Iravunk.com | Եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է. Գուրգեն Մելիքյան
Շահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը… Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Մանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբ Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունը Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում Ռուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա են Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան

Եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է. Գուրգեն Մելիքյան

Տեսանյութեր

Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան, արեւելագետ, իրանագետ, պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ Տավուշի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ երեկ հանդես եկավ կարեւոր հայտարարությամբ: Պրոֆեսորը մասնավորապես ընդգծեց, որ ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, եւ մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում:

— Տավուշը մեր դարպասն է այսօր, եւ մենք պարտավոր ենք ե՛ւ Ոսկեպարը, ե՛ւ Կիրանցը, ե՛ւ Բաղանիսը պահելու: Բաղանիսը, Կիրանցը, Ոսկեպարը միայն ոսկեպարցիներինը չէ՛, նաեւ ի՛մն է, նաեւ ձե՛րն է, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք պահելու հայրենիքի այդ հատվածը: Դա նույնն է, ինչ-որ Արագածոտնի մարզը, Կոտայքը, Գեղարքունիքը: Յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահելու սրբությամբ: Մեր տղաները զոհվել են, որ ունենանք հայրենիք, միակողմանի զիջումը ոչինչ չի տալու մեզ, եւ մենք ստորացած վիճակում ենք լինելու: Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը եւ գիտենք նաեւ այն արյան արժեքը, որ տղաները թափել են` գիտակցելով «մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»: Ես ամբողջ էությամբ պայքարելու եմ հայրենի ամեն մի սանտիմետրի համար, առաջացած տարիքը կարեւոր չէ ինձ, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, որի համար պատրաստ եմ նաեւ կյանքով վճարել:

Պարոն Մելիքյան, այսօր քննարկման առարկա են դարձրել, թե դրանք ընդհանրապես` հայկակա՞ն գյուղեր են, թե` ոչ:

— Կարծում եմ` այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ մերն է: Հիմա Դադիվանքը մերն էր, թե՞ մերը չէր, Ծիծեռնավանքը մերն էր, թե՞ մերը չէր, 4-րդ դարի հուշարձան է: Իհարկե, մերն է, ու այսօր պղծում են մեր սրբավայրերը… Ուղղակի, պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը: Ապաշնորհ մարդիկ են, որ թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները:

Ձեր հայտարարությունն ո՞ւմ է ուղղված, ի՞նչ եք ակնկալում, որ մարդիկ համախմբվեն Տավուշի պաշտպանության շո՞ւրջ:

— Այն բոլոր երիտասարդները, որ գնում են Տավուշ` Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, ոգեւորում են, որ մարդն իր հայրենի տունը չվաճառի, այսինքն` իր հոգին չվաճառի: Այդտեղ միայն տան հարցը չէ, հողի հարցը չէ, տարածքի հարցը չէ, հայրենիքի հարց է: Ես ասացի նաեւ իմն է, նաեւ ձերն է այդ հողը, եւ մենք պարտավոր ենք պահելու: Երիցս փառք այդ երիտասարդությանը, որ ոտքի են կանգնել, որպեսզի հայրենի հողը պաշտպանեն:

Աղավնոն հանձնելուց առաջ եւս կոչեր էին հնչում, մարդիկ գնում էին այտեղ եւ հայտարարում, որ մնալու են ու պայքարեն: Բայց հետո այն հանձնվեց` առանց մի կրակոցի: Ի՞նչ պետք է անել, որ Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում չկրկնվի նույն Աղավնոյի ճակատագիրը:

— Դուք ինձնից լավ գիտեք` ինչ պետք է անենք, պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասենք` եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է: Ինչքա՞ն զիջենք, իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում: Միշտ հիշում եմ այն պարսիկներին, որոնք Բերձորում մեր Սուրբ Համբարձման եկեղեցու վրա կարդացին` «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք» կարգախոսը եւ ասացին` պարոն Մելիքյան, դուք հավերժական ժողովուրդ եք, եթե այդ կարգախոսը ձեր եկեղեցու վրա է գրված: Մենք պետք է մեր ոգին վերականգնենք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Մի՛ անհանգստացեք, ես լիահույս եմ, որ Հայաստանը լինելու է եւ լինելու է հզոր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Արցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода