Iravunk.com | Սկանդալ. հայտնի բժիշկը մեղադրվում է կաշառք վերցնելու և անփութությամբ ուսուցչուհուն մահվան հասցնելու մեջ (Yerkir.am)
Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան

Սկանդալ. հայտնի բժիշկը մեղադրվում է կաշառք վերցնելու և անփութությամբ ուսուցչուհուն մահվան հասցնելու մեջ (Yerkir.am)

Իրավական

Մարտի 12-ին 63 տարեկանում արգանդի քաղցկեցից մահացավ Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Մարիա Եղյանը։ Մահից 3 ամիս առաջ վիրահատող բժիշկ Արտեմ Ստեփանյանը, մի կողմ դնելով մինչ այդ իրականացված բոլոր անալիզների պատասխանները, վիրահատել է, Եղյանի որդուն աչքալուսանք է տվել, թե անզեն աչքով էլ իր համար պարզ էր՝ ուռուցքը 100 տոկոս բարորակ էր։

Մահացած կնոջ որդին՝ Եղիշե Եղյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պնդում է՝ մայրը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ արգանդի քաղցկեղի վիրահատության ընթացքում սխալ բուժօգնություն տրամադրելու հետեւանքով: Նա ահազանգում է Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Արտեմ Ստեփանյանի եւ նույն բաժանմունքում նրա ձևավորած բժշկական անձնակազմի՝ Արեգ Ալավերդյանի, Վահե Մարգարյանի եւ մյուսների «անօրինական, ոչ մարդկային, խարդախ եւ ապօրինի գործունեության մասին»:

Զրուցակցիս խոսքով՝ Ստեփանյանը ստուգումներ է նշանակում ու չսպասելով դրանց վերջնական  պատասխանին, չիմանալով ուռուցքի վտանգավորության աստիճանը՝ վիրահատում է։ 3-4 ժամ տեւած վիրահատությունից հետո բժիշկ Ստեփանյանը մահացած տիկնոջ որդուն եւ հարազատներին հրավիրում է իր սենյակ, շնորհավորում՝ ասելով, որ, ելնելով իր աշխատանքային 25-ամյա փորձից, հայտնաբերված ուռուցքը հարյուր տոկոսով բարորակ է: Ավելի ուշ պարզվում է, որ վիրահատության ընթացքում Ստեփանյանը ենթադրաբար անփութորեն վնասում է Մարիա Եղյանի ձախ միզածորանը։

«Վիրահատությունից հետո նույն աշխատակազմի բժիշկ Արեգ Ալավերդյանը Արտեմ Ստեփանյանի անունից պահանջեց վճարել դրամարկղում մոտ 540.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 300.000 ՀՀ դրամ՝ առձեռն: Մտածելով, որ դրանք բոլորը սահմանված վճարումներ են՝ ես համաձայնվեցի ու նշված ձևով վճարեցի ընդհանուր մոտ 840.000 ՀՀ դրամ»,-ասում է զրուցակիցս՝ պնդելով, որ այդ 300 հազար դրամ գումարը բժիշկները դրել են իրենց գրպանը։

Տիկին Եղյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է, սուր ցավեր է ունենում վնասված միզածորանի հատվածում, սկսվում է թարախային արտահոսք: Լրացուցիչ հետազոտությունից հետո պազվում է, որ նշված ուռուցքը «Սարկոմա» տեսակի չարորակ էնդոմետրիումի քաղցկեղ է եղել, իսկ Արտեմ Ստեփանյանը, ըստ Եղիշե Եղյանի, այն վիրահատելով որպես բարորակ ուռուցք եւ վնասելով այլ օրգան, նպաստել է օրգանիզմում մետաստազի առաջացմանը, որն էլ հանգեցրել է Մարիա Եղյանի մահվանը։

«Իմ այն հարցերին, թե ինչի համար էիք ինձ նախապես վստահեցնում, որ ուռուցքը բարորակ է՝ Ա. Ստեփանյանը և նրա բուժանձնակազմը չկարողացան պատասխանել: Հետագայում վերլուծելով կատարվածը՝ վստահ եմ, որ նշված առձեռն վճարված 300.000 ՀՀ դրամը օրինական վճար չէր, ու ինձ խաբել են, քանի որ նախ դա վերցրել են առձեռն ու կտրոն չեն տրամադրել, իսկ ես, ուրախանալով բժշկի շնորհավորանքներից, այդ պահին ուշադրություն չեմ դարձրել այդ հանգամանքին: Բացի այդ, բժիշկ Արտեմ Ստեփանյանը մեզ խաբեց՝ ասելով, որ ուռուցքը բարորակ է, որպեսզի կարողանա տիրանալ այդ հավելյալ 300.000 ՀՀ դրամին, քանի որ, ինչպես հետո պարզվեց, պետությունը փոխհատուցում է չարորակ ուռուցքների վիրահատությունների գումարները, իսկ բարորակներինը չի փոխհատուցում, և այդպիսի վիրահատությունների համար վճարում են հիվանդի հարազատները»,-ասաց Եղյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման մեջ նշել է, որ նույն եղանակով խաբել են նաեւ այլ հիվանդների հարազատներին, որոնք եւս պատրաստվում են ցուցմունք տալ։

Եղյանը մի դիմում էլ Անահիտ Ավանեսյանի անունով ուղարկել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրանքով, որ էթիկայի հանձնաժողովում մանրամասն քննության առնեն Ա. Ստեփանյանի և նրան օժանդակող բժշկական անձնակազմի կողմից ենթադրաբար անօրինի գումարներ պահանջելու և ստանալու հանգամանքը։

ՀՀ գլխավոր դատախազությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ Եղիշե Եղյանից հանցագործության մասին հաղորդումը ստացել են մարտի 22-ին, որին սահմանված կարգով ընթացք է տրվել։

Առողջապահության նախարարությունից ասացին, որ ուրբաթ օրն է նամակը գրվել, մարտի 25-ին մուտքագրվել է համակարգ, 5 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացին կստանա պատասխան։

Մենք նաեւ կապ հաստատեցինք բժիշկ Արեգ Ալավերդյանի հետ.

-Քաղաքացի Եղիշե Եղյանն ասում է, որ իր մոր վիրահատությունից հետո Դուք առձեռն պահանջել եք 300 հազար դրամ գումար, ինչու՞, ի՞նչ նպատակով, կարո՞ղ ենք ստանալ վճարման վերաբերյալ կտրոնը։

-Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։

-Չե՞ք ճանաչում Եղիշե Եղյանին։

-Մեր պացիենտին հիշում եմ, բայց տենց բան չկա, չէ։

-Իսկ ինչու՞ է Ձեզ ուղղվում նման մեղադրանքներ։

-Չգիտեմ, պիտի իրեն հարցնեք։ «Նաիրիի» կասսայի հետ խոսեք։

-Նա ապացույցներ ունի։

-Լավ, չգիտեմ, չգիտեմ։

-Նա նաեւ նշում է, որ իր մայրը մահացել է սխալ վիրահատության հետեւանքով։

-Մենք չենք պատասխանում ԶԼՄ-ների նման հարցերին։ Լավ հիմա ժամանակս մի ծախսեք։

Արեգ Ալավերդյանը վերջին նախադասությունն ավարտեց քմծիծաղով, հեգնանքով և հեռախոսն անջատեց։

Լուսանկարում՝ բժիշկ Արտեմ Ստեփանյանը (ձախից) և Արեգ Ալավերդյանը (աջից)

Աղբյուրը` yerkir.am



Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода