Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ


ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հենց առաջին օրը կառավարության նիստից հետո առիթ ունեցանք զրուցելու ՀՅԴ-ական ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ նորանշանակ նախարարը գործադիրում վերոնշյալ պորտֆելը ստանձնում է արդեն 4-րդ անգամ, քանի որ այս պաշտոնին է եղել 1998-1999թթ.-ին, հետո` 2001-2003թթ.-ին, ապա` 2006-2008թթ.-ին: Ի դեպ, վերջին վերանշանակումը տեւել է ընդամենը երկու ամիս: Իր պաշտոնավարման տարիների ու առաջիկա ծրագրերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞

 

Պարոն նախարար, Ձեր պաշտոնավարման տարիները հիշատակվում են` որպես ուսուցիչների օպտիմալացման ծրագրի իրականացման տարիներ: Արդյո՞ք եկել եք շարունակելու այն:

– Օպտիմալացման ծրագիրը չի կարելի կապել մեկ կամ երկու նախարարի անվան հետ, որովհետեւ ծրագիրն ամբողջ գործունեության ընթացքում է իրականացվել: «Օպտիմալացում» բառը ժողովրդի մոտ մի քիչ արդարաբար բացասական է ընկալվում, բայց գոյություն ունի ինստիտուցիոնալ խոշորացման եւ համապատասխանեցման ծրագիր` ներկրթական եւ որակային: Այն սկսվել է դեռ ինձնից էլ առաջ` 1997 թվականից: Այդ համապատասխանեցումը միջազգային համակարգերի համապատասխանությունն է, առանց որի որեւէ երկիր չի կարող առաջ գնալ: Հիմա այդ քաղաքականության ընթացքում ինչն է հաջողվել, ինչը` չի հաջողվել, սա է խնդիրը: Բայց մեզ համար առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի դպրոցի ուսուցիչը: Միանշանակ, պիտի փորձենք բյուրոկրատական քաշքշուկներից ազատել ուսուցչին եւ թողնել, որ զբաղվի կրթության որակով:

 

«ԵԹԵ ԱՅԴ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՂ ԽԱԽՏՈՒՄ ՆԿԱՏԵՔ, ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ»


Իսկ նախարարությունում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, մասնավորապես` ՀՀԿ-ական կադրերը կփոխարինվե՞ն դաշնակցականներով:

– Կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար նախեւառաջ չափող միավոր է նրա պրոֆեսիոնալիզմը: Ուզում եմ հստակ հայտարարել, որ այլ չափման միավոր կրթության համակարգում իմ գործունեության ժամանակ չի եղել եւ չի լինի: Մարդն իր պաշտոնին պետք է բավարարի իր կարողություններով, նվիրվածությամբ, փորձառությամբ: Եվ եթե երիտասարդ է, ժամանակ է պետք, խնդիր չկա, բայց պիտի ճիշտ կադր լինի ճիշտ տեղում, ու այս դեպքում ինձ համար ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Սա միանշանակ սկզբունք է ինձ համար, եւ եթե այդ սկզբունքից որեւէ տեղ խախտում կնկատեք, պատասխան կտամ:

Ի դեպ, պատասխանատվության մասին. Ձեր նախորդ պաշտոնավարման տարիներին եղե՞լ են սխալներ ու բացթողումներ:

– Չէի ասի սխալներ, բայց յուրաքանչյուր անգամ մեկ կամ երկու տարի եմ պաշտոնավարել ու այդ իմաստով քայլեր կատարվել են, բայց արդյունքի համար ժամանակ է պետք, որ ներկայացնես եւ պատասխան տաս: Այս անգամ վիճակն այնպիսին է, որ արդեն իսկ ունենք արդյունք: Ի վերջո, կրթական համակարգը բավականին կայացած է եւ, երեւի թե, այս նոր ժամանակաշրջանի համար հիմնական խնդիրը պետք է լինի որակի ապահովումը:

 

ՀՅԴ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ ՉԻ՞ ԳՆԱՑԵԼ


Որո՞նք եք համարում ոլորտի այն կարեւորագույն խնդիրները, ինչի լուծմանը առաջինը ձեռնամուխ կլինեք:

– Կրթական համակարգից դուրս չեմ եղել, որովհետեւ այս ողջ տարիների ընթացքում` 7-8 տարի, դասավանդել եմ Երեւանի պետական համալսարանում: Բայց եթե ինձ տաք երկու շաբաթ ժամանակ, մեծ մամլո ասուլիսով բոլոր հարցերին կպատասխպանեմ: Իսկ գաղտնիք չէ, որ այն հարցերը, որոնք դուք ուղղելու եք, մեզ ուղեկցում են շուրջ 10-20 տարի: Կրթության եւ գիտության նախարարության համակարգը բավականին մեծ է, ճյուղավորված, եւ ձեր հարցերին մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել: Այդուհանդերձ, իբրեւ համալսարանի դասախոս եւ կրթությունը ներսից ճանաչող մարդ` պետք է եւս մեկ անգամ շեշտեմ, ժամանակն է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի խնդիրների վրա: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի հասկանամ` ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո շատ թափանցիկ, հստակ կներկայացնենք Ձեզ:

Լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ում ԿԳ նախարարի հավանական թեկնածուներն են Լիլիթ Գալստյանը եւ Դուք: Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը էլի Ձեր թեկնածության վրա կանգ առավ:

– Կարծեմ Գերագույն մարմնի մեր ներկայացուցիչները պատասխանել են այդ հարցին, որ Դաշնակցությունը հարմար է գտել ինձ ներկայացնելու: Միեւնույն ժամանակ, ընդգծեմ, որ մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել եւ չի ընթանա: Իհարկե քննարկվել են տարբերակներ, որովհետեւ մենք ունենք լավ կադրային բազա` հատկապես կրթության բնագավառում: Եվ այս առումով կարող եմ, բացի Լիլիթ Գալստյանից, ով իմ մտերիմն է, որին շատ սիրում ու հարգում եմ, նշել եւս 5-6 անուն, որոնք կարող էին այս պաշտոնը զբաղեցնել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода