Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում

Ալիեւը, զգալով անպատժելիության համն ու հոտը, անթաքույց սպառնում է ցեղասպանությունն այս անգամ տեղափոխել ՀՀ տարածք. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի «միակ ճանապարհը  Ադրբեջանի բոլոր պայմանները ընդունելն է»: Արդյո՞ք սա ամբողջական կապիտուլյացիայի առաջարկ է:

— Ալիեւը միայն դա չի ասել, հաշվի առնելով, որ նրա ախորժակը ուտելուց է բացվում, եթե հետեւենք իրադարձությունների զարգացման դինամիկային, նա բացի պահանջելուց ամեն ինչ հանձնել, միջամտում է մեր ներքին գործերին, պահանջում է Սահմանադրությունը, զինանշանը փոխենք, ասում է, որ մեր բանակը անհրաժեշտ չէ, սպառնում է նոր պատերազմով: Հիմա Ալիեւը եւ իր ռեժիմը, պատժված չլինելով նաեւ 1988-1992թթ.-ի իրադարձությունների համար, նոր բռնկման նպաստեցին, որը բերեց արցախահայերի ցեղասպանությանը, Արցախի բռնի հայաթափմանը: Այն իրավիճակը, որը ստեղծեց Ադրբեջանը Արցախում, այդ բոլոր գործողությունները համապատասխանում են ՄԱԿ-ի համապատասխան ցեղասպանությանը վերաբերող կետին ու դրա համար պատժի կոնվենցիային: Ալիեւը, զգալով անպատժելիության համն ու հոտը, անթաքույց սպառնում է ցեղասպանությունն այս անգամ տեղափոխել ՀՀ տարածք: Ինքը ասում է, թե հավակնում է ՀՀ տարածքի մեծ մասին: Ախորժակը չի սպառվելու, այսպես կոչված, անկլավներով: Չնայած իրավապատմական հիմք չունեն, որ անկլավները երբեւէ Ադրբեջանին են պատկանել: Բացի դրանից, իրենք կարող են ճանապարհներ պահանջել մեզնից, այսինքն՝ միջանցքներ դեպի այդ «անկլավները», չտրամադրելու դեպքում նորից սպառնան պատերազմով: Ցանկացած պարագայում ինչ էլ անենք կամ չանենք, արդեն իսկ իրենք իրենց համար որոշումներ կայացրել են ու սպասում են հարմար իրավիճակին, որ պետք է ստեղծվի միջազգային թատերաբեմում, որպեսզի իրենք իրենց հրեշավոր ծրագրերն իրականացնեն: Իրենք չեն թաքցնում, որ Հայաստանի նկատմամբ ունեն 19 200 քմկ տարածքային պահանջ:

— Իսկ ի՞նչ իրավունքով ունեն այս հավակնությունները, մի՞թե Հայաստանը չի կարող միջազգային իրավունքի տեսակետից պաշտպանել ազգային շահերը:

— Նրանք հավակնում են Տավուշի մարզին, Սեւանի ավազանին, Արարատի մարզի հարավին, Վայոց ձորի Զանգեզուր հատվածին, ինչու ոչ` նաեւ Երեւանին: Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում անընդհատ շրջանառության մեջ են դրվում դոկումենտալ ֆիլմեր, որը նկարահանել են Երեւանում, իբրեւ թե ադրբեջանական հետքերի մասին: Իսկ ինչ վերաբերում է հակազդեցությանը, իհարկե, այն կենսական անհրաժեշտություն է, արդյո՞ք բավարար չափով է դա արվում, անշուշտ՝ ոչ: Երկրի ղեկավարը «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում ասաց եւ մինչ այդ էլ ասում էր, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, եւ մոտ ժամանակներում եթե աշխարհաքաղաքական հարմար առիթ ստեղծվի իրենց համար, իրենք անպայման դա կփորձեն իրագործել: Նրանք սա չեն էլ թաքցնում, այսինքն՝ չեն պատրաստվում կանգնել, եթե նրանց չկանգնեցնեն:

— Պարոն Այվազյան, ի՞նչը կարող է նրանց ստիպել կանգնել ու զսպել ախորժակը:

— Մեր կողմից համակարգված ու նպատակաուղղված դիվանագիտական աշխատանքը, բանակաշինությունը, ներքաղաքական, հասարակական կայունությանն ուղղված քայլերը, ոչ թե երկրորդական, երրորդական քայլեր, որոնք բորբոքում են ժողովրդին, տարբեր շերտերին իրար դեմ են տրամադրում: Եվ սին խոսակցություն է, որ եթե մեր Սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ նշված են «Արեւմտյան Հայաստան» բառերը կամ «ցեղասպանության» մասին եզրույթը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին հիշատակումը՝ ավանդույթների շարունակության իմաստով, պետք է հանել, որպեսզի կանգնեցնեն Ադրբեջանին: Ուզում է հանեն, ուզում են չհանեն, դա Ադրբեջանին ետ չի կանգնեցնի իրենց կողմից մատնանշած նպատակներից: Միեւնույնն է, ագրեսիան տեղի կունենա, երբ Ադրբեջանը դա հարմար կգտնի ու չեն էլ թաքցնում, ամբողջ համաշխարհային հանրությունը դա գիտի: Վիրավորական է Գերմանիայի դեսպանի այն համեմատությունը, թե չի կարելի է Արցախը համեմատել նրա հետ, ինչ որ Ուկրաինայում է կատարվում: Այն, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի միջազգային ճանաչված սահմաններում, այն որ պատժամիջոցները օգտակար չեն լինի, դա ուղղակի երեսպաշտության գագաթնակետն է, ուղղակի պատիվ չունեն: Այնտեղ քաղաքակրթության մասին խոսելու իմաստ չկա, ապավինել արտասահմանին այս պարագայում իմաստ չկա, մենք միայն մեր ուժերին պետք է ապավինենք: Բայց մենք ինչո՞վ ենք զբաղվում, տրանսպորտի հարց ենք քննարկում այս դժվարին իրավիճակում, խոպանչիների հարկման մասին ենք խոսում, կարծես թե, պատերազմը մեր դռան շեմին չէ կանգնած: Մինչդեռ այն, ինչ որ կատարվել է Խորհրդային Ադրբեջանում ադրբեջանահայերի հետ, ինչ որ կատարվել է Արցախում, այժմ կատարվելու է Հայաստանում, նաեւ Երևանում:

— Ո՞րն եք տեսնում այս պահին հնարավոր ելքը:

— Այստեղ մենք նաեւ կարող ենք օգտագործել սփյուռքի ներուժը, միավորել գիտական, ռազմական ներուժը, հզորացնել մեր բանակը, մենք նաեւ այստեղ ունենք Արցախի պաշտպանության բանակի մարդկային ներուժը, դա էլ նույնպես կարելի է օգտագործել՝ ըստ պատշաճի: Մարդիկ ունեն բավականաչափ ռազմական փորձ, կոփված են մարտերում, դա էլ կարող է օգնել Հայաստանի ինքնապաշտպանությանը: Եթե մենք ճիշտ խաղարկենք այն բոլոր խաղաքարտերը, որոնք մեր ձեռքում են, կարող ենք հույս ունենալ չկործանվելու, պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը, գոյությունը տարածաշրջանում, ինչու ոչ, մեզ համար երբ որ ստեղծվի աշխարհաքաղաքական հարմար առիթ, փորձենք ինչ-որ բան վերադարձնել, եթե կարողանանք ինքնապահպանվել: Ես հուսով եմ, որ մեր ժողովրդի ինքնապաշտպանության բնազդը չի քնել, մենք չենք մոռացել, թե ինչ հարեւանների կողքին ենք ապրում: Ի՞նչ է անում Ադրբեջանը, կացնով հային սպանած հանցագործներին հերոսացնում է, միգուցե հենց Ադրբեջա՞նը փոխի իր Սահմանադրությունը, որպեսզի չհավակնի Հայաստանի Հանրապետության տարածքի մեծամասնությանը, որ չխոսի, թե Հայաստանը պետք է ընդամենը 10–12 հազար քկմ լինի՝ անկլավային կարգավիճակով Ադրբեջանի ներսում: Մենք էլ կարող ենք առաջարկությունով հանդես գալ ու ասել, որ Ադրբեջանը պետք է փոխի իր զինանշանը եւ կացինը դարձնի զինանշան, իսկ քանի որ ադրբեջանցի թուրքերի ձեւավորման մեջ էական դեր են խաղացել սեւ եւ սպիտակ ոչխարները, այսինքն՝ թուրքական ցեղերի դրոշների վրա սեւ եւ սպիտակ ոչխարներ էին պատկերված, նաեւ դրոշը կարող են փոխել ու Ադրբեջանի դրոշի վրա սեւ ու սպիտակ ոչխար տեղադրել՝ ըստ իրենց ծագումնաբանության: Մյուս կողմից` մեզ համար օգտակար է այն, որ Ադրբեջանը երբ որ ընդունել է հիմնադիր փաստաթղթերը, հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, այսինքն՝ դա նշանակում է, որ ե՛ւ Նախիջեւանի, ե՛ւ Արցախի վրա որեւէ հավակնություններ չունեն, որովհետեւ այդ տարածքները միայն Խորհրդային ժամանակահատվածում են ապօրինի ձեւով կցվել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода