«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան «Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքը Ռուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ) «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ» Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի Խարկով Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. Reuters

Տարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան

Ներքաղաքական

Ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին: Ադրբեջանը չունի այդ գազը, դա կեղծիք է, որը տարածում է մեր, այսպես կոչված, ղեկավարությունը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց պատմաբան, միջազգայնագետ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առ այն, որ դրական է վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից:

Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի մի հատվածը անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որն Ադրբեջանի պահանջը կատարելու դեպքում անցնելու է այլեւս ադրբեջանական վերահսկողության ներքո: Այս դեպքում ինչքանո՞վ ապահովված կլինի անխափան գազաամատակարարումը:

— Հարյուր տոկոսով կարող ենք համոզված լինել, որ եթե այդ տարածքն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա առաջինն իրենք կպայթեցնեն այդ խողովակաշարը, փական կդնեն, ինչպես եղավ Լաչինի միջանցքի դեպքում, եւ կսկսեն վերահսկել` անջատելով Հայաստան եկող գազը:

— Պարոն Մանվելյան, իսկ հնարավո՞ր է կառուցել շրջանցվող գազատար:

— Հնարավոր է, բայց դա անել մեկ շաբաթում կամ մեկ ամսում, անհնար է: Դա բավականին ժամանակատար գործընթաց է, նույնիսկ կառուցելու դեպքում էլ այն լինելու է Ադրբեջանի զորքերի կրակային վերահսկողության տակ, որը ցանկացած պահի կարող են դիվերսիա անել եւ պայթեցնել: Այդպես եղել է անցյալ դարի 90-ականներին, երբ անընդհատ պայթեցնեւմ էին Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը: Տարածքների նվիրումը Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների, որոնք կլինեն լրջագույն եւ երկարատեւ:

— Ադրբեջանական գազը կարո՞ղ է այլընտրանք լինել Ռուսաստանին: Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը դրան:

— Ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին: Դա կեղծ թեզ է` սկզբից մինչեւ վերջ: Ադրբեջանը չի կարող մեզ գազ տրամադրել, որովհետեւ նա չունի այդ գազը, դա կեղծիք է, որը տարածում է մեր, այսպես կոչված, ղեկավարությունը: Չգիտեմ` իրենք չեն հասկանում, թե իրենց են անհասկացողի տեղ դրել: Դա հնարավոր չէ տեխնիկապես եւ հնարավոր չէ շատ-շատ այլ առումներով: Պետք է հստակ ասել, որ սա կեղծ թեմա է եւ ամբողջովին սուտ: Չեմ կարող ասել Ռուսաստանը դրան ինչպես կարձագանքի, միայն գիտեմ, որ «Գազպրոմի» ղեկավարը հանդիպել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ եւ քննարկել էին այդ հարցը: Մեր գազային խնդիրը, որ նախկինում կար Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, այդ ամենում ներքաշել ենք մեր թշնամի պետությանը, որի հետ այժմ ռուսները քննարկումների մեջ են:

Ադրբեջանը գազ է մատակարարում նաեւ` ԵՄ, Թուրքիա, Վրաստան, ունի՞ բավարար պաշարներ, որ Հայաստանին էլ տրամադրի եւ ի՞նչ գնային փոփոխություններ կլինեն այս դեպքում:

— Չունի պաշարներ, եւ ինքը չի կարող Հայաստանին մատակարարել գազ: Թուրքիային տրամադրվող գազի մեծամասնությունը, ճիշտ է, ծագումով ադրբեջանական է, բայց դրա սեփականատերը British Petrolum ընկերությունն է, Ադրբեջանը չի կարող Թուքիայի փոխարեն վաճառել Հայաստանին: Սա անլուրջ թեմա է, որը դրել են շրջանառությոն մեջ:

— Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գազի վերաբերյալ: Դա զուտ քաղաքական միսիջ էր, թե՞ տնտեսական բաղադրիչներ էլ կան:

— Նպատակն է խաբել իր լսողներին, ովքեր իրեն հավատում են եւ ցույց տալ, որ իրենք որոշել են Ադրբեջանի հետ ընկերություն անել, կամ էլ նա անտեղյակ է:

— Գազամուղը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Որքանո՞վ այն կողմ կլինի այս ամենին:

— Գազամողը պատկանում է «Գազպրոմ Արմենիային», որը ռուսական «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղն է, եւ այն Հայաստանում գրանցված ընկերություն է: Կարծում եմ` իրենք խնդիր կունենան «Գազպրոմ Արմենիայի» հետ, որովհետեւ քաղաքականությունը մի բան է, իրական գազամատակարարումը` լրիվ այլ: Քաղաքական գործիչները կարող են ինչ-որ անլուրջ հայտարարություն անել, բայց գազային ընկերությունները պետք է իրար հետ պայմանավորվեն: Եթե այսօրվա իշխանությունը Ադրբեջանին նվիրի տարածքները, ապա այդ տարածքով անցնող ցանկացած բան դառնալու է Ադրբեջանի սեփականությունը, եւ ինքը շատ կարճ ժամանակում կարող է պահանջել, որ հեռացնեն այդ խողովակաշարերը եւ դրա համար այս կամ այն երկիր դեր չի ունենալու: Ողղակի կպայթեցնեն այդ խողովակաշարերը եւ կասեն` վերջ: Հետո կարող են նստել ու բանակցել, որը կարող է ամիսներ տեւել, եւ այդ ընթացքում Հայաստանը չի ունենա գազ ու էլեկտրաէներգիա:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода