«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան «Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքը Ռուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ) «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ» Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի Խարկով

Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եւ այդ մարդուն հեռացնենք. Իսրայելյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից կազմակերպված «Ընդհանուր հաղթանակ - ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, մասնակցում էր նաեւ «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

Պարոն Իսրայելյան, կկիսվե՞ք համաժողովի վերաբերյալ Ձեր տպավորություններով։

— Այսօրվա իրավիճակում նման տեսակ միջոցառումներ բավական հաճախ պետք է իրականացվեն, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների մասին որ կողմից եւ ինչ կերպ սերմանում են՝ հանրությունն այդ կերպ էլ ընդունում է։ Ներկայիս բարդ իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես այս տեսակ միջոցառումների միջոցով, կարելի է ընդգծելի դարձնել՝ հանրության հետ շփվելով, մարդկանց մեջ արթնացնելով իրական ճշմարտությունը: Այժմ մարդիկ այնպիսի բարդ իրավիճակում են, որ չգիտեն՝ ո՞ւմ հավատան։ Դա որոշակի առումով մտավորականների գործն է։ Ինքս միշտ նշել եմ, որ բոլոր ծանր ժամանակներում մտավորականները մեծ դեր են ունեցել ամեն երկրի, ամեն ազգի լինել- չլինելու հարցում։ Ներկայիս հայաստանյան իրավիճակում եւս մեր մտավորականները պետք է կարեւոր դեր խաղան ու պատասխանատվություն պետք է ընկնի նաեւ իրենց վրա, որպեսզի հանրությանը կարողանան այս շեղումներից «անջատել» եւ բերել կենտրոնացնել այն ճշմարտության առաջ, որի բովանդակային հիմքը մենք գիտենք, որ հայ ազգ լինելու շուրջ է կայանում։

— Այս համատեքստում ի՞նչ նշանակություն ունի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը հայ ազգի համար:

— Ինքս` որպես արցախցի, Հայրենական մեծ պատերազմի մասին կարող եմ ասել, թե Արցախն ի՞նչ տաղանդներ եւ հերոսներ է տվել ու, թե ինչպես են մեր գեներալները, մարշալները կարողացել հայ ազգի անունն ու պատիվը բարձր պահել՝ մեծ դեր խաղալով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում: Սակայն, այստեղ եւս մեկ հանգամանք կա՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ ի ծնե արցախցիներ են եղել, եւ մենք իրենց սերունդներն ենք, Ադրբեջանն այսօր վերցնում եւ քանդում է այդ պատերազմի հաղթանակ բերող մարդկանց հիշատակն Արցախում։

Պարոն Իսրայելյան, իսկ ի՞նչպես եք պատկերացնում մեր ապագան։

— Մենք հազարամյա տարիներով գոյատեւած, ապրած եւ ներկայիս իրավիճակում էլ ապրող ազգ ենք։ Մենք հզոր ազգ ենք եւ ունենք մեկ խնդիր, որը եղել է բոլոր ժամանակներում։ Եթե ունեցել ենք լավ ղեկավար, ապա հաղթանակներ ենք գրանցել, իսկ եթե ունեցել ենք անպիտան ղեկավարություն՝ հանգել ենք վատ վիճակի։ Այժմ եթե մենք ցանկանում ենք ամեն ինչ բարելավել կամ կրկին գանք հաղթանակների՝ առաջնային հարցը պետք է սկսենք այս անպիտան թուրքամետ եւ դավաճան ղեկավարից։ Այս անձը, որ կա այժմ՝ դա առաջին հերթին մեր դժբախտության պատճառն է։ Մենք ուրիշներին չպետք է մեղադրենք, քանի որ մեր աչքի առաջ այս իշխանությունն իրականացնում է այն ամենը, ինչից հետո ուրիշ պետություններն առիթավորվում են։ Մեր ուժը միշտ եղել է համախմբվածության մեջ, եւ ինքներս պետք է մեկ բռունցք լինենք, քանի որ մեր հաղթանակները միշտ եղել են համախմբվածության արդյունքում։ Հայտնի մարդիկ անգամ, որոնք իրենց շեշտումներն արել են մեր՝ հայերիս մասին, մշտապես ընդգծել են, որ հայ ազգը եթե համախմբված է, անքննելի է։ Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի կոնսոլիդացվենք եւ այդ մարդուն հեռացնենք։ Հետո արդեն մեր բոլորի ծրագրերն իրականացվելու են։ Եթե առողջ եւ տրամաբանող ծրագրեր են, պարզապես, չեն կարող չիրականանալ։

— Ինչպե՞ս կնկարագրեք ներկայիս բարդ իրավիճակը, եւ ինչո՞վ է այն տարբերվում մյուս ժամանակահատվածներից։

— Այն, որ ասում են, թե՝ առաջնորդ չկա, իսկ գիտե՞ն, որ ժողովուրդը պատրաստ է ընդունել այն մարդուն, ով պատրաստ է իրեն նվիրաբերելու՝ բառի ուղիղ իմաստով: Ի վերջո, ինքդ քեզ կարող ես նվիրաբերել ոչ միայն մարտի դաշում։ Այժմ, ասես, շատերի հայրենասիրության մակարդակը հաճախ հասնում է մեկ կետի եւ ավարտվում, բայց այդպես չպետք է լինի։ Եթե գնում ես՝ պետք է նպատակին հասնես։ Ես ինքս երկար տարիներ ապրելով Ռուսաստանում՝ 2020 թվականին եկել եմ Արցախ եւ կռվին մասնակցել։ Տեսնելով այդ բարդ իրավիճակը՝ ընտանիքով վերադարձել եմ իմ հայրենիք՝ առաջին հերթին ցույց տալով, որ այժմ այն իրավիճակն է, երբ մենք պետք է մեր նման քայլերով նաեւ օրինակ ծառայենք մյուսների համար։ Երկրորդ` իմ հնարավորությունը դրսում որքան եղել է՝ փորձել եմ այն ներգրավվել հանուն Արցախի։ Ես ստեղծել եմ Սփյուռքի կենտրոն, 60 միջազգային կազմակերպություն ներգրավվել Արցախ, որպեսզի բոլորի ուշադրությունն այնտեղի վրա կենտրոնանա։ «Վերածնվող Արցախ» եմ հիմնադրել, մտավորականներին ներգրավել, ասել եմ` աշխատեք, ժողովուրդն այդ ամենի կարիքն ունեն, 800 հազար դոլարի օգնություն եմ բերել Արցախ՝ միայնակ կազմակերպելով այդ ամենը։ Բայց ես հարցիս պատասխանն ինքս ինձ միշտ ունեմ՝ եթե ամեն մեկս մեր հնարավորության չափ արած լինեինք՝ մենք այս օրին չէինք հասնի։ Եթե մենք մեջբերումներ ենք անում մեր հերոսներից, մեր առաջնորդներից, այժմ եկել է մի ժամանակ, որպեսզի մենք դառնանք օրինակելի՝ ապագա սերունդների համար։ Կարո՞ղ ենք մենք լինել առաջնորդ, կարո՞ղ ենք մենք լինել հերոս, խնդրեմ… Բարդ ժամանակներ են, բայց նաեւ` հպարտանալու, որ ամեն մեկս կարող ենք տալ մեր պարտքը, որպեսզի այդքան արյուն թափածներին որեւէ կերպ շնորհակալ լինենք։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода