Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ Սրբազան Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով

Վահրամ Սահակյանը եւ  իր «Հայոց պատմությունը»

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Սահակյան, «Հայոց պատմություն» վերնագրով գիրք գրելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

— Դե, 2022 թվականի վերջերին, տեսնելով, թե ինչ թափով են սկսել պատմությունն աղավաղել, այսինքն՝ նկատելով նման ստորագույն օրակարգերի տարածումը՝ «Արցախը նախկիններն են հանձնել» «Ռուսն ա մեղավոր», «Շուշին հայկական չի», «20 տարի ձեզ թալանել են»՝ որոշեցի նկարագրել անկախության պատմությունը՝ սկսած 88 թվականից եւ վերջացրած 2024-ի մարտ ամսով։ Գիրքը զուտ տարեգրություն չէ, նա քաղաքական չէ, նա ժողովրդական է, եւ այնտեղ շատ մատչելի, անգամ ժողովրդական լեզվով նկարագրված է հայ մարդկանց անցած ուղին, նրանց կենցաղը, նրանց արժեքները, նրանց վերաբերմունքը անկախության, դժվարությունների, նավթի, ֆուջիկայի, դվիժոկի, բողոքի ցույցերի, «Ձեզ թալանել են» ասող սրիկաների, «Ձեզ թալանել են» ասածին հավատացողների, պատերազմների, հեղափոխությունների եւ կործանման պատճառների մասին։

Գրքում ամենաշատը բացասակա՞ն, թե՞ դրական կերպարներ են:

— Գրքում անուններ չկան եւ հնարված կերպարներ չկան, ամենաշատը կարող է նշված լինել «Սպարապետը», «ՆԳ նախարարը», «Առաջին նախագահը», «Երկրորդ նախագահը», այսպես։ Կարեւորը նրանք չեն, կարեւորը հասարակ քաղաքացու վերաբերմունքն է դեպի այս ամեն ինչը։

Իսկ հենց «Արցախը նախկիններն են հանձնել» օրակարգի թելադրման մասին ինչպե՞ս եք արտահայտվել:

— Պատասխանելու փոխարեն, ավելի լավ է ես գրքի վերջին մասից մի հատված մեջբերեմ՝ «…Հետաքրքրական է, թե ի՞նչ էր թվում պատմական կեղծիքներ տարածողներին։ Իրենց թվում էր, որ կարող են երկու տարի շարունակ կրկնել, թե իբր Արցախը նախկիններն են հանձնել, Արցախը ռուսներն են հանձնել, ու դա կարող էր մտնել հայոց պատմության մե՞ջ։ Այսինքն, իրենց կարծիքով, պատմության մեջ կարող էր գրվել, որ «1990 թվականից մինչեւ 2018 թվականի ՀՀ իշխանությունները հանկարծ զարթնեցին եւ 2023 թվականին, չունենալով ոչ մի իշխանություն, չունենալով ոչ մի պետական լծակ՝ բռնեցին Արցախը հանձնեցին Ադրբեջանին»։ Ոչ։ Պատմության մեջ մնաց սրա նման բան. «2020-ից 2024 թվականներին, հայաստանյան քաղաքական դաշտ ներխուժած որոշանձինք ցանկանում էին մոլորյալ եւ վախեցած հանրությանը համոզել, որ տվյալ ժամանակաշրջանում, երկրի արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած ցանկացած բացասական երեւույթ (պատերազմ, պարտություն, տարածքների կորուստ, Արցախի հանձնում) կատարել են դրանից առաջ իշխանության եղած մարդիկ, բայց քանի որ նրանց դուրս տվածը հիվանդագին զառանցանք էր՝ այն մոռացվեց ու ջնջվեց»։

Հայի այսօրվա Ձեր բնութագիրը ո՞րն է:

— Այսօրվա հայն ավելի սարսափելի բան է, քան 1915 թվականին թուրքը եւ ոչ թե նրա համար, որ նրանց պես վայրենի է կամ մարդասպան, այլ ուղղակի նրանք ոչ մի պարագայում իրենց հողը չեն համարի ուրիշինը, իսկ սրանք, ինչպես տեսանք 2021-ին, 2022-ին՝ հազարներով դուրս էին եկել հրապարակներն ու ասում էին. «Շուշին ադրբեջանական հող ա, մերը չի, տվել ա՝ լավ ա արել»։ Աշխարհում չկա մի ազգ, որն իր տարածքները հանձնողի արարքի մասին ասի «լավ ա արել»։ Ու էլի կան հարյուրավոր օրինակներ, գրքում կկարդաք։

Ամենաշատն ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

— Ես հունից դուրս եկած եմ ծնվել, ես էլ տեղ չունեմ դուրս գալու։

Տրանսպորտի թանկացումը, վարչապետի` արտերկրում աշխատողների վերաբերյալ հայտնի ելույթը մարդկանց մեջ մեծ վրդովմունք առաջացրեց: Եղավ կապիտուլյացիա, զոհեր, գերիներ, ի՞նչ եք կարծում՝ համարժե՞ք էր մեր հասարակության արձագանքն այս ամենին:

— Թանկացումը վերաբերում է փողին, իսկ ես այնպիսի դաստիարակություն եմ ստացել, որ փողի մասին խոսելն ինձ համար անվայելուչ բան է։ Ինչ վերաբերում է, որ հասարակությունը պիտի աղմուկ բարձրացներ, բայց չբարձացրեց՝ ասեմ, որ այս հասարակությունը երբեք դուրս չի գա պայքարի, մինչեւ իրենց չհանեն։ Նորից բերեմ գրքից օրինակ. «Խնդիրն այն է, որ երբ հայ ժողովուրդը 80 -100.000-ով դուրս է գալիս փողոց՝ կնշանակի, որ էստեղ պետք է մտածել, որ ինքնաբուխ կերպով դուրս է եկել նրանց 40 տոկոսը, իսկ մնացածին հանել են։ Ընդհանուրում. հայ ժողովուրդը ծանր ժողովուրդ է, ավելի ճիշտ՝ ծանր ու թեթեւ անող ժողովուրդ է, եւ նա ինքն իրեն դժվարությամբ է շարժում։ Ու նաեւ բանիմաց է եւ իմաստուն։ Նա լավ հասկանում է, որ աշխարհում չկա այնպիսի իղձ, երազանք, ցանկություն, նպատակ, պոռթկում, հոգու ճիչ, նախնիների կանչ, զարթոնքի թրթիռ, որ իր մեծամասնությանը ստիպի իր մեծամասնական հետույքը տեղից պոկել ու հանել փողոց»։

Ո՞վ է Ձեր ներկայացումների հիմնական հանդիսատեսն այսօր:

— Լավ մարդիկ են իմ հանդիսատեսը, եւ ես այդ լավ մարդկանց տեղեկացնում են, որ հենց հիմա պատրաստվեն մարտի 30-ի ներկայացմանը, դա «Հենց այսօրվա հայն է», բայց դա 2024-ի գարնան հենց այդօրվա հայն է։

Իսկ ե՞րբ կկայանա գրքի շնորհանդեսը։

— Գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլին, բայց ապրիլի քանիսին, որտեղ եւ որ ժամին՝ ես կհայտարարեմ ընդամենը մեկ անգամ՝ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման վերջում։ Այսինքն՝ միայն հանդիսատեսը կիմանա, թե երբ է շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց, մտնելով տոմսարկղ.ամ կամ զանգահարելով 060 276 000:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода