«ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԵԼԻՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ՊԱՐՏՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՀԵՐ ՄԵՐՋԱՆՅԱՆ ։
Սպորտ![«ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԵԼԻՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ՊԱՐՏՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՀԵՐ ՄԵՐՋԱՆՅԱՆ ։](/timthumb.php?src=disc/23-05-24/40ba2b90541cc5c389f6c6579dafe039.jpg&w=780)
Վերջերս Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 29 երկրի շուրջ 600 մարզիկներ։ Բոլոր տարիքային խմբերում հայ մարզիկները նվաճել են 18 մեդալ, որից 3 ոսկե, 8 արծաթե ու 7 բրոնզե։Թիմային ընդհանուր հաշվարկով մեր երկրի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել բրոնզե մեդալակիր, ծնունդով Վանաձոր քաղաքից ՄՀԵՐ ՄԵՐՋԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Մեկնարկում 12։3 հաշվով հաղթեցի թուրք մրցակցիս, ափսոս հաջորդ գոտեմարտում շտապեցի ու պարտվեցի Խորվաթիայի ներկայացուցչին։ Իսկ թուրք մրցակցիս հետ գոտեմարտելու ժամանակ մտածում էի, որ ես չեմ կարող պարտվել, ուղղակի իրավունք չունեմ պարտվելու, քանի որ դա պատվի հարց էր։
- Մհեր, որ տարիքից սկսեցիր զբաղվել սպորտով։
- Սպորտով սկսել եմ զբաղվել 8 տարեկանից, սկզբից թեթև աթլետիկայով, ապա բռնցքամարտ, կարատե, խառը մենամարտեր, գրեփլինգ, 12 տարեկանից մինչև հիմա սամբոյով եմ պարապում ու հիմա առանց այս մարզաձևի էլ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը։
- Մհեր, որն է տարբերությունը մարտական և մարզական սամբոյի միջև։
- Մարտական սամբոյի մեջ ներառված են խեղդող, գցող, հարվածային հնարքներ, իսկ մարզականի մեջ չկան դրանք։ Նշեմ, որ խառը մենամարտերում էլ անցած տարի հաղթել եմ պարսիկ աշխարհի չեմպիոնին մեր երկրում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ, դա մաքուր հաղթանակ էր։ Իմ ծննդավայր Վանաձոր քաղաքում ուզում եմ մարզադպրոց հիմնել, որպեսզի մատաղ սերունդը կարողանան հաճախել ու պարապել, կտրվեն հեռախոսային այդքան վնասակար խաղերից ու սպորտին ավելի շատ ուշադրություն դարձնեն։ Լավ կլիներ, որ սամբոն ևս ընդգրկվեր Օլիմպիական մարզաձևերի ցանկում։
- Մհեր, որն է քո հաջողության գրավականը։
- Քրտնաջան պարապելը, երբեք չհանձնվել, մինչև վերջ գնալ քո առջև դրված նպատակի հետևից։
- Շնորհակալություն, Մհեր, մեզ ժամանակ տրամադրելու համար։
-Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
![](disc/23-05-24/071cdddfd85532d892b720e6eca268ce.jpg)
![](disc/23-05-24/ecee743463cd85bcb6a5e2aac61d1a9e.jpg)
![](disc/23-05-24/feef6f5b65dbe8eb2f36f3ec9baf658a.jpg)
![](disc/23-05-24/592d4c6d39cdcc8811cf08d2bbc2a568.jpg)
![](disc/23-05-24/492d5115662d3ee38eb0cc0c7195ca19.jpg)