Iravunk.com | 22.03.2024-ը նաեւ մեր տարածաշրջանում է զրոյացնում խաղի նախկին կանոնները
Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

22.03.2024-ը նաեւ մեր տարածաշրջանում է զրոյացնում խաղի նախկին կանոնները

Վերլուծություն

­Մոս­կով­յան ա­հա­բեկ­չութ­յու­նը, թե­րեւս, մեկ բան ա­ռա­վել ցցուն դարձ­րեց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=279531&l=am|): Մինչ այդ, սպա­սե­լի էր, որ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուննե­րից հե­տո Ռու­սաս­տա­նը կգնա ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սի ո­րո­շակ­ի կոշ­տաց­ման ուղ­ղութ­յամբ: Բայց ա­հա ա­հա­բեկ­չութ­յու­նից հե­տո ռու­սա­կան հան­րութ­յան մոտ նման սպա­սե­լիք­ներն այն կար­գի են սրվել, որ ար­դեն նման կոշ­տա­ցու­մը կամ ար­դեն նաեւ գեր­կոշ­տա­ցու­մը դառ­նում է ան­խու­սա­փե­լի:

­Կարճ ա­սած, 22.03.2024-ը դառ­նում է այն կար­գի շրջա­դար­ձա­յին կե­տե­րից մե­կը, ո­րոնց մա­սին ա­սում են՝ դրա­նից ա­ռաջ եւ հե­տո: Եվ այս փաս­տը, թե­րեւս, նաեւ նի­կոլ­յան թի­մի հա­մար պետք է որ ա­հա­զանգ լի­նի: 22.03.2024-ից ա­ռաջ, օ­րի­նակ, կա­րե­լի էր Mi6-ի շե­ֆի հետ նստել-լսել, ո­րի հա­մար ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից հիմ­նա­կա­նում սպա­սե­լի էր մի թե­թեւ կշտամ­բանք: 22.03.2024-ից հե­տո, ի՞նչ ի­մա­նաս, թե ինչ ռեակ­ցիա կա­րող է լի­նել: Ա­ռա­վել եւս, երբ նույն Mi6-ի հետ կապ­ված, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հար­թակ­նե­րում ար­դեն իսկ մե­ղադ­րանք­ներ կան: Իսկ մյուս կող­մից, այս ողջ պատ­մութ­յու­նը ե­կավ հու­շե­լու, որ Mi6-ի շե­ֆե­րի հետ սի­րա­խա­ղերն այն­քան էլ անվ­տանգ չեն. կա­րող են շատ բան խոս­տա­նալ, իսկ վեր­ջում, ինչ­պես նաեւ չորս ա­հա­բե­կիչ­նե­րի ներ­կա կեր­պար­ներն են հու­շում, թող­նել ան­տա­ռում՝ «ար­ջի ձեռ­քին»:

Չ­նա­յած, մինչ այս էլ նի­կոլ­յան ա­րեւմ­տա­սի­րութ­յու­նը հե­տաքր­քիր ըն­թաց­քի մեջ էր: Այս­պես, նրա վեր­ջին բրյու­սել­յան այ­ցին ըն­դա­ռաջ ԱԽՔ Ար­մե­նը հայտ­նեց, թե Նի­կոլ Փա­շին­յանն այն­տեղ պետք է հան­դի­պի Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ուր­սու­լա Ֆոն դեր Լա­յե­նին, ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նին՝ քննար­կե­լու հա­մար «Հա­յաս­տա­նի զար­գաց­մա­նը նպաս­տող ե­ռա­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ու­ղի­նե­րը»:Նի­կո­լը գնաց Բր­յու­սել, եւ ոչ մի նման հան­դի­պում: Հան­դի­պեց «կա­տա­րա­ծո­ւին»՝ Մակ­րո­նին, ա­պա «կա­տա­րա­ծո­ւի կա­տա­րա­ծո­ւին»՝ Շառլ Մի­շե­լին: Եվ վերջ: Ի՞նչ է, տի­կին Ուր­սու­լան եւ Բ­լին­քե­նը շա՞տ էին զբաղ­ված, որ ի­րենց հա­մար սե­փա­կան հայ­րե­նի­քը չխնա­յող Նի­կո­լի հետ մի քա­նի բառ փո­խա­նա­կեն: Բա Mi6-ի սի­րա­սուն ԱԽՔ Ար­մենն այդ ի՞նչ էր քա­րո­զում: Թե՞ հայտ­նեց Ուր­սու­լա­յի եւ Բ­լին­քե­նի հան­դիպ­ման մա­սին, որ նրանք էլ չհան­դի­պեն եւ այս ա­մե­նով ցույց տան, որ Նի­կո­լից դժգոհ են:

Այն, որ Նի­կոլն իր ներ­կա ա­րեւմ­տա­պաշ­տութ­յամբ հան­դերձ, ար­դեն ի զո­րու չէ Հա­յաս­տա­նում լու­ծել Ա­րեւ­մուտք­ին այդ­քան հե­տաքրք­րող մի շարք հար­ցեր, ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Հի­մա տե­րերն այս­պի­սի դժգո­հութ­յուն են ցու­ցա­բե­րում: Մակ­րոնն էլ ե­րե­ւի խոս­տա­նում էր, թե բան չկա, մի գործ մեր կող­մե­րում կճա­րես, կզբաղ­վես: Մինչ­դեռ Ա­լե­նը, որ իր հեր­թին գտնվե­լով Եվ­րո­պա­յում, ջերմ զրույց­ներ ու­նե­ցավ բե­լա­ռու­սա­կան մա­րիո­նետ­կա­յի՝ Ս­վետ­լա­նա Տի­խա­նովս­կա­յա­յի հետ, դրա­նով ի՞նչ է, փոր­ձեց ցույց տալ, որ հա­կա­ռու­սա­կա­նութ­յան հար­ցում պատ­րաստ է ա­մեն մի ծայ­րա­հե­ղութ­յա՞ն:

­Միայն թե հարց է՝ Նի­կո­լը չի՞ վա­խե­նա գնալ: Կամ մի­գու­ցե այդ «ե­րախ­տա­մոռ» Ա­րեւ­մուտ­քի փո­խա­րեն ռուս­նե­րի՞ն կնախընտ­րի. սա էլ է տար­բե­րակ:

Այլ հարց, որ ե­թե ի­րոք Ա­րեւ­մուտ­քում նման ծրագ­րեր են խմոր­վում, Ա­լենն էլ Ս­վե­տա­յի հետ ջերմ զրույց­ներ էր անց­կաց­նում, ա­պա դա 22.03.2024-ից ա­ռաջ էր: Իսկ ա­հա 22.03.2024-ից հե­տո հնա­րա­վո՞ր է Նի­կո­լին հան­գիստ ինչ-որ այլ ա­րեւմ­տա­մե­տով փո­խա­րի­նեն, դա ար­դեն կա­րե­ւոր հարց է:

Մ­յուս կող­մից, Ա­լիե­ւը եւս ակն­հայ­տո­րեն շա­րու­նա­կում է ի­րեն հաղ­թա­կան զո­րա­վար ե­րե­ւա­կա­յել: Միայն թե հար­ցե­րը, ո­րոնք ծա­գե­ցին նրա փե­սա­յի ըն­տա­նի­քի հետ կապ­ված, այն­քան լուրջ են, որ Հեյ­դա­րո­վի­չը ստիպ­ված էր Պու­տի­նից այս խա­ռը պա­հին հե­ռա­խո­սազ­րույց խնդրել: Թե­րեւս նաեւ հաշ­վի առ­նե­լով ՌԴ նա­խա­գա­հի հրա­պա­րա­կա­յին սպառ­նա­լի­քը՝ բո­լոր նրանք, ան­կախ դիր­քեց, ով­քեր ինչ-որ դեր ու­նե­ցել են, պա­տաս­խան են տա­լու: Հեյ­դա­րո­վի­չին հա­ջող­վե՞ց հա­մո­զել, թե ին­քը ո­րե­ւէ դեր չի ու­նե­ցել, ին­քը կի­մա­նա: Բայց ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ լուրջ է, ա­մեն մի սխալ կու­նե­նա իր հե­տե­ւանքը: Էլ չա­սած, որ կով­կաս­յան հար­թա­կում, ինչ­պես ե­րա­զում են բրի­տա­նա­ցի­նե­րը, հա­կա­ռու­սա­կան պա­տե­րազմ սար­քելն ար­դեն ոչ թե սխալ, այլ՝ բա­ցա­հայտ թշնա­մութ­յուն կըն­կալ­վի:

­Կարճ ա­սած, նոր ի­րա­վի­ճակ է, 22.03.2024-ը զրո­յաց­նում է նախ­կին մի շարք խա­ղի կա­նոն­ներ: Իսկ զար­գա­ցում­նե­րը հաս­տատ չեն ու­շա­նա:



Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода