Iravunk.com | Կրթական, մշակութային ծրագրեր` ի նպաստ ռուսաստանյան Սփյուռքին
Եթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան Քոչարյան ՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման Աբովյանը Ինչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո Հերի՛ք է, իրար միս ուտենք. Արման Աբովյան Ռուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերից Կույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համար Ովքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. Այնթապլեան Արեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)

Կրթական, մշակութային ծրագրեր` ի նպաստ ռուսաստանյան Սփյուռքին

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է Համազգային հայ կրթական և մշակութային միության Ռուսաստանի կառույցի վարչության ատենապետ ԱՐԹՈՒՐ ՓԱՅՏՅԱՆԸ:

— Պարոն Փայտյան, Ռուսաստանում կրթական, մշակութային ի՞նչ գործունեություն եք ծավալում:

— Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, ինչպես արդեն անվանումից հասկանալի է, կրթական և մշակութային գործունեություն է ծավալում ընդհանրապես Սփյուռքում: Ռուսաստանի Դաշնությունում միությունն իր աշխատանքները սկսել է 2021թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Ի տարբերություն շատ ու շատ կառույցների՝ մենք ինքներս ենք դիմել Համազգայինի կենտրոնական վարչությանը, որը Բեյրութում է` Լիբանանում: Եվ խնդրել, որպեսզի ՌԴ-ում ևս ստեղծվի նմանատիպ կառույց: Որովհետև անհրաժեշտություն էր առաջացել բացը լրացնելու թե՛ կրթական, թե՛ մշակութային միջավայրում: Ես 26 տարի է ապրում եմ ՌԴ-ում: Հետևաբար, ծանոթ եմ ռուսաստանյան Սփյուռքի մեր հայրենակիցների թե՛ կրթական, թե՛ մշակութային ստեղծված միավորների, թե՛, բնականաբար, եկեղեցու համայնքային այլ կառույցների և դեսպանատան գործունեությանը: Եվ հաշվի առնելով այն բոլոր հանգամանքները՝ ինչը մեզ ստիպեց նման խնդրանքով դիմել Կենտրոնական վարչությանը, առաջին հերթին հայ երեխաների հայերեն չխոսելու և ծնողների կողմից ոչ բավարար աշխատանքի հետևանքով ստեղծված կացությունն էր, վիճակը: Այսինքն` հայ մարդիկ տեղափոխվելով Հայաստանի Հանրապետությունից Սփյուռք, մասնավորապես` այս դեպքում ՌԴ, մի քանի տարի ապրելով, իրենց երեխաներին ուղարկում են սովորական հանրակրթական դպրոցներ, որտեղ ուսուցումը ռուսերեն լեզվով է: Հետևաբար, թե՛ բակում, թե՛ դպրոցում երեխաները շփվում են ռուսերեն լեզվով: Ոչ բոլոր ընտանիքներում են հայ մարդիկ խոսում հայերեն: Այստեղ մի քանի պատճառ կա:

— Որո՞նք են այդ պատճառները:

— Շատերը մտածում են, որ ապրելով ՌԴ-ում, իրենց երեխաները, բնականաբար, պետք է ավարտեն դպրոցը, այնուհետև բուհերում սովորեն, աշխատանքի անցնեն, քաղաքացիություն ստանան ՌԴ-ում: Արդյունքում՝ հայոց լեզուն պահանջված չէ: Եվ մի քանի տարի անց հասկանում են, որ իրենց երեխաներն ուղղակի չեն խոսում հայերեն: Շատ դեպքերում ծնողները գիտակցաբար են դրան գնում: Որոշ դեպքերում չհասկանալով, որ երեխաներն ուզած թե չուզած ապրելով նման միջավայրում, կրելով տվյալ երկրի մշակույթի ազդեցությունը, պետք է խոսեն ռուսերեն լեզվով: Եվ այս դեպքում լրացուցիչ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանան երեխաների հետ խոսել հայերեն, նրանց ուղղորդել դեպի իրենց պատմական հայրենիքը, ավելի շատ ծանոթացնել մեր մշակութային ժառանգությանը: Որովհետև, վերջիվերջո, իմ կարծիքով՝ ցանկացած մշակութային կրթական միավորի կամ կազմակերպության վերջնանպատակը պետք է լինի Սփյուռքում ապրող հայերին ուղղորդելը դեպի հայրենիք:

— Դուք նաև գրքերի շնորհանդեսներ եք կազմակերպում: Կարդո՞ւմ են այսօր Սփյուռքում հայ գրականություն:

— Քանի որ Համազգայինը կրթական և մշակութային միություն է, իսկ մենք՝ հայերս, ունենք պատկառելի մշակութային ժառանգություն: Հետևաբար, մենք չենք կարող Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, երիտասարդությանը չծանոթացնել այդ գրական ժառանգության հետ: Այդ թվում նաև՝ ժամանակակից գրականության, որովհետև շատ դեպքերում տպավորություն կա, որ ժամանակակից գրականություն ավելի քիչ են կարդում, բայց չմոռանանք, որ հիմա սոցցանցերում` թե՛ Յութուբում, թե՛ Ֆեյսբուքում, թե՛ այլ հարթակներում ժամանակակից բանաստեղծները, գրողները հնարավորություն ունեն տեղադրել իրենց ստեղծագործությունը և ավելի շատ լսարան ունենան: Բայց եթե խոսքը գնում է կոնկրետ տպագրվող գրքերի մասին, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Ռուսաստանում, ցավոք, առայժմ հնարավորություն չունի գրքեր տպագրելու: Բայց մեր երևանյան գրասենյակը, որը գործում է բավականին երկար ժամանակ, ՀՀ-ում տպագրում է բազմաթիվ գրքեր: Եվ այդ գրքերը հետևաբար մենք տեղափոխում ենք ՌԴ և կազմակերպում տարբեր շնորհանդեսներ:

— Այսինքն` Ձեր գործունեությամբ դուք նաև նպաստում եք ռուս-հայկական մշակութային կապերն ամրապնդելո՞ւն:

— Ռուսաստանում գործում են բազմաթիվ մշակութային միավորներ, տարբեր ձևաչափով կազմակերպվում են միջոցառումներ, ցերեկույթներ, երեկույթներ: Բայց մենք մշտապես կողմնակից ենք, որպեսզի յուրահատուկ ձևաչափով նոր ներկայացումներ լինեն՝ օտարազգիներին ներգրավելու, հայ-ռուսական մշակութային կապերն ամրապնդելու համար: Երկու տարի առաջ մենք կազմակերպեցինք շարականները եկեղեցու պատերից դուրս, որը յուրահատուկ ձևաչափով հետաքրքիր միջոցառում էր: Որովհետև մեր եկեղեցական երգեցողությունը հրաշալի է: Մեր շարականները գոհարներ են, որ մշտապես հնչում են, բայց շատ քիչ են հնչում եկեղեցու պատերից դուրս: Երբ եկեղեցու պատերից դուրս` Ազգությունների տանը, մենք կազմակերպեցինք, ավելի շատ հրավիրված էին ռուսական շրջանակների ներկայացուցիչներ: Անկեղծ պետք է ասեմ` հիացած էին:

— Դուք նաև պարային խումբ ունեք:

— Իհարկե, առայժմ երկու պարախումբ ունենք: Հուսով ենք, որ այս տարի ավելի կշատանան, որովհետև հայկական պարի, երգի նկատմամբ հետաքրքրությունը ռուսահայության մեջ քանի գնում, ավելի պահանջված է դառնում: Բացի դրանից, ՌԴ-ում պարախմբերի ներկայության և աշխատանքի առումով մենք բավականին լուրջ հաջողություններ ենք գրանցել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Եթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода