Ինչ ուզում են` թող ասեն. Արա Ռոստոմյան
Ներքաղաքական![Ինչ ուզում են` թող ասեն. Արա Ռոստոմյան](/timthumb.php?src=disc/22-05-24/d74636394ce969f0d87ecbc66cc4c5ed.jpg&w=780)
«Ինչ ուզում են` թող ասեն: Սրբազան պայքարը ծրագրված` բոլոր հանգրվաններով անցնում է։ Պարզապես, նրանք զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, իրենց ասած խոսքով` փորձում են «դուխ» տալ։ Բայց Սրբազան պայքարն իր արդյունքն ունենալու է, բոլորս ականատես կլինենք այս իշխանության վերջնական վախճանին»,- 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆՆ այսպես արձագանքեց Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների կողմից Բագրատ սրբազանի շարժման պիտակավորումներին։