Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Խարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Զելենսկու վարկանիշը զրոյանում է Լայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. Բաղդասարով Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացում Այգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասին Եթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն

Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Մշակութային

Նա ստիպված է հակառակ իր կամքի՝ լքել իր հայրենիքը եւ ապրել օտարության մեջ, լինել պանդուխտ: Անցնելով շատ դժվարությունների միջով՝ թվում է, թե հարմարվում է օտարությանը, բայց իրականում փորձում է իր ներսի կարոտը մարել… Մեր օրերում այսքան արդիական պատմության մասին է բելգիացի դրամատուրգ Լայլա Նաբյուլսի «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» պիեսը, որը բեմադրել է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ (Բեգ-Վանյան): «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում այս ներկայացումը հանդիսատեսը դիտեց Հասմիկ Գեւորգյանի դերակատարմամբ: Ի դեպ, Հարությունն արդեն 3-րդ տարին է մասնակցում «Արմմոնո»-յին. առաջին անգամ հանդես է եկել դերակատարմամբ, երկրորդ անգամ ներկայացել է Անահիտ Թոփչյանի «Մենախոսություն գժանոցում» պիեսի բեմադրությամբ, իսկ այս տարի՝ արդեն «Երկու ճամպրուկով դեպի Կանադա»-յով:

- Ինչո՞ւ որոշեցիք մոնոներկայացում բեմադրել հենց բելգիացի դրամատուրգ Լայլա Նաբյուլսի պիեսի հիման վրա:

- Ինձ հետաքրքրեց թեման, որը, ցավոք սրտի, մեր օրերում արդի է: Առհասարակ, որպես բեմադրիչ, ես կարեւորություն եմ տալիս հենց պիեսի ասելիքին, թե այդ գաղափարը դերակատարի կողմից ինչպես կմատուցվի: Այս դեպքում՝ ներկայացնելով պատերազմը, դրա հետեւանքները՝ բռնի ուժով տեղահանությունը, արտագաղթը մի կնոջ միջոցով: Հերոսուհին պատմում է, որ ամուսինն ուզում էր, որպեսզի իրենք Կանադա մեկնեն՝ մտածելով, որ այնտեղ պատերազմ չի լինում, ամեն բան խաղաղ է: Բայց այնպես է ստացվում, որ Կանադայում տեղ չի հատկացվում նրանց եւ գնում են Բելգիա: Սակայն, Բելգիայում լինելով էլ, միեւնույն է, նրանք սպասման մեջ են: Պիեսում մի հատված կա, որտեղ ասվում է, որ աշխարհը քաղաքական գործիչների համար, կարծես, մեծ թխվածքաբլիթ լինի, նրանք վերցնում են դանակը եւ մասերի են բաժանում: Ում ինչ բաժին է հասնում, համարում է, որ իրենն է: Եվ հերոսին էլ ասում է, որ Բելգիայից դեռեւս չի գնա, որովհետեւ աշխարհում ժամանակ առ ժամանակ մի նոր թխվածքաբլիթ է պատրաստվում: Նկատի ունի այն, որ, միեւնույնն է, աշխարհը իր վերջնական, այսպես ասած, սահմաններում չէ, անընդհատ փոփոխություններ լինում են:  21-րդ դարում, երբ բոլոր պայմանները ստեղծված են բնականոն եւ բարեկեցիկ կյանքի համար, բոլորը խոսում են խաղաղության մասին, իսկ իրականում ամեն ինչ ավելի խճճված է եւ պատերազմներով լցված:

- Մոնոներկայացումը գրեթե մեկ ժամ է տեւում, ի՞նչ հնարքների եք դիմել՝ հանդիսատեսի ուշադրությունը մշտարթուն պահելու համար:

- Իրականում մոնոներկայացումն ավելի շատ ունի այդ խնդիրը: Չէի ասի, թե ինչ-որ հնարքների եմ դիմել, բայց քանի որ ինքս սիրում եմ եւ տեղ եմ տալիս սիմվոլներին, ներկայացումը որոշակի առումով սիմվոլիստական է, չնայած նրան, որ հիմնված է միմիայն դերակատարման վրա: Այսինքն՝ առաջին տեղում դերասանական խաղն է, նրա էմոցիանալ վիճակներն են, պարզապես, մի երկու տեղ, աննշնան կան սիմվոլիստական նշանակություն ունեցող դեկորացիաներ:

- Ո՞րն է այն գլխավոր մեսիջը, որ փորձել եք այս ներկայացումով հասցնել հանդիսատեսին:

- Ներկայացումից հետո հանդիսատեսի հետ ունենալով անմիջական շփում՝ հարցերի միջոցով հասկացա, որ այն մեսիջը, որն ուզում էինք հասցնել, տեղ է հասել: Այս առումով մեր կողմից դրված նպատակին հասել ենք: Ցավոք, ներկայացմումը նայում էին այն մարդիկ, ովքեր եւս տուժող կողմն են, իրականում «Երկու ճամպրուկով դեպի Կանադա»-յի կարեւոր մեսիջն ուղղված է լիդերներին, հուսանք՝ հասարակ մահկանացուներս նրանց համար միջնորդ կդառնանք: Կարծում եմ՝ եթե մեր ասելիքը նրանց էլ հասնի, իսկապես կլինի խաղաղություն: Չէ որ, մարդը լինի Ֆրանսիայում, Հայաստանում, Ռուսաստանում նույնն է: Այդ տարածքային կռիվները լիդերներին են պետք, իսկ ժողովուրդն ամենուր ուզում է ապրել իր երկրում խաղաղ՝ լինի ռուս, ամերիկացի, թե՝ հայ: Այո՛, լինում են դեպքեր, որ գնում են այլ երկրներ, բայց պիեսի բուն գաղափարը նաեւ կարեւորումն է քո երկրում մնալը: Այսինքն՝ այստեղ ազգայինից կառչելու թեման էլ է արծարծվում, որ ազգասեր եւ սեփական մշակույթը կարեւորող մարդիկ ուզում են մնալ իրենց երկրում: Այնպես որ, եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է հետ կանգնել արտագաղթելու մտադրությունից եւ մնալ Հայրենիքում, ուրեմն՝ կարելի է համարել այն ստացված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода