Iravunk.com | Տ․ Տ․ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի դերը 19-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում
Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներին Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը «Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհը Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկան Բերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)

Տ․ Տ․ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի դերը 19-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում

Տեսանյութեր

ԱՐԱՐԱՏ ՔԱՀԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Էջմիածնի Մատենադարանի և

Հրատարակչական բաժնի տնօրեն

Ելույթ «Օշականի ճակատամարտ. Արևելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերի խորքում և այսօր» միջազգային գիտական կոնֆերանսում.  

Ներսես Ե Աշտարակեցի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայ Եկեղեցին իր բազմադարյա գործունեության ընթացքում հանդես է եկել որպես քրիստոնեական և ազգային արժեքներ ստեղծող ու պահպանող համազգային կառույց, որն իր հոգեփրկչական և ազգապահպան գործունեությունն իրականացրել և իրականացնում է նվիրյալ ու նախանձախդիր եկեղեցականների միջոցով: Թեև Հայ Եկեղեցին կրթել ու հոգեւոր սնունդ է տվել շնորհաշատ և «գրո հիշատակի» արժանի բազմաթիվ եկեղեցականների, սակայն նրանցից ոմանք իրենց անունն անմահացրել են՝ այն սերտորեն միահյուսելով Հայ Եկեղեցուն ու հայ ժողովրդի պատմությանը: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ Հայ Եկեղեցու պատմության մեջ բազմաթիվ են նման հոգեւորականները, որոնց փաղանգը ձգվում է մինչև մեր օրերը:

Այսօրվա միջոցառման շրջանակում ցանկանում ենք այդ փաղանգից առանձնացնել ազգային-եկեղեցական մեծանուն գործիչ և «հայրենյաց պաշտպան» երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցուն (1770-1843-1857 թթ.):

Ներսես Ե Աշտարակեցու լայնածավալ և բազմաոլորտ գործունեությունը հակիրճ բնորոշված է նրա տապանաքարի արձանագրությամբ՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը վկայում է նրա հայրենասիրական, ազգային-ազատագրական բուռն և արդյունավոր գործունեության մասին: Ներսես Աշտարակեցին նշանավոր է նաև իր եկեղեցական-հոգեւոր բազմարդյուն գործունեությամբ: Հայոց հայրապետի ազգային-եկեղեցական, կրթական և հասարակական գործունեությունն արժևորվել է մեզանից առաջ, այսօր արժևորում ենք մենք և արժեւորելու են նաեւ հաջորդ սերունդները:

Բնականաբար, մեկ զեկուցման շրջանակում անհնար է ներկայացնել հայրենանվեր Կաթողիկոսի մինչ կաթողիկոսական և հետ կաթողիկոսական շրջանների գործունեությունն ամբողջությամբ: Մեր ուշադրությունը կենտրոնացնենք հատկապես այն դրվագների վրա, որոնք ավելի ամրապնդեցին հայ-ռուսական դարավոր հարաբերությունները:

Ներսես Ե Աշտարակեցու հայացքները դրսևորվել են նրա եկեղեցական, քաղաքական, հասարակական, ազգային հայացքներում, որոնք արտացոլվել են գործնական կոնկրետ քայլերով: Դրանց մեջ առաջնայինն, իհարկե, հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններն են, քանի որ մեր կարծիքով 19-րդ դարում հատկապես դրանք սերտորեն առնչվում են հայ-ռուսական քաղաքական, մշակութային, հասարակական ու առևտրական կապերին:

Պետք է ասել, որ 19-րդ դարի առաջին կեսին հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունները լարված էին դեռևս․ պատճառները բազմաբնույթ էին ու ընդգրկում էին կրոնական, եկեղեցական տարբեր բնագավառներ: Այդ պատճառների մեջ մեծ ծավալ էին կազմում հայ եկեղեցու դեմ ուղղված ամբաստանությունները և թյուր տեղեկությունները, որոնք հիմք էին դարձել մի շարք ռուսերեն գրքերի հրատարակության համար: Ներսես Աշտարակեցու նախորդը՝ Հովհաննես Կարբեցին, ըմբռնելով պահի լրջությունը, գիտակցելով այն բոլոր դժվարությունները, որ կարող էին ունենալ ռուսաստանաբնակ հայերը,  Նիկոլայ ցարին ուղարկել էր մի գրություն, որտեղ համառոտ ներկայացրել էր հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններում արհեստականորեն առաջացած անջրպետը:  Գրությունը ներքին գործերի նախարարության միջոցով 1841 թ. հուլիսի 31-ին հասել էր Նիկոլայ 1-ին ցարին:

Գրության մեջ Հովհաննես Կարբեցին խոսում էր հայ-ռուսական կապերի արդյունավետության մասին՝ ընդգծելով, որ ցարական իշխանությունները հոգ են տանում կայսրության տարածքում ապրող օտարազգիների խաղաղ գոյակցության մասին, և բոլոր կրոնների հետևորդները համերաշխ ապրում են միասին շնորհիվ ցարի լայնախոհ քաղաքականության:

Նշյալ գրությունը ցարի հատուկ ուշադրությանն է արժանանում: Նա ուղարկում է Ռուս Եկեղեցու մեծ Սինոդին: Վերջինս, բավարարվելով Կարբեցու գրության մեջ նշված դավանական հակիրճ տեղեկություններով, հայտնում է, որ այսուհետ կրոնական գրաքննության մարմնին հանձնարարել է առավել խստորեն հետևել, որ Հայ Եկեղեցու մասին սուտ և կեղծ նյութեր չտպագրվենի:

Ցարը, ծանոթանալով մեծ Սինոդի որոշմանը, հավանություն է տալիս, որ այսուհետ առավել ուշադիր լինեն Հայ Եկեղեցու դեմ տպագրվող նյութերին, իսկ ներքին գործերի նախարարությանն էլ հանձնարարում է, որ դիմեն Հայոց կաթողիկոսին՝ ներկայացնելու ընդարձակ դավանագիր:

1842 թ. հունվարի 14-ին ցարի գրությունն ուղարկվում է Հովհաննես Կարբեցուն, որն այդ պահին անկողնային ծանր հիվանդ էր և շուրջ երկու ամիս անց մահանում է:

Շուտով տեղի է ունենում կաթողիկոսական նոր ընտրություն: Ազգային-եկեղեցական ժողովը միաձայն կաթողիկոս է ընտրում Ներսես Աշտարակեցուն: Ընտրության մասին տեղեկացնում են ցարին: Վերջինս հաստատում է Ներսես Աշտարակեցու ընտրությունը, սակայն ցանկություն է հայտնում անձամբ հանդիպել կաթողիկոսի հետ: Ըստ որոշ տեղեկությունների Ներսես Աշտարակեցին չի ցանկացել ընդունել ցարի հրավերը, քանի որ դժգոհ էր Արևելյան Հայաստանի նկատմամբ ցարական Ռուսաստանի վարած քաղաքականությունից, սակայն խորագիտաբար հրաժարվել է այդ մտքից՝ որոշելով վերջնական գնահատական տալ ցարի հետ հանդիպումից հետո:

Ուստի, Ներսես Ե Աշտարակեցին Քիշինևից ուղևորվում է Պետերբուրգ: Կաթողիկոսի առողջական խնդիրների պատճառով հանդիպումը կայանում է միայն ցարի արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո միայն: Իսկ այդ ընթացքում Հայոց հայրապետը հանդիպումներ է ունենում ռուսական պետական և հոգեւոր բարձրագույն իշխանավորների հետ, որոնց հետ քննարկում է ազգային-եկեղեցական հարցեր, բնականաբար նաև տեղի են ունենում հայ-ռուսական եկեղեցական բանակցություններ: Նշենք, որ այս հանդիպումները և այդ տևական դադարը Պետերբուրգում իրենց բարեբեր ազդեցությունն են թողնում հայ-ռուսական եկեղեցական, հետագայում նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարաբերությունների կարգավորման վրա:

Ներսես Ե. Աշտարակեցու՝ ռուս եկեղեցականների հետ դավանական բնույթի բանավեճերն ըստ էության ընթացել են հատկապես Քաղկեդոնի ժողովի շուրջ: Հայոց Հայրապետը պատմական հավաստի վկայություններով եւ հիշատակություններով մեկ անգամ եւս հաստատում ու հիմնավորում է Հայ Եկեղեցու դավանության ուղղափառությունն ու անաղարտությունը, միևնույն ժամանակ չհերքելով Ռուս եկեղեցու դավանական ուղղափառությունը։

Ռուս պաշտոնյաների ու եկեղեցականների կողմից ծրագրված բանակցություններում Ներսես Աշտարակեցին հանդես է եկել համարձակորեն, և նրա դիրքորոշումը եղել է կտրուկ՝ այն աստիճան, որ նույնիսկ առաջարկ-պահանջ է ներկայացրել ռուսերեն գրքերից, հատկապես դպրոցական դասագրքերից հանել Հայ Եկեղեցու դեմ ուղղված դավանական մեղադրանքները:

Այս բանակցությունները, շնորհիվ Ներսես Աշտարակեցու եկեղեցասեր և ազգասեր ընդգծված կեցվածքի, ավարտվել են բացառապես հօգուտ Հայ և Ռուս եկեղեցիների առավել մերձեցման: Պալատական նախարար Վոլկոնսկին Ներսես Ե. Աշտարակեցու մասին ասել է. «Եթե համաձայներ ընդունել Քաղկեդոնի ժողովը, առաջինը ես պիտի լինեի նրան ստոր անվանողը»: Իսկ այս բանակցությունների վերջակետը դնում է Նիկոլայ ցարը, որը Հայոց հայրապետին հրաժեշտ տալիս ասում է. «Դուք աշխատե՛ք, որ կաթոլիկությունը մուտք չգործի ձեր ազգի մեջ»:

Հետագայում իր ողջ գործունեության ընթացքում հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունները, անգամ հակասական դիրքորոշումներում գտնվելու պարագայում, մնացել են Ներսես Աշտարակեցու մշտական հոգացության ու ուշադրության կենտրոնում, ինչն ավանդվել է հաջորդ սերունդներին ու հասել նաև մեզ: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին հանդես է գալիս հայ-ռուսական եկեղեցական, դավանական ջերմ հարաբերությունների պաշտպանի դիրքում:

Ներսես Աշտարակեցու ռուսամետ գործունեությունն ուներ նաև քաղաքական ենթատեքստ, որն առավել արտացոլվում էր ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման նրա նախանձախնդրության մեջ: Խոսել Ներսես Աշտարակեցու մասին՝ նշանակում է ներկայացնել 19-րդ դարի սկզբի պատմական իրադարձությունները, որոնց ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչներից մեկն է եղել նա՝ որպես հոգևորական և քաղաքական գործիչ:   

Ներսես Աշտարակեցին ակտիվորեն մասնակցում է դարասկզբին տեղի ունեցող ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին (1804-1813թթ. և 1826-1828թթ): Նշենք, որ թշնամու նկատմամբ ատելությունը ուղեկցել է նրան ամբողջ կյանքում: Հավանաբար սա եղել է այն հիմնավոր պատճառներից մեկը, որ Հայաստանի ազատագրության հույս նա համարել է Ռուսաստանին:

1803 թվականից Ներսես Աշտարակեցին ռուսական բանակի հետ էր. իր 100 կտրիճներով նա մասնակցում է Ցիցիանովի 1804 թ. երևանյան արշավանքին: Սակայն միայն դա բավարար չէր: Հենց Ներսես Աշտարակեցու կոչով ու նախաձեռնությամբ կազմավորվում են բացառապես հայերից բաղկացած կամավորական ջոկատներ, որոնք միանում են ռուսական բանակին՝ հայրենիքն ազատագրելու համար: Ներսես Աշտարակեցին համոզված էր, որ հայ-ռուսական դավանական հարաբերությունների կարգավորումն իր բարեբեր ազդեցությունն է ունենալու քաղաքական ու ռազմական հարաբերությունների վրա, սակայն մյուս կողմից վստահ էր, որ հայ մարդը ինքը պետք է պաշտպանի իր երկիրը և օգուտ քաղի հայ-ռուսական այդ ջերմ կապերից:

Երևանի երկրորդ պաշարման ժամանակ՝ 1808 թ., Աշտարակեցին նորից ռուսական բանակի հետ էր: Ավելի ակտիվորեն Աշտարակեցին մասնակցում է երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ռազմական գործողություններին՝ Սարդարապատի, Էջմիածնի, Երևանի ազատագրմանը: Նա հերթական անգամ միավորվելու, միաբանվելու և ռուսական բանակին օժանդակելու կոչով դիմում է հայ ժողովրդին, որը լայն արձագանք է գտնում ժողովրդի մեջ: Հայրենիքն ազատագրելու տենչով տոգորված՝ հարյուրավոր երիտասարդներ մտնում են նրա կազմակերպած կամավորական ջոկատների մեջ և ռուսական զորքի կազմում մասնակցում երևանյան արշավանքին: Թիֆլիսում 1827 թ. մարտի 30-ին տեղի է ունենում կամավորների զորահանդես, որին ներկա էր նաև Աշտարակեցին, իսկ ապրիլին ռուսական առաջապահ զորամասերի հետ մեկնում է ռազմաճակատ՝ կամավորական ջոկատների կազմակերպման գործը հանձնարարելով իր համախոհ, Ներսիսյան դպրոցի տեսուչ Հարություն վրդ․ Ալամդարյանին: Աշտարակեցուն ուղեկցում էր 60 հեծյալներից կազմված հայկական մի ջոկատ, որը, չսպասելով հայկական աշխարհազորի վերջնական կազմավորմանը, միացել էր ռուսական զորքին:

Կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված կանոնադրության համաձայն՝ կամավորական ջոկատներում ընդգրկվեցին 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք զենք և հանդերձանք ստացան ռուսական բանակից: Ջոկատներն ունեին իրենց ազգային դրոշը: Հրամանատարները ռուսական բանակի ծագումով հայ կադրային զինվորականներ էին, հրամանները տրվում էին մայրենի լեզվով: Պարսիկերի դեմ պայքարի դուրս եկան նաև Երևանի մերձակա շրջանների բնակիչները՝ կազմելով աշխարհազորային ջոկատներ: Երևանը պաշարած ռուսական զորքին միանալու կոչով Աշտարակեցին դիմեց նաև Աշտարակի և Օշականի գյուղացիներին. «…շուտ հավաքվել և այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մինչև արեգակի մայր մտնելը հասնել մեզ: Եթե որևէ մեկը ծուլանա, թող իմանա, որ թեկուզ իմ աչքի լույսը լինի՝ չեմ խնայի հանել և դեն նետել»: Կամավորական շարժումը ընդլայնվելով վերածվեց իսկական ազգային-ազատագրական պայքարի, որն ավարտվեց Երևանի և ընդհանրապես Արևելյան Հայաստանի ազատագրումով: 1827 թ. հոկտեմբերի 1-ին հայկական կամավորական ջոկատները ռուսական զորքի հետ մտան Երևանի բերդ: Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի գրավման հանդիսավոր արարողությունը: Բերդում մատուցվեց պատարագ Ներսես Աշտարակեցու հանդիսապետությամբ: Երևանը գրավելուց հետո Աշտարակեցին ընտրվեց Ժամանակավոր վարչության անդամ: Նրա ջանքերով կազմվեց 1000 հոգուց բաղկացած զորամաս, որը ռուսական զորքի հետ պետք է պահպաներ կարգ ու կանոնը երկրում: Իր ցուցաբերած օգնության և մասնակցության համար նա ռուսական կառավարության կողմից 1828 թ. հունվարին արժանացավ Ս․ Ալեքսանդր Նևսկի շքանշանին: Այս առիթով տրված կառավարական շնորհագրում ասվում էր. «Դուք մեր զորքերում ունեցել եք ամենագործուն մասնակցություն, անգամ ենթարկվելով անձնական վտանգի՝ ձեր անձնական օրինակով հայ ժողովրդի մեջ մշտապես պահպանելով բարյացակամություն մեր հանդեպ»: Աշտարակեցին իր պարտականությունն է համարել նաև ռուսական բանակի հիվանդ զինվորների խնամքը: Նրա համաձայնությամբ Էջմիածնի վանքը վեր էր ածվել հսկայական հիվանդանոցի՝ 500 հիվանդ և վիրավոր ռուս զինվորներով, որոնք կարիք էին զգում ամենօրյա օգնության և ուշադրության:

Հենց Ներսես Աշտարակեցու ջանքերով 1828 թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագի 15-րդ կետի համաձայն երկրից բռնի գաղթեցված հայերը իրավունք են ստանում վերադառնալ հայրենիք: Օգտվելով այս իրավունքից՝ հայրենիք են վերադառնում շուրջ 40.000-42.000 հայեր: Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվում է հօգուտ բնիկ հայ բնակչության: Դեռևս Դեհկարխան գյուղում սկսված բանակցությունների ժամանակ նա պատվիրակներ է ուղարկում (Բարսեղ արքեպիսկոպոս և Մարգար Եղիազարյան) և խնդրում իր լավ բարեկամ, ռուս գրող և դիվանագետ Ա. Ս. Գրիբոյեդովին Պարսկաստանի հետ կնքվելիք պայմանագրում անպայման նախատեսել հայերի ներգաղթը: Պատերազմից հետո էլ Աշտարակեցին հայրենակիցներին կոչ է անում վերադառնալ՝ գտնելով, որ հայրենիքի փրկությունը կախված է Արարատյան դաշտավայրում հայ ժողովրդի բազմանալուց:

Հայ-ռուսական քաղաքական, հասարակական հարաբերությունների ամրապնդումն իր բարեբեր ազդեցությունը թողեց նաև առևտրական, գիտա-կրթական հարաբերությունների վրա: Ինքը՝ Կաթողիկոսը, արդեն մեծ տարիքում սովորել էր ռուսերեն: Պետերբուրգում Նիկոլայ 1-ի հետ հանդիպման ժամանակ խոսել է եկեղեցական սլավոներենով, հետագայում Վորոնցովների հետ երկարատև շփման արդյունքում ազատ տիրապետել է խոսակցական ռուսերենին (նրանց ուղղված նամակները գրել է ռուսերեն): Նրա գործունության շնորհիվ Ռուսաստանի տարբեր բնակավայրերում բացվել են հայկական դպրոցներ, հիմնադրվել են տպարաններ, տպագրվել են հայերեն, ռուսերեն դասագրքեր:

Ամփոփելով նյութը՝ նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» տիտղոսակիր երանաշնորհ Հայրապետը ոչ միայն հոգեւոր հանճարեղ ղեկավար էր, այլև ազգասեր ու հայրենասեր, պետական մտածողության տեր գործիչ, որի բարեբեր գործունեության պտուղները սերնդեսերունդ փոխանցվել են մեզ:

Հիշատակն արդարույն օրհնությամբ եղիցի:

 

Օգտագործված գրականության ցանկ

  1. Աբգարյան Գևորգ, Հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունների պատմության շուրջ,«Էջմիածին», 1991, Է-Ը, էջ 49-65:
  1. Աղայան Ծ. Պ., Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981:
  1. Անապատական, Համառօտ պատմութիւն հայ-լատինական յարաբերութեանց սկիզբէն մինչև 1382, Անթիլիաս-Լիբանան, 1973:
  2. Բարխուդարյան Վ. Բ., Ոսկանյան Վ. Կ., Հայ-ռուսական պատմական կապերը, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևան, 1978:
  3. Երիցեան Ալեքսանդր, Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի հայք XIX դարում, հտ. Բ, Թիֆլիս, 1895, էջ 512-543
  4. Հատիտյան Արթուն, Հայ ազատագրական շարժումները 1780—1800 թվականներին և Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի կյանքն ու գործունեությունը, «Էջմիածին», 1978, Ը-Թ, էջ 72-81:
  5. Հատիտյան Արթուն,Հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունների պատմությունը վաղ շրջանից մինչև ԺԸ դարի վերջերը․ Հայոց Հայրապետների կատարած պատմական դերը մեր ազգային-ազատագրական շարժման մեջ, «Էջմիածին», 1978, Է, էջ 20-28:
  6. Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան , Հայոց եկեղեցական իրաւունքը. Սբ Էջմիածին 2011, էջ 459-460:
  7. Սարուխանյան Նորայր,Ներսես Աշտարակեցի-Պաշտպան Հայրենյաց, «Էջմիածին» 1995, Բ-Գ, էջ 27-44:
  8. Փայլակեան Ադդէ քահանայ, Եկեղեցական պատմութիւն հայոց, Փարիզ, 1942, էջ 279-282:
  9. Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հտ. Գ, Ս. Էջմիածին, 2001, էջ 4327-4329:
  10. Быков А., Патриарх Никон. Его жизнь и общественнаядеятельность. Биографический очерк, СПб, 1891.
  11. Лукашевич А., Двоеперстие  (www.pravenc.ru/text/171503.html)
  12. Мосх И., Доказательства о древности трехперстого сложения и святительского именословного благословения, М., 1839.
  13. Троицкий И., Излопесние вопросов Армянской церкви, СПб, 1875.
  14. ТунянВалери, Х.Е. Лазарев: Жизнь  и  деяния.  1789-1871, Ереван, 2016.
  15. ТунянВалери, "Положение" армянской церкви 1836-1875 гг, Ереван 2001.
  16. ТунянВалери, Католикос всех армян Нерсес V Аштаракеци - "Защитник отечества", Св. Эчмиадзин,
  17. ТунянВалери, Католикос всех армян Ованес VIIIКарбеци 1831-1842, Св. Эчмиадзин,.  
  • ТунянВалери, Церковная политика самодержавия в Закавказье 1801-1853 гг., Ереван,
  1. ТунянВалери, Эчмиадзинский престол 19 - начало 20 вв., Ереван, 


Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода