Iravunk.com | «Ուրարտական հավաքածուից բացառիկ ցուցանմուշներ կցուցադրվեն Ա.Ս.Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանում». ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ալիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ) Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով Ահռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ) Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը» Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ) Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. Բալասանյան Գագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ) Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա Հակոբյան ՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվել

«Ուրարտական հավաքածուից բացառիկ ցուցանմուշներ կցուցադրվեն Ա.Ս.Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանում». ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Այս տարի այցելուների քանակն ինչպիսի՞ն է Հայաստանի պատմության թանգարանում:

— Հայաստանի պատմության թանգարանը երկարատև արդիականացման աշխատանքներից հետո այս տարի շարունակել է վերաբացել իր մշտական ցուցադրական տարածքները, և մայիս ամսից մեր պատմության հնագույն շրջանը ներկայացնող մի քանի հազար բացառիկ նմուշներն արդեն իսկ հասանելի են հանրությանը: Զուգահեռ գործում են ժամանակավոր ազգագրական, վավերագրական, հնագիտական ցուցահանդեսներ: Այս առումով, ինչպես սպասում էինք, ցուցադրական հատվածների ընդլայնման հետ ավելացել են այցելությունները, և արդեն իսկ հիսուն հազարից ավելի այցելուներ ենք ընդունել այս տարի:

— Առաջիկայում ի՞նչ նոր ցուցադրություն ունեք:

— Այժմ թանգարանն ակտիվորեն աշխատում է մի քանի ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ, որոնք լինելու են ինչպես մշտական ցուցադրական մի ընդարձակ հատվածի վերաբացման, այնպես էլ հետաքրքիր ազգագրական, վավերագրական, հնագիտական ցուցահանդեսների կազմակերպման, Հայաստանում գործող ու արտերկյա թանգարանների հետ միջազգային ցուցադրական նախագծերի իրականացման տեսքով: Առաջարկում եմ մեր պաշտոնական ցանցային հարթակներին  հետևել, քանի որ հատկապես սեպտեմբեր ամսին շարունակելու ենք մշտական ցուցադրական տարածքի՝ 4-10-րդ դարերին վերաբերող ցուցասրահների վերաբացումը: Համագործակցային տարբերակով թանգարանը հյուրընկալելու է մի հետաքրքիր ազգագրական հավաքածու, որն առաջին անգամ է Հայաստանում ցուցադրվելու, ինչպես նաև վավերագրական լուսանկարների, առանձին հնագիտական հետազոտությունների ու հուշարձաններին նվիրված ցուցահանդեսներ ենք իրականացնելու թանգարանում, այդ թվում նաև վիրտուալ ձևաչափով անդրադարձ է արվելու մեր նորօրյա իրողություններին: Համագործակցությամբ նախատեսվում է մեծ մի ցուցադրություն Մոսկվայի Ա.Ս. Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանում՝ նվիրված Հայաստանում բացահայտված ուրարտական ժառանգությանը:

— Կրթական ծրագրերի մասին կպատմե՞ք:

— Հայաստանի պատմության թանգարանի կայքում կարելի է ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի համար շարունակական կազմակերպվող կրթական ծրագերին, որոնք կապված են ցուցադրական տարածքներում  ներկայացված նմուշների հետ: Բացի այդ, հաճախ թանգարանի միջոցառումների դահլիճում իրականացվող բանախոսությունների, մշակութային միջոցառումների ժամանակ նոր ցուցանմուշներ են կարճատև ցուցադրվում, կամ փոքրածավալ ցուցահանդեսներ են կազմակերպվում: Գրեթե ամեն շաբաթ թանգարանում տարբեր ձևաչափով գիտական, մասնագիտական, ճանաչողական ու ստեղծագործական ծրագրեր են տեղի ունենում: Վերջին նոր նախաձեռնությունը վերաբերում է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրվան, երբ թանգարանային այցելությունն անվճար է: Այդ օրերին անվճար մասնագիտական շրջայցեր կկազմակերպվեն տարբեր թեմաներով և տարբեր ցուցադրական հատվածներում, որոնք կվարեն գիտության և մշակույթի անվանի գործիչներ: Մեկ այլ կարևոր նախաձեռնություն է «Թանգարանը դպրոցում» նախագիծը, որը դեռ 2021 թ. Հայաստանի պատմության թանգարանն է սկսել իրականացնել իր նմուշների կրկնօրինակներով ստեղծված հատուկ արկղիկներով: Թանգարանի մասնագետները մեկնում են Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներ, որտեղ թեմատիկ դասեր են իրականացնում և կրթական նպատակերով ստեղծված կրկնօրինակ նմուշներով ինտերակտիվ ցուցադրական-ստեղծագործական գործընթացներ կազմակերպում: Մեկ այլ ուղղություն է ՀՀ ռազմական հաստատություններում, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դասախոսությունների կազմակերպումը: Ամռանն արդեն ավանդույթի է վերածվում ամառային դպրոցի կազմակերպումը: Թանգարանն ակտիվ շարունակական կրթական ծրագրեր է իրականացնում, որոնց հետագա զարգացումը մեր առաջնային խնդիրների շարքում է:

— Ինչպե՞ս եք պատրաստվում Ա.Ս.Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանի ցուցադրությանը:

— Այս տարի աշնանը Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով հայկական և ռուսական մի շարք գործընկերների հետ, իր ուրարտական հավաքածուից մոտ հիսուն ցուցանմուշ երեք ամսով կներկայացնի Ա.Ս.Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանում, որով նպատակ կա նորովի ներկայացնելու Հայաստանում բացահայտված և հին Հայաստանի մասին պատմող նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական մի նշանակալի ժառանգություն: Ցուցահանդեսի ձևաչափը և խորագիրը խորհրդանշական է: «Ուրարտական թագավորություն. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու-Հարմինուա-Արմինա» խորագրի ներքո նախատեսվում է այս հայտնի թանգարանում ցուցադրել պատմամշակութային շարունակական գործընթացներ ժամանակագրական և թեմատիկ համալիրներով, որոնք այցելուների համար նորովի կբացայտեն հին Հայաստանը:

— Հայկական և ռուսական մշակութային կապերն ինչպե՞ս են զարգանում Հայաստանի պատմության թանգարանում:

— Ոչ միայն հայ-ռուսական մշակութային կապերի մասով, այլև թանգարանային ոլորտում մշակութային երկխոսությունների զարգացման ուղղությամբ Հայաստանի պատմության թանգարանը երկրում առաջատարներից է և շարունակում է այն բոլոր գործընկերային հարաբերությունները, որոնք նախկինում են հաստատվել, ինչպես նաև ամեն տարի նոր միջազգային գործընկերների հետ է աշխատում՝ ելնելով իր առջև դրված մասնագիտական խնդիրներից: Այս առումով ռուս գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են և՛ գիտակրթական, և՛ ցուցադրական ուղղություններով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



Ղրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներինԿարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода