Iravunk.com | Ովքեր են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Նիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan Times Աշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Վաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելուն Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Դոլարն ու եվրոն էժանացել են ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Վահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասին Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

Ովքեր են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Մշակութային

Առանց ինտրիգների, բայցեւ կոտրված սրտով կայացավ 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին: Արցախը շրջափակման մեջ է, թատերական կյանքում բառի բուն իմաստով՝ ԳՈՅապայքար. սա էր թերեւս այն առանցքային հարցերի հարցը, որոնք հուզում են թատերական գործիչներին եւ մասնագիտական տոնն էլ կարեւորում ոչ թե նշելու, այլ կարեւորի մասին բարձրաձայնելու համար: Իսկ ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի վերնախավից այդպես էլ որեւէ մեկի «երեսը չբռնեց» գալ եւ օրը տոնել թատերական գործիչների հետ, ինչպես եղել է միշտ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

Այսպիսով՝ ըստ «Արտավազդ-2023»-ի, Լավագույն տղամարդ դերակատարը Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանն է՝ «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ Դագլաս Սփոլդինգի կերպարը կերտելու համար: Իսկ Լավագույն կին դերակատարը՝ նույն թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը: Միայն թե նա լավագույնի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Միզերի» ներկայացման մեջ իր դերակատարման համար:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ եւ կին դերակատարները Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասաններն էին՝ «Բալենու այգին» ներկայացման մեջ Ֆիրսի կերպարը կերտած Վյաչեսլավ Շամիրյանը եւ «Վիյ» ներկայացման մեջ Պանոչկային եւ Վհուկին մարմնավորած Լիլիա Մուկուչյանը:

Լավագույն երիտասարդ դերասանը Պատանի հանդիսատեսի թատրոնից էր: Սեյրան Մովսիսյանն այս անվանակարգում արժանացավ «Արտավազդ»-ի՝ «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացման մեջ Վոլոդյայի կերպարը մարմնավորելու համար: Իսկ Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում մրցանակը հանձնվեց երկուսին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Վասիլյանին՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ Ջուլիետի կերպարի համար եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանին՝ «Սպասում» ներկայացման մեջ Կարոլինի, Կնոջ եւ Դայակի կերպարները կերտելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ

Լավագույն ներկայացում ճանաչվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված բեմադրող-խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը: Լավագույն երիտասարդական ներկայացումը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ու Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի համատեղ նախագիծն էր՝ «Բովանդակություն»-ը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան): Ի դեպ, այս նախագծի համար եւս երկու անվանակարգերում հանձնվեց «Արտավազդ» մրցանակ. Լավագույն երաժշտության հեղինակ դարձավ Նարեկ Կոսմոսը, իսկ Լավագույն  ռեժիսուրայի համար  մրցանակի արժանացավ Գոռ Մարգարյանը (նաեւ «Միզերի» ներկայացման համար):

Իսկ Լավագույն մանկական ներկայացում անվակարգում հաղթող դարձան միանգամից երկուսը՝  Հ.Պարոնյանի անվան թատրոնի «Կոշկավոր կատուն»-ն (բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան) եւ Մնջախաղի թատրոնի «Ալիսի երազում»-ը (բեմադրիչ՝ Մերի Կիրակոսյան): Լավագույն կամերային ներկայացումն էլ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Կեղծ նոտա»-ն էր (բեմադրիչ՝ Լեւոն Ուզունյան):

ՄՅՈՒՍ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Լավագույն երիտասարդ բեմադրիչը Նարե Մարտիրոսյանն է՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Կույրերը» ներկայացման համար: Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Գարեգին Եվանգուլյանը՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնի «Կոշկավոր կատուն» եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումների համար: Լավագույն թատերախոսականը Նաիրա Շահվալադյանի «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ»-ն էր: Լավագույն լուսային նկարիչը Արամ Աղաջանյանն էր (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, «Լարովի նարինջ»): Լավագույն զգեստների նկարիչը Թամարա Բարոյանն է (Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, «Խատուտիկի գինի»):

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը՝ «Ռեւիզոր» ներկայացման համար: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը եւ բեմադրիչ, դերասանուհի, «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Քոչարյանը (Սուքիասյան): Իսկ ժյուրիի հատուկ մրցանակակիրները երեքն էին՝  «Գոյ» թատրոնը՝ ինքնատիպ թատերական հետագծի համար, «Մետրո» թատրոնը՝ հանձնախմբի համակրանքին արժանանալու համար, եւ Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը՝ թատրոնի գործունեությանը նոր շունչ հաղորդելու համար:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ



Նիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներինԿարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода