Iravunk.com | ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը` ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին
Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan Times Աշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Վաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելուն Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Դոլարն ու եվրոն էժանացել են ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը` ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին

Միջազգային
Բաց նամակ
ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին,
ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին,
Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին
Մեծարգո՛ պարոնայք նախագահներ,
Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:
Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:
Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:
Պարոնա՛յք նախագահներ,
Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:
Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:
Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:
Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:
Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի:
Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:
Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել:
Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»:
Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:
Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:
Վաղը կարող է ուշ լինել:
Հարգանքով՝
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան


Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода