Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիային Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԾԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼ ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆ Է»

Արխիվ 12-16

 

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԾԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼ ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆ Է»

թերթին տված հարցազրույցում ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ պատասխանելով այն հարցադրմանը, թե արդյո՞ք համաձայն է այն տեսակետին, որ հայկական քաղաքական էլիտան ոչ բավարար հստակությամբ է դիրքորոշում արտահայտում Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության հարցով, մասնավորապես ասաց.–Այդպիսի ոչ պրոֆեսիոնալ տեսակետ երբեմն կարելի է գտնել ռուսական մամուլում, սակայն քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում այդ տեսակետը անշուշտ չեն կիսում: Նրանք, ովքեր քչից-շատից գլուխ են հանում հայկական թեմատիկայից, շատ լավ գիտեն, որ ե՛ւ նախագահ Սարգսյանը, ե՛ւ խորհրդարանի ղեկավարությունը, ե՛ւ մեր ԱԳՆ-ն, ե՛ւ հայտնի քաղաքական գործիչներից շատերը վճռական եւ միանշանակորեն դատապարտել են Թուրքիայի դիրքորոշումը` Սիրիայում խփված ռուսական ինքնաթիռի հարցով:

 

 

– Իսկ Սիրիայում անցկացվող թուրքական քաղաքականության վերաբերյալ կա՞ն արդյոք գնահատականներ եւ հայտարարություններ` Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական շրջանակների կողմից:
– Անշուշտ, եւ ամենակոշտը: Ընդ որում, այդ հայտարարությունները բարձրաձայն հնչում են ոչ միայն վերջին ամիսներին, այլեւ այն ժամանակից սկսած, երբ Թուրքիան սկսեց աջակցել ահաբեկիչներին Սիրիայում, իսկ շատ ավելի վաղ` Չեչնիայում: Երկու տարի առաջ ահաբեկիչները Թուրքիայի ուղղակի օժանդակությամբ հարձակվել էին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ ավանի վրա, թալանել էին մեր եկեղեցիները, ոչնչացրել քրիստոնեական մշակույթի հուշարձանները, հազարավոր մեր հայրենակիցներ դարձել էին փախստական, շատերը զոհվել էին: Նույնը տեղի ունեցավ եւ Հալեպի հայաբնակ թաղամասերի նկատմամբ: Հայաստան Սիրիայից ժամանել էին առավել քան 20 հազար փախստականներ: Թուրքիայի ցեղասպանածին քաղաքականության դատապարտումը մեր քաղաքական օրակարգի առավել հրատապ թեման է, եւ չնկատել դա` պարզապես անհնար է:
Բացի այդ, հայ-թուրքական հակամարտությունը տեւում է հազար տարուց ավելի եւ չի սահմանափակվում Սիրիայով: Առկա է եւ Լեռնային Ղարաբաղի հարցը, ուր Թուրքիան աջակցելով Ադրբեջանին, գործնականում դարձել է հակամարտության 4-րդ կողմ: Մեր արտաքին քաղաքականության ամենասուր հարցերից մեկը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Բացի այդ, շարունակվում է Հայաստանի շրջափակման եւ մեկուսացման թուրքական քաղաքականությունը, որը մեզ համար բերում է ծանր հետեւանքներ: Առկա է եւ մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ բազում այլ հարցեր, որոնց մասին ամեն օր խոսում են երկրի ղեկավարությունը, մեր քաղաքական շրջանակները, ԶԼՄ-ները:
Ընդամենը օրեր առաջ` փետրվարի 12-ին, իր ծրագրային ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիան անվանեց անանցանելի եւ անհատակ ճահիճ եւ շեշտեց, որ այս պահին չի տեսնում Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ առաջընթացի ոչ մի հնարավորություն:


Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода