«Փաստ». Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում
Մամուլի տեսություն![«Փաստ». Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում](/timthumb.php?src=disc/23-05-24/59fe91c871d09734e561659759e89e7f.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին առնվազն մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի փողոցներում որոշ օրերի իսկական գետեր էին հոսում, ավելին՝ առանձին դեպքերում մեքենաներն ուղղակի մնացել էին հսկայական անձրևալճերում: Շատերը կես կատակ-կես լուրջ արձանագրում էին, որ այսուհետ Երևանի ամենատարածված փոխադրամիջոցը նավակն է լինելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին իրենց տարածքներում գույքագրում իրականացնել՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ: Թվում է՝ արտառոց բան չկա, քաղաքապետարանն զբաղվում է իր գործով, ավելին՝ նման հանձնարարականը երևի թե նաև ուշացած է: Սակայն այստեղ արտառոցն այն է, որ ջրահեռացման համակարգի պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, ու փաստացի ստացվում է, որ վարչական շրջանների ղեկավարները մտնելու են «ուրիշի դաշտ»: