Փոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքի Սրբազանի ծննդյան յուրօրինակ նվերը Թուրքիայում սուգ է հայտարարվել Ռաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ «ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին

Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան

Տեսանյութեր

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը երեկ կառավարության շենքի դիմաց ազդարարեց, որ սկսում է շարունակական փողոցային պայքար` Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերը կասեցնելու օրակարգով: Այս մասին մանրամասներ ենք պարզել հենց «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:

— Սա արդեն թվով որերո՞րդն է, որ հայտարարում եք նոր պայքարի սկիզբ, ի՞նչ արդյունքներ ունեք մինչ այս պահը եւ ի՞նչ եք պահանջում հիմա:

— Մենք ասել ենք` «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» եւ կասեցրել ենք այն, ստեղծել ենք «Բոյկոտի շտաբ» եւ չեղարկվել է սահմանադրական հանրաքվեն, պահանջել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ հասել ենք դրան: Այնպես որ, խոշոր հաշվով` սա թվով 4-րդն է: Մեր պահանջը հստակ է` ո՛չ միջանցքին, ո՛չ Ոսկեպարի, Տիգրանաշենի եւ Հայաստանի այլ բնակավայրերի հանձնմանը: Ինչպես նաեւ պահանջում ենք արցախահայության վերադարձ Արցախ եւ նրանց անվտանգության ապահովում: Ընդ որում` այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանից ենք պահանջում: Մենք մեզնից ենք պահանջում, որ տեր կանգնենք մեր երկրին, կանգնեցնենք Նիկոլին: Այո՛, մենք մեր առջեւ խնդիր ենք դրել եւ պետք է կանգնեցնենք այս իշխանությանը:

— Բայց ինչպե՞ս…

— Խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներով: Չի՛ լինելու ոչ մի բռնություն եւ անօրինական միջոցների կիրառում մեր կողմից: Բայց մեր պայքարը լինելու է շարունակական եւ դադարեցնելու ենք այն ժամանակ, երբ կկանգնեցնենք Նիկոլին:

— Իսկ եթե չկանգնե՞ց:

— Հայ ժողովրդի եւ ՀՀ պետականության շահը մեզ թելադրում ու հրամայում է կանգնեցնել Նիկոլին: Հետեւապես, այս հարցադրումը հիմա ճիշտ չէ: Մենք չենք կարող գուշակել ապագան, բայց վստահ ենք` հանուն Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պայքարել` մեր երկրի տարածքային ամբողջականության եւ հայ ժողովրդի անվտանգության համար: Այս առումով համարում ենք մեր պայքարը սկսած: Ուստի` կոչ եմ անում Սփյուռքում եւ ՀՀ մարզերում եւս սկսել ցանցային անհնազանդության ակցիաներ: Մենք պարտավոր ենք կասեցնել այս ապահայկական, ապազգային ընթացքը: Պարտավոր ենք կանգնեցնել Հայաստանի պետականության կործանումը, եւ մենք դա անելու ենք:

— Վերջին տարիներին այս օրակարգով տարատեսակ նախաձեռնություններ են եղել, ինչո՞ւ մինչեւ այսօր չի հաջողվել կասեցնել Ձեր նշած ընթացքը:

— Եթե մինչ օրս չի ստացվել, չի նշանակում, որ անհնար է: Ես մարզվել եմ եւ երբ գնում էի մրցումների, եւ չէր ստացվում չեմպիոն դառնալ, ու նորից մարզվում էի, ոչ մի անգամ ինձ հարց չեն տվել, թե` արդյոք հնարավոր է մարզումներով չեմպիոն դառնալ: Այնպես որ, եթե մինչ օրս չի ստացվել անհնազանդության ակցիաներով կանգնեցնել այս վարչախմբին, չի նշանակու,մ, որ հետագայում էլ չի ստացվելու: Ուրեմն` մի բան կիսատ ենք արել, մի բան քիչ ենք արել, սխալ ենք արել, բայց հիմա ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը:

— Կարծում եք` դրա համար ունե՞ք բավարար քանակի մարդ, ովքեր փողոց դուրս կգան:

— Այս քանի օրվա մեջ կտեսնենք, թե քանի հոգի դուրս կգա պայքարի: Բայց ես երբեւիցե քանակին շեշտադրում չեմ արել: Ինչպես գիտեք, իմ կյանքում ես հայտնվել եմ վրացական բանտում ու մենակ մնացի, երբ մինչ այդ 2-3 հազար հոգի էինք: Այդ 4 տարվա մեջ սովորել եմ մենակ պայքարել, անգամ միայնակ ակցիաներ էլ եմ արել կառավարության դիմաց: Հաջողության հասնելու համար ես երբեւիցե մարդաքանակն առաջնահերթություն չեմ դրել: Անշուշտ, ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ու աջակցությունը մեզ թեւութիկունք կտա, մեզ ավելի բարձր ու ուժգին խոսելու հնարավորություն կտա, մեր հակառակորդներին չի թողնի մեր մասին բամբասեն, դրանից ելնելով է, որ ասում ենք` միացե՛ք մեզ:

— Այս պայքարի վերջնարդյունքում ի՞նչ եք ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն կտա:

— Հիմա ես իր հրաժարականը չեմ պահանջում, ասում եմ` կա՛նգ առ, Նիկո՛լ: Գնդակն իր դաշտում է: Մենք պետք է փոխենք այս սահմռկեցուցիչ, պարտվողական ընթացքը: Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք: Դրա համար ամեն ոք պետք է գիտակցի, որ գլխավոր խրամատն այսօր Հանրապետության հրապարակում է, ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետականությունը, հայ ժողովրդի անվանգությունը միայն եւ միայն հնարավոր է պաշտպանել հրապարակում: Մենք ասյսօր լինել-չլինելու գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած: Նիկոլը չի՞ հոգնել հայ ժողովրդին Ալիեւով ու պատերազմով վախեցնելուց: Դուք տեսե՞լ եք աշխարհում մի երկրի ղեկավարի, որ միշտ իր ժողովրդին ասի` խելոք մնացեք, թե չէ հեսա սարի հետեւից բոբոն կգա, ձեզ կուտի: Բա ինքն ինչի՞ համար է կառավարությունում նստած, եթե ժողովրդի անվտանգությունը չի պահելու: Այսօրվանից այլեւս պատերազմից վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Իսկ եթե` Նիկո՛լ, դու էլ ես պատերազմից վախենում, արի, տղավարի ասա` վախենում եմ, մենք էլ քեզ ասենք` Նիկո՛լ, դուխով, մի՛ վախեցի: Ալիեւն ո՞վ է, որ դու վախենում ես, իսկ եթե դուխդ չի հերիքում, հայ ժողովրդի մեջ շատ դուխով մարդիկ կան: Ալիեւն աշխարհի ցանկացած կողմ վախով է գնում, հայից միշտ վախեցել է ու վախենալու է: Հերի՛ք է մեր խեղճ ու կրակ ժողովրդին վախեցնեն, թե պատերազմ կլինի: Էլի եմ ասում` այս պահին վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Ուզո՞ւմ է պատերազմ սկսել, թող սկսի, բայց չի սկսելու, որովհետեւ եթե սկսեց շատ վատ է վերջացնելու: Բայց մեր խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը, իր վախերով պայմանավորված, զիջում է ու հային փորձում է դարձնել վախկոտ ու նվաստացած:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Փոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքիՍրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода