Կրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցությունները
Միջազգային![Կրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցությունները](/timthumb.php?src=disc/23-05-24/9f1d5a12721c09f7668d245ae6194540.jpg&w=780)
Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի միջև բանակցությունները; Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Բանակցությունները մեկնարկել են տետ ա տետ ձևաչափով զրույցով։
Պետությունների ղեկավարները ծրագրում են քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։ Օրակարգում է նաև ռուս-բահրեյնյան համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։