ԱՆՎԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՔաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում փայլուն է հանդես եկել ու ոսկե մեդալ նվաճել անվանի մարմնամարզիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ։ Նա ոսկե մեդալը նվաճել է հենացատկ վարժությունում։ Մեր երկրի առաջատար մարմնամարզիկը եզրափակչում վաստակեց 15,116 միավոր և նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը Աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում։ Դավթյանը ավելի վաղ նվաճել էր նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ