Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումը
ՄիջազգայինՄիխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ:
Սա սպասելի էր։ Գործնականում կասկածներ չկային, որ դա տեղի կունենա։
Բայց կաբինետի կազմում (ինչպես, հավանաբար, կառուցվածքում) փոփոխություններ կլինեն։ Եվ սա է գլխավոր ինտրիգը։
Այդ թվում, շատ է խոսվում, որ Արտաքին գործերի նախարարը եւ Պաշտպանության նախարարը կարող է չվերանշանակվեն: Լավրովը` թոշակի անցնելու հետ կապված, իսկ Շոյգուն կարող է տեղափոխվել այլ պաշտոնի: