Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին «Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք Երևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» «Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ) «Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել

Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց

Մշակութային

Միայնակ տղամարդը հայտնվում է անհավանական պատմության մեջ, որը ավարտվում է ողբերգությամբ, բայց, ցավոք, այդ պատմությունը նրա կյանքում լավագույն բանն էր, որ երբեւէ նրա հետ պատահել էր: Այս մասին էր ՍԱՐԳԻՍ ՇՈՂՈՒՆՑԻ բեմադրած եւ իր դերակատարմամբ «Վայրի Երեխան» ներկայացումը, ըստ ժամանակակից բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի համանուն պիեսի: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ցուցադրված այս ներկայացումը, հանդիսատեսից ոչ միայն ծափեր, այլեւ արցունքներ կորզեց:

- Սարգիս, լինել ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ դերակատարը, այն էլ մոնոներկայացման ժանրում, դժվար չէ՞ր:

- Ոչ: Երբեմն գործի բերումով ստացվում է, որ բեմում մի 15 մարդ կա, բայց դու ստիպված ես մենակ խաղալ, որովհետեւ ոչ մեկ չունի խաղընկերոջ զգացողություն: Եվ թեպետ մոնո ժանրում առաջին անգամ էի խաղում, ոչ մի դժվարություն չեմ ունեցել: Ամեն ինչ մի տեսակ այնքա՜ն հարթ գնաց, ես այնքա՜ն ներդաշնակ էի գործի հետ, որպես դերասան եւ որպես բեմադրիչ, որ, կարծես, միանգամից դարձավ ներկայացում: Ես շատ դրվագներ չեմ էլ բեմադրել, քանի որ ինձ համար ներկայացումը ծնվում եւ մեռնում է այդ օրը, այդ պահին եւ այդ ժամին, այդ մոտեցմամբ էլ խաղում եմ: Այսինքն՝ այդ պահին ինչպես զգում եմ, այդպես էլ խաղում եմ:

- Մենք նկատեցինք թաց աչքերով հանդիսատեսի, Դուք նկատե՞լ էիք, ինքնանպատա՞կ էր նրանց հուզելը:

- Չեմ նկատել, միայն արցունքները քթով հետ քաշելու ձայներն էի լսում: Իրականում ես ոչ մի հատուկ բան չեմ արել հանդիսատեսին հուզելու համար: Ես բեմում եղել եմ մի վիճակի մեջ, ինչից իրենք ազդվել են, մտադրված իրենց որեւէ վիճակի չեմ բերել:

- Ուզում եք ասել, որ ինքնե՞րդ էլ եք ամեն անգամ հուզվում՝ Ձեր հերոսի հետ միասին:

- Իսկապես, ինքս էլ այդ վիճակում եմ հայտնվում, ընդ որում, ոչ թե՝ որպես դերասան, այլ Սարգիս Շողունց: Ես այնքան եմ ընկղմվում այդ խաղի մեջ, որ հայտնվում եմ այդ վիճակում: Մի պահ կտրվում եմ իրականությունից, եւ ապրում եմ դա:

- Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հենց Սելին Դելբեքի պիեսը:

- Նրա «Վայրի Երեխան», երբ Հայաստանում թարգմանել էին հայերեն եւ պետք է լիներ գրքի շնորհանդեսը, ինձ առաջարկ եղավ, որպեսզի պիեսից մի հատված ներկայացնեմ  հանրությանը: Ամբողջ պիեսը կարդացի, ընտրեցի մի փոքր հատված, որպեսզի գրքի շնորհանդեսի ժամանակ ընթերցեմ, ընթերցեցի ու շատ տպավորվեց այս գործը: Իսկապես, ինձ համար հարազատ դարձավ, շատ սիրեցի ու որոշեցի, որ պետք է ամբողջությամբ բեմադրեմ: Եվ, իհարկե, «Արմմոնոն» էլ խթան հանդիսացավ, որ բեմադրեմ, որովհետեւ միշտ չէ հնարավորություն է լինում ներկայացում բեմադրելու: «Արմմոնոն» մեզ սատարող լավագույն փառատոններից մեկն է, որը մեզ օգնում է ինքնաարտահայտվել:

- Ասացիք հարազատ դարձավ, նկատի ունեք պիեսի տե՞քստը, թե՞ հերոսի ապրումները:

- Ե՛վ պատմությունը, ե՛ւ հերոսի ապրումները, որովհետեւ շատ ազնիվ է ու բարի: Սա է առաջին հայացքից գրավում: Ճիշտ է, տխուր վերջաբան ունի, դրամատիկ պատմություն է, բայց, միեւնույն է, շատ գրավող եւ սրտամոտ:

- Գուցե նաեւ նրանից, որ յուրաքանչյուր ողբերգություն կամ ցավ պատճառող իրադարձություն աննկարագրելի հետք է թողնում յուրքանչյուր մարդու կյանքում, ինչպես եւ ներկայացման հերոսի…

- Ներկայացման մեջ սիմվոլիզմ կա, որովհետեւ հերոսը պատմում է այս պատմությունը եւ վերջում տանում է ամեն ինչ նրան, որ այսպիսի հազարավոր պատմություններ կան, խեղված ճակատագրեր ունեցող միլիոնավոր երեխաներ: Այսինքն՝ այս տղամարդը, պարզապես, միջոց է պատմելու այդ միլիոնավոր երեխաների մասին, որոնք գտնվում են մանկատներում կամ նրանց, ուղղակի, լքել են: Սա նաեւ պրոպագանդա է եւ հորդոր, որ երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է:

- Այս գործը իրական պատմության մոտիվներ ունի՞…

- Կոնկրետ սյուժեն, բնականաբար՝ ոչ, քանի որ մի քիչ ավելի եվրոպական մոտեցումներ ունի: Բայց մենք հեռուստացույցով, երեւի, ամեն օր լսում ենք այսպիսի պատմություններ, անգամ մի հաղորդաշար կա, որտեղ մեր հանրության ամենացածր խավի ընտանեկան խնդիրների մասին է խոսվում եւ այդտեղ էլ նման բազում օրինակներ կան: Ես վատ չեմ ընդունում դրա մասի բարձրաձայնելը, բայց սա նաեւ փաստում է, թե ինչեր կան այս կյանքում եւ մասնավորապես՝ մեր երկրում:

- Ըստ Ձեզ, ներկայացման գլխավոր մեսիջը բախե՞ց հանդիսատեսի սրտերը:

- Կարծում եմ՝ մեսիջը տեղ հասավ, թեպետ փառատոնի հանդիսատեսը այնպիսի գրագետ եւ կիրթ մասսա է, որ, միեւնույն է, նրանք արդեն գիտեին այս մասին: Բայց եթե ներկայացումը հնարավորություն լիներ խաղալու լայն զանգվածների համար, վստահ եմ՝ ավելի մեծ ազդեցություն կունենար: Եվ եթե թեկուզ մի մարդու մեջ էլ այն ինչ-որ բան փոխի, ես կհամարեմ, որ լավ գործ եմ արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода