ԱՄՆ-ում երեխաները 10 տարով բերդ կուղարկեն հանուն ԼԳԲՏ-ների Ծերուկը լրիվ անտանելի է դարձել Զելենսկին մեծագույն առեւտրականն է բոլոր ժամանակների քաղաքական գործիչների մեջ. Թրամփ (Տեսանյութ) ԱՄՆ-ը վախենում է, որ Իսրայելը պատերազմ կսկսի Հեզբոլլահի հետ և չի դիմանա. CBS News Ընտրություններ Ֆրանսիայում. ազգային ուժերն ընդդեմ գլոբալիստների Հուսիթիները գրոհել և խորտակել են ուկրաինական նավը (Տեսանյութ, ֆոտո) Սումիի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, իրականացվում է բնակչության պարտադիր տարհանում ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ծրագիրը Պուտինի առաջարկից հետո Ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանը

«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը

Մշակութային

Թվում էր, որ վերջում էլ մասնակիցներից մեկին կզոհաբերեն հենց բեմում ու կխմեն նրա արյունով հաղթողի կենացը... Ահա այսպես` սատանիստական ռիտուալներով, ԼԳԲՏ դրոշներով ու կոնչիտաներով, «անտռուսիկ» կատարողներով՝ այն էլ մեծ խաչի նմանվող բեմի վրա, Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը, թեպետ այս դեպքում այն ավելի ճիշտ՝ ամենինչատեսիլ էր, ինչը վտանգավոր էր դիտել երեխաներին, հղիներին ու ծերերին, ինչպես նաեւ սրտային խնդիրներ ունեցողներին:

ԻՌԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՆԱՎՍԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Միանգամից նշենք, որ մրցույթում հաղթեց Շվեյցարիան՝ Նեմոյի «Ծածկագիր» երգով: Սատանիզմի տարրերով ամենաայլանդակ երգի կատարողներն էլ, որոնք ներկայացնում էին Իռլանդիան, շտապեցին Նեմոյին թագադրել փշե փսակով: Նա էլ այդպես բարձրացավ բեմ ու արդեն հաղթած, կրկին երգելով իր երգը՝ կոտրեց եվրատեսիլյան բյուրեղապակյա մրցանակը: Տպավորություն էր, որ իռլանդացիների նավսը տեղ հասավ.... Ավելին՝ իռլանդական կարման Նեմոյին հասցրեց հիվանդանոց: Մրցույթի ավարտից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուշագնաց է եղել, եւ վերջինիս ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել: Սակայն, եվրատեսիլյան լուրերը փաստում են, որ իրականում ոչ թե գիտակցությունն է կորցրել, այլ վերջնականապես տղամարդկությունը, որովհետեւ կարճ շրջազգեստով բեմում ելույթ ունեցած Նեմոն հետեվրատեսիլյան միջոցառումներին արդեն հանրության առաջ հայտնվեց, կարծես թե, տունը մնացած մորաքրոջ օժիտի մեջ գտնված փոռիկներով զգեստով:

Ո՞ՒՄ ԷԻՆՔ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՏՎԵԼ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉՀԱՂԹԵՑ

Ինչեւէ, չմոռանանք ընդգծել, որ այս տարի «Եվրատեսիլ»-ում` երկրորդ տեղում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Իսկ Հայաստանը՝ «Լադանիվա» խմբի «Ժակո» երգով, հայտնվեց 8-րդ հորիզոնականում: Հատկանշական էր այն, որ ոչ մի երկիր, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի իր ամենաբարձր 12 միավորը չտվեց Հայաստանին ու, փառք Աստծո: Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ մեր երկիրը չհաղթեց, եւ ստիպված չեղանք սրբապիղծների ու սատանիստների մի հատ էլ Հայաստանում ընդունել (առանց այն էլ մեր երկրում այնպես չէ, որ չկան): Ի դեպ, եթե «Ժակո» երգի հերոսուհին՝ իր ազատամիտ, անհաղորդ ու անտարբեր, միեւնույն ժամանակ, ուրախ-զվարթ պահվածքով մինչեւ մրցույթը հիշեցնում էր կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց կանգնեցված, այսպես կոչված, «Անվախ աղջկա» արձանիկին, որը դարձել է ֆեմինիստների սիմվոլը, եւ այս առումով նաեւ խիստ քննադատելի էր այդկերպ ներկայանալն աշխարհին, ապա եվրատեսիլյան բուն մրցույթը ցույց տվեց, որ այլ երկրներն այն կարգի են այլասերել այս բեմում ներկայանալու բովանդակությունը, որ տպավորություն էր, թե մեջներից ամենաադեկվատը Ժակոն էր: Ավելին՝ նախորդ տարի, եթե Հայաստանը հազիվ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը, ապա այս տարի «Լադանիվա» խումբը հայտնվեց տասնյակում:

ՀԵՏՈՒՅՔԸ ԲԱՑ ՖԻՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՆՔԻՑ, ԻՀԱՐԿԵ, ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ՉԷՐ ԸՆԿՆԵԼՈՒ

Անդրադառնանք եւս մի քանի երկրների ելույթներին, որպեսզի վերջապես պարզ լինի, թե ինչու է պետք առհասարակ մերժել «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունը եւ թույլ չտալ, որ այն հեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:

Այսպիսով՝ ֆին դիջեյը, որը հանդես է գալիս Windows95man բեմական անունով եւ երգիչ Հենրի Պիիսպանենին իբրեւ երգում էին No Rules թրեքը՝ ներկայացնելով Ֆինլանդիան: Մինչդեռ ավելի շատ ներկայացրին ֆին դիջեյի մերկ հետույքը, իսկ եվրատեսիլյան օպերատորները փորձում էին հանդիսատեսից թաքցնել գոնե արտիստի ավելի ինտիմ մասերը։ Ցուցադրության ավարտին մերկ Windows95man-ի համար երկնքից ոչ թե երեք խնձոր, այլ կարճ ջինսե շորտ ընկավ: Ցավոք, Իսպանիայի պատվիրակի դեպքում այդպես էլ երկնքից շորտեր չընկան, եւ իսպանացի երգչուհու շուրջ պարող «տղաները» այդպես էլ մնացին ստրինգերով ու բարձրակրունկ կանացի կոշիկներով: Ի դեպ, եթե Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակը՝ առանց անդրավարտիք էր, Սլովենիան ներկայացնող երգչուհին էլ, մնացել էր առանց կրծքկալի ու գրեթե նուդիստական մերկ-փարթի էր կազմակերպել բեմում:

Բայց սա դեռ ամենահետույքայինը չէր այս մրցույթում: Օրինակ, մինչ Մեծ Բրիտանիան ներկայացնող երգիչ Օլլի Ալեքսանդրը երգում էր, նրա հետ բեմում պարող կիսամերկ տղաները գրեթե բռնաբարում էին միմյանց: Եվ քանի որ խոսքը հասավ բռնաբարությանը, կրկին հիշենք Իռլանդիան ներկայացնող Բեմբի Թուգին, որը կախարդությամբ ոգեշնչված՝ սատանիստական ռիտուալ էր իրականացնում խաչաձեւ բեմում՝ տնքոցներով, աննորմալ կերպարներով ու մոմերով: Այո՛, եթե նախկինում սիմվոլիկաներով էին միայն պրոպագանդում սատանիզմ, հակաքրիստոնեություն ու համասեռամոլություն, ապա հիմա անթաքույց ու լկտի հարձակման են անցել:

Ի դեպ, մրցույթի վերջում էլ իբրեւ այս բոլոր այլանդակությունների ամփոփում՝ բեմում հայտնվեց հայտնի եվրատեսիլյան ավստրիացի տրանսգենդեր, մորուքավոր Կոնչիտա Վուրստը եւ կատարեց Աբբայի հիթերից մեկը: 

«Գոնե հիմա հասկացա՞ք ազգայինից կտրվելու վտանգներն ու ազգայինը «ատամներով պահելու» կարեւորությունը», - անդրադառնալով վերոնշյալին՝ գրում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ:

ԻՍԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԼՍՎՈՒՄ ԷԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ» ՎԱՆԿԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Էլ ինչ «Եվրատեսիլ»՝ առանց քաղաքականության: Եվ խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ Ռուսաստանին այս տարի եւս թույլ չտվեցին մասնակցել այս մրցույթին, նրանց միայն կարելի է նախանձել այս հարցում: Հատկապես, որ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է. «Եվրատեսիլ 2024»-ը գերազանցեց ցանկացած օրգիա կամ ծիսական սրբապղծություն: Արեւմտյան Եվրոպան սովորականի պես շարունակում է թաղել ինքն իրեն, անակնկալներ չկան»:

Նշենք, որ մինչեւ եզրափակչի մեկնարկը՝ Շվեդիայում բողոքի ակցիաներ տեղի ունեցան մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ։ Ցուցարարները դատապարտում էին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: Ըստ միջազգային լրահոսի, ցուցարարների թիվը շուրջ 12 հազարի էր հասել: Ավելին՝ իսրայելցի երգչուհի Էդեն Գոլանի ելույթի ժամանակ դահլիճից սուլում էին եւ վանկարկում՝ «Ազատություն Պաղեստինին»:

Դե իսկ Նիդերլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից: Ընդ որում՝ մրցույթի 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո: Պատճառը եղել է մրցույթի նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը, որը ոստիկանությունը դեռ քննում է: Ավելի վաղ շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով. երգիչը պարզապես չի ցանկացել, որ կուլիսներում անհարմար պահի իրեն լուսանկարեն: Իսկ մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բուն պատճառը եղել է Իսրայելի եւ Նիդերլանդների մասնակիցների միջեւ վեճը, որը կրկին կրել է քաղաքական բնույթ: Լրագրողը հարցրել է Իսրայելի ներկայացուցիչ Գոլանին, թե արդյոք նա մտածել է այն մասին, որ մրցույթին իր ներկայությունը կարող է վտանգի ենթարկել մյուս մասնակիցներին ու ներկա երկրպագուներին, ինչին միջամտել է ասուլիսը վարողը եւ ասել՝ երգիչը պարտավոր չէ պատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Իսկ Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնին, որը նստած է եղել նրա կողքին, թեման թեժացրել է՝ ասելով՝ «ինչո՞ւ ոչ»:

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ԲՈՅԿՈՏԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»

Քաղաքականությունը քաղաքականություն, բայց այստեղ ավելի էական է այս մրցույթի բարոյական կողմը, ավելի ուղիղ ասած՝ դիվային շոուի մաս չդառնալը: Ինչ կատարվեց այս տարի եվրատեսիլյան բեմում, թերեւս օրակարգային հարց է դարձնում, որ ոչ թե քննարկման առարկա լինի, այլ որպես անհրաժեշտություն բարձրացվի մեկընդմիշտ «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու հարցը, իսկ ծախսվող միլիոնավոր գումարները ներդնել երկրի ավելի կարեւոր նպատակների համար: Ընդ որում՝ տեղին է հիշել, որ բազմիցս խորհրդարանական ամբիոնից ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ զգուշացնում էր, որ «Եվրատեսիլ» մրցույթն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը դեռեւս տարիներ առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԱՄՆ-ում երեխաները 10 տարով բերդ կուղարկեն հանուն ԼԳԲՏ-ներիԾերուկը լրիվ անտանելի է դարձելԶելենսկին մեծագույն առեւտրականն է բոլոր ժամանակների քաղաքական գործիչների մեջ. Թրամփ (Տեսանյութ)ԱՄՆ-ը վախենում է, որ Իսրայելը պատերազմ կսկսի Հեզբոլլահի հետ և չի դիմանա. CBS NewsԸնտրություններ Ֆրանսիայում. ազգային ուժերն ընդդեմ գլոբալիստներիՀուսիթիները գրոհել և խորտակել են ուկրաինական նավը (Տեսանյութ, ֆոտո)Սումիի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, իրականացվում է բնակչության պարտադիր տարհանումԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ծրագիրը Պուտինի առաջարկից հետոՈչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել ԳրիգորյանըԵՎՐՈ-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ(տեսանյութ)Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանըԲայրամիի գոլը ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ(տեսանյութ)Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան ԲաբայանՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, ո՞ր կառույցն է պաշտպանելու. Արա ԱբրահամյանԻնչպես է շարունակելու Բագրատ սրբազանի շարժումը հետագա պայքարը. արքեպիսկոպոսը փակագծեր բացեցՕրը ցերեկով հայի ջարդ է տեղի ունենում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի սրտում. Ալլա ՀակոբյանԵՎՐՈ-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց խորվաթներին(տեսանյութ)Ռուսական բանակին մնացել է 7 կմ՝ Դոնբասում ուկրաինական ուժերի մատակարարման հիմնական ուղին կտրելու համար․ BILD (ՖՈՏՈ)Պայմանավորվածությունների տրամաբանությամբ հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. ԳեղամյանՍուպեր Սաքոն իր մասոն ախպերների հետ. Հայկ ՆազարյանՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին Հումանիտաէ օգնությո՞ւն, թե՞ ժամկետանց նախդվող դեղորայքԻնչպես է նախարարությունը «Գենինսուլինով» կոմայի հասցնում հիվանդներինՀիմարներին հայտնի մի դարձրեք, Կոմիտասի մասին էշություն դուրս տալուց հետո փրկեցինք ,էս անգամ չեք կարա. Մհեր Բաղդասարյանը`Սուպեր Սաքոյի մասին.starnews.amԵՎՐՈ-2024. Շվեյցարիան հաղթեց Հունգարիային(տեսանյութ)Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո (տեսանյութեր, լուսանկարներ)Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԽի՞ եք խլել էս լույս մարդու կյանքը…Արծրուն Հովհաննիսյանը ցավոտ գրառում է կատարել Բայդենի վիճակը «ավելի վատ է, քան երբևէ նախկինում». New York PostԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքՌուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. ՕվերչուկՔենիայից ժամանած եղբայրներից Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԿառավարությունն անգամ դժբախտ պատահարներից հետո դաս չի քաղում․Բաբկեն Պիպոյանը գազալցակայանի պայթյունի հետքերով ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 25-ին«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ. սա սարսափելի կլինի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԿԱԶԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ «BRICS» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄԳլխավոր ստախոսն է հրահանգել, որ հունիսի 12-ի արյունարբու քայլերը կատարվեն, արյունով հացը կմերժվի. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ն արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբանԳերшսիմ Վшրդшնյшնին և ևս մեկ шնձի ձերբшկшլելnւ nրnշnւմ է կայացվել․ ՔԿ (ձայնագրություն)Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն էԹող չհամարձակվի տերտեր Գապոն ասելու, թե ինքը արյունոտ հոկտեմբերի 27 իրագործելու նպատակ չի ունեցել․ Հովիկ ԱղազարյանԽուզարկում են GG ընկերության գրասենյակը (ուղիղ)19-ամյա երիտասարադ է սպանվել հայհոյելու համար նկատողություն անելու պատճառովԽուզարկում են GG ընկերությունըՏավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ (Ձայնագրություններ)Օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ կոչ անելով չօգտվել «Ջիջի» տաքսի ծառայությունից. պատճառը սեփականատիրոջ գրառումն էԻնչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից Հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու. Տեղեկատվական շտաբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода