Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբան Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) «Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Դոնդողանման Նիկոլի գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հրապարակախոսություն

Նիկոլի վերջին հարցազրույցն իր ունիկալ ոճի մեջ էր. անհայրենիք և տգետստախոսություն: Եվ որպեսզի այս խառը ժամանակներում երեսին ճշմարտությունը ճպպցնող լրագրողների մոտ կրկին խայտառակ չլինի, նա գերադասեց գրպանային Հանրայինի՝ կոմֆորտ ապահովող, խոսող գլխին:

Փորձենք միասին վերլուծել նրա բարբաջանքը՝ ըստ հիմնական թեմաների:

Արցախ

Այո՛, Արցախ Նիկոլի մտքում, սրտում, խոսույթում չկա: Շուրջ 2 ժամանոց հարցազրույցում խոսք անգամ չհնչեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության հիմնախնդիրների, անգամ Բաքվի բանտերում պահվող Արցախի քաղաքական ղեկավարության մասին: Զրո սրտացավություն, զրո բարոյականություն, զրո պատասխանատվություն: Ու այն էժան «կռուտիտը», թե հարցազրույցնարտաքին քաղաքականության մասին է, չի ծածկում Նիկոլի հոգու և մտքի հսկայական անցքերը, որովհետև այս հարցերն իրականում արտաքին քաղաքականության հարցեր են:

Բացի դրանից, «Երևանի զավթումը» օպերացիան հիմնավորելու փորձերի համար նա գտավ ժամանակ:

Գրանադա

Իշխանական քարոզչամեքենայի՝ Գրանադայի գագաթնաժողովը որպես «Հաղթել ենք» ֆռիկ-շոու ներկայացնելու ճիգերնայնքան խղճուկ ու դատարկ էին, որ Նիկոլը փորձեց անձամբ մտնել այդ տապալված թեմայի մեջ: Թե ինչ զավեշտալի է իսպանական այդ քաղաքում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ ընդունված երկու հայտարարությունները որպես հաղթանակ ներկայացնելը, շատ է խոսվել և գրվել: Ավելացնեմ ընդամենը մեկ փաստարկ, որ բավարար ուշադրության չի արժանացել:

Գրանադայի հանդիպումն առհասարակ այնպիսի տապալում էր, որ կազմակերպիչներն անգամ չեղարկել էին գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսը՝ այդքան ասելիք չկար պրեսս-կոնֆերանսին սպասող 700 լրագրողներին:

Համաձայնեք, որ եթե անգամ փոքր հաջողության պատմություն գրանցվեր, PR-ի խրոնիկ կարիք ունեցող ԵՄ ղեկավարներն առիթը բաց չէին թողնի: Ուստի Գրանադայի շուրջ փաշինյանական աղմուկը «փոթորիկ մի բաժակ ջրում» շարքից էր:

Հայաստան-ԵՄ-Ռուսաստան

Նիկոլի գեոպոլիտիկ կռուտիտները հիշեցնում էին դավաճանության վայրում կիսամերկ վիճակում բռնված սիրուհու պահվածք, ով գործի ամենաթեժ պահին, աչքերը ճպճպացնելով, արտաբերում է՝ «սա այն չի, ինչ դու մտածում ես»: Ջղայնացնելով արջին՝ նապաստակը փորձեց խաղալ նրա զգայուն զոնաների հետ՝ հայտարարելով փաստացի, որ այս պահին առնվազն Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և բարձրացնել ռուսական ռազմաբազայի հարցը:

Առավել զավեշտալի էր «в постели с Брюселем» տեսարանի նիկոլական հիմնավորումը. պարզվում է, այստեղ էլ են նախկինները մեղավոր, որ 2017թ.-ին ԵՄ-ի հետ ստորագրել էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ CEPA-ն:

Նախ, Փաշինյանի այսօրվա գեոպոլիտիկ խաղերը ԵՄ-ի հետ բացարձակ կապ չունեն CEPA-ի հետ: Երկրորդ, CEPA-ն իրականում իմպլեմենտացիայի խայտառակ ցածր մակարդակ ուներ, և ռեալ ռեֆորմների ու գործողությունների կատարողականը շատ ցածր է: Եվ վերջապես ամենակարևորը. CEPA-ն Արցախի հարցով երաշխավորում էր ԵՄ-ի կողմից հայանպաստ քաղաքականություն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ և երաշխավորմամբ:

Կարճ ասած, «Սերժի պատճառով եմ ես լևի գնում, բայց քեզ չեմ դավաճանում» Մոսկվային ուղղված նրա խղճուկ ուղերձը ոտքից գլուխ ցնորք էր:

Ի դեպ, Սերժի ժամանակներից սկիզբ առած և հետո բարեհաջող տապալված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին ոչ մի խոսք, առավել ևս՝ գործ, չկա:

Նույնքան զավեշտալի էին Հռոմի ստատուտի կապակցությամբ փաշինյանական բացատրությունները:

Նախ, Ռուսաստանում շատ լավ գիտեն և արձանագրել են այն փաստը, որ Նիկոլը ներել և ներում է Ալիևին հայերի նկատմամբ ցանկացած ագրեսիա և ռազմական հանցագործություն: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել գեթ մեկ քաղաքական քայլ՝ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու, թեպետ առկա էին հսկայական փաստական բազա, միջազգային մեխանիզմներ և բարենպաստ միջավայր (օրինակ՝ Եվրոպառլամենտի համապատասխան բանաձևերը և ԵԽԽՎ մոնիտորինգային մեխանիզմները գործադրելու՝ ռուս-վրացական նախադեպը):

Եվ երկրորդ, եթե անգամ Վ. Պուտինի միջազգային հետապնդման մեկնարկը և Հայաստանի ՍԴ-ի կողմից ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու ժամկետները պարզապես համընկել էին, ապա բացարձակ խնդիր չէր այդ դեպքում հետաձգել փաստաթղթի վավերացումն ԱԺ-ում: Այս փաստերը բավարար են պաշտոնական Մոսկվային Նիկոլի «պարզաբանումների» արժանահավատությունը մերժելու համար:

Գերմանական երկաթե կանցլեր Բիսմարկը ժամանակին գրում էր. «Ռուսաստանի հետ արժե կա՛մ ազնիվ խաղալ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»: Հայաստանի դոնդողանման «վարչապետի» գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր…

Նիկոլի մյուս ստերի հերձումը, որ հնչել են այդ հարցազրույցում, կշարունակեմ հաջորդ հոդվածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.10.2023թ.



Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода