կարող է նման հիմար մտքեր արտահայտել: Պայքարը Կիրանցի համար, մնացած բոլոր սահմանամերձ համայնքների համար, Հայաստանի համար Երեւանում է: Չարը, չարիքը Երեւանում է նստած, այնտեղ, ինչ տեղի է ունենում, հետեւանքն է, դա չարագործության հետեւանքն է, բայց սատանան Երեւանում է: