Iravunk.com | Համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից. Մուրադ Մերզուկի
Պատկերացնում ե՞ք,, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա Հակոբյան ՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվել Ինչպես են բերման ենթարկում Վահագն Չախալյանին Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան Նախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն է Սու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներին ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Կանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.am Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին

Համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից. Մուրադ Մերզուկի

Մշակութային

Հիփ-հոփը մեկտեղվել է հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ: Այսպիսին էր նաեւ աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի արվեստը՝ լի հակադրություններով ու անսպասելի լուծումներով: Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին եւ 16-ին կցուցադրվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Գաղափարի հեղինակը «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանին է, ում առաջարկով էլ ֆրանսիացի ճանաչված պարուսույց Մուրադ Մերզուկին բեմադրել է այս ներկայացումը: «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել պարուսույց եւ ներկայացման գեղարվեստական ղեկավար ՄՈՒՐԱԴ ՄԵՐԶՈՒԿԻԻ հետ:

— Մինչ Սաթէ Խաչատրյանի հետ հանդիպումը, Դուք ծանո՞թ էիք Սերգեյ Փարաջանովի արվեստին։ Ի՞նչ գույն ավելացրեց «Նռան գույնը» ձեր ներաշխարհին:

— Ես բացահայտեցի Փարաջանովին եւ նրա աշխարհը, երբ ժամանեցի Հայաստան։ Ըստ իս, դեռ որոշակի ժամանակ է պահանջվում նրան լիովին բացահայտելու, հասկանալու ու գնահատելու համար։ Փարաջանովի կինոն սկզբում բավականին զարմանալի է, անսպասելի եւ նույնիսկ ապակայունացնող։ Ընկալումը բարդ է, բայց երկրորդ դիտումից հետո՝ ես ավելի լավ հասկացա նրա մոտեցումն ու ներաշխարհը։

Մեր ներկայացման մեջ մենք որոշակիորեն արդիականացրել ենք Փարաջանովի աշխատանքը՝ իհարկե, խորին ակնածանքով վերաբերելով նրա ստեղծագործությանն ու մտածողությանը։ Այս համագործակցությունն առիթ հանդիսացավ, որ ես աշխատեմ նաեւ այլ ու ինձ համար բոլորովին նոր երաժշտական համագործակցության կոնտեքստում. հայկական ժողովրդական երաժշտությունը համատեղված է այս պարագայում ժամանակակից ու էլեկտրո երաժշտության հետ։ Մեր բեմանկարչությունը եւս ոգեշնչված է Փարաջանովի ֆիլմերից՝ գորգեր, գնդակներ, շրջանակներ, գրքեր… Այս բոլորը նրա ստեղծագործության տարրերն են, որոնք պարողին ոգեշնչեցին բեմական տարածության մեջ նորովի ստեղծագործելու եւ նոր ֆորմաներ գտնելու:

«Նռան գույնը» ներկայացումն ինձ համար աշխատանքային նոր փուլ է, քանի որ այն թույլ տվեց ինձ հանդիպել մի մշակույթի, որը ես չգիտեի: Այն նաեւ թույլ տվեց ինձ մարմնի եւ զգեստների վրա աշխատել առավել ավանդական մոտեցմամբ։ Պարը երկխոսության է բերում մշակույթներին, եւ իմ աշխատանքում թերեւս դա է ամենաշատը հետաքրքրում ինձ։

— Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել ներկայացումը բեմադրելիս՝ հավատարիմ մնալ Փարաջանովի համանուն ֆիլմի՞ն, թե՞ ստեղծել նոր, ժամանակակից ոգով մի ստեղծագործություն:

— Փարաջանովը շատ է աշխատում առանձին պատկերներ ստեղծելու սկզբունքով, որոնք նա հաջորդում է իրար՝ առանց տեսարանների միջեւ հստակ կապ ստեղծելու։ Իմ աշխատանքում ես նույնպես այս սկզբունքն եմ որդեգրել։ Ես նաեւ շատ եմ ներշնչվել պատկերային էլեմենտներից, հագուստներից, նրա երաժշտական մտածողությունից… Ես ցանկանում էի ժամանակակից ոգով ինչ-որ բան ստեղծել, քանի որ այս պարագայում Փարաջանովի ֆիլմը ներշնչանքի աղբյուրն էր, որի վրա պետք է հիմնվեր իմ ներկայացումը։ Հետաքրքիրը` նրա աշխատանքը իմ ներաշխարհին մոտեցնելու ազատությունն էր, որպեսզի, ի վերջո, կարողանամ հանդիսատեսի հետ կիսվել մի աշխատանքով, որն ինձ ներկայացնի, բայց Փարաջանովի աշխատանքի, նրա կինոյի պրիզմայով։

 

Փարաջանովը մի փոքր չափից դուրս «համարձակ» էր եւ միգուցե իր ժամանակին սխալ հասկացված. ի՞նչ կտեսնի հանդիսատեսը ձեր շոուում:

— Կարող եմ միայն ասել, որ իմ աշխատանքն ընդհանրապես ուղղված է շատ լայն լսարանի։ Եվ հաշվի առնելով լայն լսարանի համար ներկայացում ստեղծելու իմ ցանկությունը՝ համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից։

Ինչպե՞ս ընտրվեցին «Նռան գույնը» ներկայացման պարողները:

— Հայաստան կատարած իմ ճամփորդության ժամանակ ես քաստինգ արեցի եւ կարողացա ընտրել պարողներին, ովքեր ունեին ե՛ւ հայկական ավանդական պարեր պարելու կարողություն, ե՛ւ, միեւնույն ժամանակ, բազմակողմանիություն բոլոր պարաոճերի համար։ Ֆրանսիացի պարողների դեպքում ես ընտրեցի նրանց, ովքեր ե՛ւ հիփ-հոփ պարողներ են, ե՛ւ ժամանակակից, որպեսզի լինեմ իմ ոճի մեջ՝ որպես խորեոգրաֆ։ Ներկայացման մթնոլորտն իսկապես փարաջանովյան է, իսկ ավելի լայն՝ հայկական, բայց ես ուզում էի պահպանել իմ խորեոգրաֆիկ սկզբունքը, հետեւաբար այստեղ պարը շատ կարեւոր տեղ ունի։

— Այս տարի մենք նշում ենք նաեւ Շառլ Ազնավուրի 100-ամյակը, նրա հետ կապված որեւէ անդրադարձ կունենա՞ք:

— Սա հետաքրքիր հարց է: Հաճախ Ֆրանսիայում, երբ խոսում ենք Հայաստանից, առաջին հերթին մտածում ենք Շառլ Ազնավուրի մասին։ Բայց այս պարագայում Փարաջանովի շուրջ նախագիծը Հայաստանի մյուս մեծ արվեստագետներին հիշելու եւ նրանց հարգանքի տուրք մատուցելու միջոց է։ Այնպես որ, ցավոք՝ ոչ, այս պահին Շառլ Ազնավուրին նվիրված ստեղծագործական նախագիծ չունեմ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պատկերացնում ե՞ք,, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԲերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)Կոտայքի թեմը հրահանգ է իջեցրել մարզի հավատացյալներինԿարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներինԽարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններՇոյգուն գնաց, Լավրովը մնում է. ինչ է դա նշանակում«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճըՀոծ բազմությունը պետք է հասցներ չմարող հաղթանակի բոցերը Հանրապետության հրապարակ. Ալլա ՀակոբյանԻնչու հանրահավաքին Արմեն Ալավերդյանը բեմ չբարձրացավՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ ՍրբազանՎաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ ՍրբազանՁեզ հանդարտ պահե՛ք, էս տղերքին մի՛ փչացրեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության վերնախավինՀայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. երիտասարդությունը երթով միացավ հանրահավաքինՍաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ ՍրբազանԻնչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода