Iravunk.com | Սկսեցին Արցախը ծախելու վերջին փուլը
Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան Նախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն է Սու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներին ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Կանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.am Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին Միջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը «Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ) «Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկան Ինչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներին

Սկսեցին Արցախը ծախելու վերջին փուլը

Վերլուծություն

Թե­եւ Նի­կո­լը կար­ծում էր, թե իր վեր­ջին ա­սու­լի­սում հնչեց­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կը «մեծ աղ­մուկ է ա­ռա­ջաց­նե­լու», սա­կայն սո­վո­րույ­թի հա­մա­ձայն, է­լի սխալ­վեց: Աղ­մուկ, որ­պես այ­դպի­սին, այդ հայ­տա­րա­րու­թյու­նը չի ա­ռա­ջաց­նում: Փո­խա­րե­նը, ա­ռաջ է քա­շում հեր­թա­կան պա­տաս­խա­նի կա­րոտ հար­ցե­րը:

ԻՍԿ Ո՞Վ Է «5-ՐԴ ՇԱ­ՐԱ­ՍՅՈՒ­ՆԸ»

Այս­պի­սով, պարզ­վում է, որ Նի­կո­լը վեր­ջա­պես գի­տի պա­տե­րազ­մում պարտ­վե­լու պատ­ճա­ռը. «Իմ հա­մոզ­մունքն այն է, որ մենք պա­տե­րազ­մը պարտ­վել ենք, ո­րով­հե­տեւ մեր բա­նա­կում գոր­ծել է 5-րդ շա­րա­սյուն…»: Հե­տո սկսեց խո­սել լրտե­սու­թյան եւ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հոդ­ված­նե­րով դատ­վող­նե­րից` հաս­նե­լով այս պնդմա­նը. «Հի­մա հո­ղեր հանձ­նե­լու մե­ղադ­րան­քով մեզ մոտ բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­ներ կան կա­լան­քի տակ: Բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան կա, որ մե­ղադր­վում է Շու­շի­ի գոր­ծով: Այդ գոր­ծով երբ դա­տա­րա­նը ո­րո­շեց կա­լա­նա­վո­րի, ինձ համար զար­մա­նա­լի բան տե­ղի ու­նե­ցավ, որ մեկ էլ ա­մե­նա­տար­բեր մար­դիկ Հա­յաս­տա­նից, ԼՂ-ից, դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գին միջ­նոր­դու­թյուն­ներ են ներ­կա­յաց­րել, որ կլի­նի այդ մար­դուն կամ մարդ­կանց կա­լան­քից ա­զա­տենք, նե­րո­ղա­միտ վե­րա­բեր­վենք: Իմ ար­ձա­գան­քը հե­տե­ւյալն էր՝ բա դուք չէ­իք ա­սո՞ւմ, որ պետք է բա­ցա­հայտ­վի…»:

Է, է­լի ենք ա­սում, պետք է բա­ցա­հայտ­վի, սկսած ա­մե­նա­վեր­ջին դա­վա­ճա­նի­կից՝ վեր­ջաց­րած ա­մե­նա­մեծ դա­վա­ճա­նով: Ու­րիշ բան էլ ենք ա­սում. պա­տե­րազ­մից ան­ցել է 2,5 տա­րի, ու կա­րո՞ղ է Նի­կո­լը բա­ցատ­րել, թե ին­չո՞ւ այս պա­հին ու­նենք ըն­դա­մե­նը՝ «Բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան կա, որ մե­ղադր­վում է Շու­շի­ի գոր­ծով»: Ե­զա­կի թվով, այ­սինքն` մեկ զին­վո­րա­կան: Ին­չո՞ւ մեկ, ին­չո՞ւ դեռ հա­զիվ մե­ղադ­րյա­լի կար­գա­վի­ճա­կով, ին­չո՞ւ բո­լոր մեծ ու փոքր դա­վա­ճան­ներն այս պա­հին դա­տավճ­ռով բան­տե­րում  նստած չեն: 2,5 տա­րին, ինչ է, բա­վա­կան չէ՞: Ե­թե այս­քան ժա­մա­նակ չեն բա­ցա­հայ­տել, ար­դյոք դա մտա­ծե­լու հիմք չէ՞, որ իր ա­սած «5-րդ շա­րա­սյու­նը» նա­եւ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում չի տե­ղա­վոր­վել եւ դի­տա­վո­րյալ չի բա­ցա­հայ­տում իր մա­սը կազ­մող բա­նա­կի դա­վա­ճա­նա­կան «5-րդ շա­րա­սյա­նը»: Ինչ է, մի եր­կու­սու­կես տա­րուց էլ Նի­կո­լը, ե­թե ի­հար­կե, այդ ժա­մա­նակ նա ար­դեն պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­ված չլի­նի, ար­դա­րա­նա­լու է ի­րա­վա­պահ­նե­րի «5-րդ շա­րա­սյու­նո՞վ»… Ու այս պատ­կե­րը շատ ա­վե­լի տա­րօ­րի­նակ է թվում, երբ մե­ղա­վոր­նե­րի հայտ­նի լի­նե­լու մա­սին խո­սում է վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նեղ ան­ձը:

Բայց մի կողմ թող­նենք խնդրի ի­րա­վա­պահ կող­մը` փոր­ձել­ով հաս­կա­նալ խնդրի քա­ղա­քա­կան ի­մաս­տը: Հա­մոզ­ված ենք, Նի­կոլն այս ան­գամ մի­ան­գա­մայն ճիշտ է. մենք եւս վստահ ենք, որ պար­տու­թյան հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ի­րոք «5-րդ շա­րա­սյունն» է: Մի­այն թե նա­եւ հաս­կա­նալ է պետք, թե ինչ նկա­տի ու­նի Նի­կո­լը` «5-րդ շա­րա­սյուն» ա­սե­լով: Այդ տեր­մի­նի դա­սա­կան ի­մա՞ստը, ինչ­պես որ հաս­կա­նում են բո­լո­րը: Որ Հա­յաս­տա­նի պե­տա­կան, այդ թվում` բա­նա­կա­յին հա­մա­կար­գում գոր­ծում է դրսի ազ­դե­ցու­թյան գոր­ծա­կալ­ներ, ո­րոնք մաս­նա­վո­րա­պես օ­տա­րերկ­րյա ֆի­նան­սա­վոր­ման հա­մար ծա­խում են եր­կի­րը: Ե­թե դա նկա­տի ու­նի, ա­պա մի­ա­ժա­մա­նակ հաս­կա­նալ է պետք, թե «դուրս» ա­սե­լով՝ ի՞նչ նկա­տի ո­ւնի Նի­կո­լը, թե­եւ այս հար­ցում եւս կա ստան­դարտ պատ­կե­րա­ցում: Ի­րո­ղու­թյու­նը, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել աշ­խար­հի մասշ­տա­բով ըն­դուն­ված փաստ, այն է, որ «5-րդ շա­րա­սյու­ներ» ստեղ­ծում է Ա­րեւ­մուտ­քը: Նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րը մի­գու­ցե կպնդեն, որ Հա­յաս­տա­նում կա­րող են լի­նել, ա­սենք, ռու­սա­կան, չի­նա­կան, ի­րա­նա­կան կամ այլ երկր­նե­րի «5-րդ շա­րա­սյու­նե՞ր». Կա­րող է դա էլ ա­սեն, նրան­ցից ա­մեն բան սպա­սե­լի է: Մի­այն թե մեկ է­ա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն. «5-րդ շա­րա­սյու­նե­րի» գոր­ծու­նե­ու­թյան հա­մար հսկա­յա­կան մի­ջոց­ներ են ներդր­վում, Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում` տա­րե­կան տաս­նյակ մի­լի­ո­նա­վոր դո­լար­ներ, ուկ­րա­ի­նա­կան «5-րդ շա­րա­սյան» հա­մար ծախ­սե­րը մի­լի­արդ­նե­րով է­ին եւ են: Ռու­սաս­տա­նում գոր­ծող ա­րեւմ­տյան «5-րդ շա­րա­սյու­նե­րի» հա­մար ծախ­սե­րը եւս նույն կար­գի են: Խոս­քը՝ հիմ­նա­կա­նում բան­կա­յին հա­մա­կար­գով դրսի տար­բեր ֆոն­դե­րից, ո­րոշ դեպ­քե­րում` պե­տա­կան կա­ռույց­նե­րից ե­կած փո­ղե­րի մա­սին է, ո­րոնց շար­ժը հեշտ է վե­րահս­կել: Պար­զե՞լ է Նի­կո­լը, թե սո­րո­սյան եւ այդ կար­գի ֆոն­դե­րից  ինչ­քան փող է ե­կել հա­յաս­տա­նյան «5-րդ շա­րա­սյա­նը». չնա­յած, պար­զե­լու կա­րիք ան­գամ պետք է որ չու­նե­նար:

Հի­շո՞ւմ եք, մի քա­նի տա­րի ա­ռաջ Ի­րան էր գնա­ցել, այն­տեղ հայ­տա­րա­րեց Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում գոր­ծող «շպի­ո­նա­կան» հա­մա­կար­գի մա­սին, թե­եւ հե­տո գո­նե մեկ «ժի­վոյ շպի­ո­նի» ցույց չտվեց: Հի­մա ա­վե­լի լուրջ է` պա­տե­րազ­մի պար­տու­թյան մեջ մե­ղադ­րում է «5-րդ շա­րա­սյա­նը», եւ այդ միտ­քը սկսել են ծաղ­կեց­նել նրա թի­մա­կից­նե­րը: Օ­րի­նակ, ՔՊ-ական պատ­գա­մա­վոր Վա­հագն Ա­լեք­սա­նյա­նը ո­գե­ւոր­ված հայ­տա­րա­րում է. «Մի­այն բա­նա­կում չի գոր­ծել ու շա­րու­նա­կում գոր­ծել, այլ ­նա­եւ՝ քա­ղա­քա­կան եւ լրատ­վա­կան աս­պա­րեզ­նե­րում: Բուռն զայ­րույթ է ա­ռա­ջաց­րել 5-րդ շա­րա­սյան վե­րա­բե­րյալ ար­տա­հայ­տու­թյու­նը, բայց չգի­տես ին­չու, երբ հա­ղոր­դագ­րու­թյուն է ե­ղել, որ ե­ղել է բար­ձունք, որն ադր­բե­ջան­ցի­նե­րը գրա­վել են, հե­տո մեր զոր­քե­րը հետ են գրա­վել, մի հրա­մա­նա­տար գնա­ցել, ա­սել է՝ թո­ղեք այդ դիր­քերը եւ ի­ջեք…», եւ այդ­պես շա­րու­նակ: Ու նույն պարզ հարցն է. պա­տե­րազ­մի ժա­մա­նակ խո­սել չէ­իք թող­նում, իսկ ա­վար­տից ան­մի­ջա­պես հե­տո բա­զում նման դրվագ­նե­րի մա­սին գրե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Լավ է, որ վեր­ջա­պես հա­սել եք այն մտքին, որ մեծ դա­վա­ճա­նու­թյուն, ի­րոք, ե­ղել է, ոչ թե պա­տե­րազ­մը պարտ­վել ենք այն պատ­ճա­ռով, որ հենց գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից բարձր հրա­մա­նա­տա­րա­կան պաշ­տոն­նե­րի նշա­նակ­ված­նե­րի մեղ­քով, որ, օ­րի­նակ, ա­ռանց դա­վա­ճա­նու­թյան ա­զե­րի­նե­րը չէ­ին կա­րող մի քա­նի օ­րում խիստ դժվա­րան­ցանե­լի վայ­րե­րով Հադ­րու­թից հաս­նել Շու­շի: Ու ին­չո՞ւ նրանք այս պա­հին բան­տում չեն:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՍՈ­ՐՈՍ­ՆԵ­ՐԻ՞Ն Է ԽՓՈՒՄ, ԹԵ՞…

Ա­մեն դեպ­քում, թե ինչ նկա­տի ու­նի Նի­կո­լը` «5-րդ շա­րա­սյուն» ա­սե­լով, թող ին­քը բա­ցատ­րի: Իսկ մինչ այդ` «5-րդ շա­րա­սյուն» աս­վա­ծը մնում է հաս­կա­նալ այդ տեր­մի­նի ա­մե­նա­դա­սա­կան ի­մաս­տով: Այն է` սո­րո­սա­ծին­նե­րը, ա­րեւմ­տյան գրան­տա­կեր­նե­րը եւ այդ կար­գի մաս­սան, ո­րոնց պա­կա­սը չի զգաց­վում նա­եւ իշ­խա­նա­մերձ շրջա­նակ­նե­րում: Ու սա ի՞նչ է, Նի­կո­լը Սո­րոս պա­պի­կի՞ն եւ նրա նման­նե­րի՞ն է «փու­ռը տա­լիս»: Սա դժվար հա­վա­տա­լի բան է, սա­կայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­ներն այն­պի­սին են, որ ան­գամ նման տար­բե­րա­կը չի բա­ցառ­վում: Հենց նույն ա­սու­լի­սում, չմո­ռա­նանք, Նի­կո­լը պնդում էր նա­եւ, որ թե­եւ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­ներում Ա­լի­ե­ւի հետ բա­զում կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­ներ, ան­գամ մի ամ­բող­ջա­կան պայ­մա­նա­գիր «գրպա­նը դրած», Մյուն­խեն էր գնա­ցել, սա­կայն Հեյ­դա­րո­վի­չը ո՛չ այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րեց եւ ո՛չ էլ նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն է կա­տա­րում: Ի դեպ, դրա­նով Նի­կո­լը հաս­տա­տեց մեր են­թադ­րու­թյուն­նե­րից մե­կը եւս, որ Ա­լի­ե­ւը ներ­կա ի­րա­վի­ճա­կում «թռնե­լու» է «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փից»: Սա­կայն խոսքն այդ մա­սին չէ, այլ նրա, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով Նի­կո­լը, ըստ է­ու­թյան, «շան լափ թա­փեց» Ա­րեւ­մուտ­քի գլխին: Թե՝ այս ի՞նչ է, չեք կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել, որ Ձեր «կոնտ­րո­լով» ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն Ա­լի­ե­ւը կա­տա­րի: Բա ին­ձա­նից ի՞նչ եք ու­զում. հրա­հան­գում եք, այդ­քան «թուք ու մրի» մի­ջով անց­նե­լով, գա­լիս եմ, պատ­րաստ եմ ստո­րագ­րել, իսկ Ա­լի­ե­ւը` ոչ:

Թե ին­չու է Ա­լի­ե­ւին՝ ի­րեն մի­ան­գա­մայն ձեռն­տու, ա­մեն ինչ տվող «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը» այդ­քան վա­խեց­նում, որ գնում է ա­րեւմ­տյան ծրագ­րե­րը տա­պա­լե­լու ուղ­ղու­թյամբ, դա էլ է հաս­կա­նա­լի. բա որ ռուս­նե­րը հաղ­թեն, ի՞նչ կլի­նի: Ու, չբա­ցա­ռենք, որ վեր­ջա­պես Նի­կո­լը եւս ե­կել է նույն մտա­վա­խու­թյա­նը` բա որ հաղ­թե՞ն: Ա­ռա­վել եւս, որ ներ­կա ի­րո­ղու­թյու­նն­երն  էլ ա­վե­լի ցցուն են դարձ­նում նման հար­ցադ­րու­մը: Ին­չե­ւէ, կա­րե­լի է նա­եւ այդ­պես մտա­ծել, մի­այն թե այս­տեղ մեկ «բայց» կա…

Այն է, բայց ար­դյոք Նի­կո­լը ներգ­րավ­ված չէ՞ այն ակն­հայտ սո­րո­սա­ծի­նա­կան ա­վանտ­յու­րա­յի մեջ, որն այս պա­հին զար­գա­նում է Ար­ցա­խում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

 

 



Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներինԿարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. Այնթապլեան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода