Iravunk.com | Երևանի եւ Աստանայի միջեւ հարաբերությունների զարգացման նոր հանգրվան
Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավ Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջին Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Էդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերը Զարմանք

Երևանի եւ Աստանայի միջեւ հարաբերությունների զարգացման նոր հանգրվան

Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ս.թ. ապրիլի 15-ին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանը Ղազախստանի շատ կարևոր և հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում, և պետությունների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխօգնության վրա: Կողմերի ընդհանուր նպատակը նա անվանել է երկկողմ հարաբերությունների ակտիվացումը  և նշել, որ Երևանի և Աստանայի շահերը համընկնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության տեսանկյունից: «Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, ուստի այսօրվա այցն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի», - ասել է Տոկաևը՝ ընդգծելով, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Ակտիվ նկատելի է նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն աճել է, սակայն ամբողջ ներուժը չի գործի դրվել (Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 մլն դոլար՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելանալով 2,4 անգամ)։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 մլն դոլարի։

«Ես Հայաստանին առաջարկել եմ մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել։ Սա հատկապես արդիական է այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այդ ուղղությամբ աշխատանքը գտնվում է միջկառավարական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում", - հավելել Է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը Հայաստանն անվանել է բարեկամ երկիր և առաջարկել Երևանին ու Բաքվին բանակցություններ վարել Ղազախստանում՝ այդ գործընթացում Աստանայի առավելագույն աջակցությամբ. Մեր հիմնական խնդիրն է մերձեցնել մեր բարեկամ երկրները, ճանապարհ բացել դեպի անխախտ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն և կայուն զարգացում տարածաշրջանում:

Բանակցությունների արդյունքում Տոկաևը և Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն: Պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է նաև 10 փաստաթուղթ, որոնցից արժե առանձնացնել. 2006թ. համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին ավիացիայի բնագավառում համագործակցության հուշագիր, Արմավիր և Մանգիստաու մարզերի միջև համագործակցության հուշագիր, Վանաձոր և Շիմքենթ քաղաքների միջև համագործակցության և եղբայրացման հուշագիր, զբոսաշրջության ոլորտում համագործակցության ծրագիր, 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր, Երևանի և Աստանայի միջև համագործակցության և քույրացման հուշագիր:

Երևան այցից առաջ Տոկաևը հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներին, որտեղ խոսել է Կասպից ծովով Արևելքն ու Արևմուտքը կապող տրանսպորտային ուղիների կարևորության մասին: Նրանց պահանջարկն աճում է, համապատասխանաբար, մեծանում է Հարավային Կովկասի նշանակությունը, ուստի «խաղաղության խաչմերուկ» նախագիծն արժանի է ուշադրության։ Նրա կարծիքով՝ հայկական մտահղացումը հնարավոր է իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանով։

«Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարեւոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ... Ցանկանում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները», – ընդգծել է Տոկաևը;

Հայաստանի նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երեւան՝ նշելով, որ բանակցությունների արդյունքները ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար և միջպետական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացնում:

Իսկապես, նախագահ Տոկաևի այցը Երևան պատմական է, իսկ երկու երկրների միջև կապերը միայն կամրապնդվեն:

Քաղաքագետ

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода