Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի արդյունքներն այս տեսանյութում են, ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հող ազատագրող, հայրենիքը պաշտպանող, Հայի համար հաղթանակներ նվաճած Նախագահ է: Այս տեսանյութում Ադրբեջանի պարտված նախագահն է, ով 2016 թվականի հոկտեմբերին հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետեւում ստիպել են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ դա Սերժ Սարգսյանի ռազմական ու դիվանագիտական դաշտում տարած հաղթանակների արդյունքն էր», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ տեսանյութ հրապարակել: