Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)
ՄիջազգայինԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի զորահանդեսը։
Դրան մասնակցել է 9 հազար մարդ և 75 միավոր տեխնիկա, հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Մայիսի 8-ի նախօրեին Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդները։ Ռուսաստանը Հաղթանակի շքերթին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչներին, ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն։