Ռուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)
ՄիջազգայինՕչերետինոյեի ուղղությամբ ռուսական բանակի ակտիվ հարձակումը շարունակվում է: Ավելի կոնկրետ, այս երկու օրերին ռուսները «մաքրում» են Օչերետինոյեի հարակից հատվածները` առաջ քաշելով թեւերը: Այն, որ դրան շատ արագ կհաջորդի հերթական թռիչքը, փորձագետները չեն կասկածում:
Ավելի կոնկրետ, Օչերետինոյեի հարակից հատվածների «մաքրումը» գրեթե ավարտված է: Դեպի հյուսիս հիմնական խնդիր մնացել էր Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը (Քարտեզ1): Եվ այա, օրվա կեսին ստացվեց տեղեկություն, որ ուկրաինական ուժերը, ինչպես սպասվում էր, շտապել է լքել Կերմիկը եւ կից Նովոկալինովոն` շրջապատման մեջ չհայտնվելու համար (հիմնական քարտեզում), որն անխուսափելի էր, եթե ռուսները հասցնեին գրավել Արխանգելսկոյե գյուղը։ Թերեւս հազիվ են հասցրել, հաշվի առնելով, որ արդեն կա տեղեկատվություն, որ Արխանգելսկոյեն արդեն ռուսների ձեռքին է:
Հարավային հատվածում կային տվյալներ, որ ուկրաինական ուժերը Բերդիչիի որոշ հատվածներում դեռ դիմադրում են: Բայց ահա, վերջին տվյալնեով, այդ խմբավորումը շրջապատված է, եւ նույնիսկ որոշ աղբյուրներ հայտնում են, որ արդեն հանձնվել են: