Չինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global Press
ՄիջազգայինՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին: Այս մասին հայտնել էGlobal Press-ը:
Հրատարակությունը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է ստացել Չինաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրներից։
Նշենք նաեւ, որ այսօր Չինաստանը Թայվանի շրջակայքում սկսել է ռազմածովային, օդային, հրթիռային և ցամաքային զորքերի համատեղ զորավարժություններ: Զորավարժությունները «խիստ պատիժ են Թայվանի անկախության կողմնակիցների անջատողական գործողությունների համար և խիստ նախազգուշացում արտաքին ուժերի միջամտության և սադրանքների դեմ», - ասվում է ՉԺՀ-ում:
Թայվանի բանակը գրանցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 33 ինքնաթիռի և 31 նավի մոտեցումը, հայտնում է կղզու գլխավոր շտաբը։