ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասարակություն2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ ցավոք հազարավոր լուսավոր երիտասարդների կորցրեցինք, նրանցից մեկն էլ ՍԵՐԳԵՅ ԱՐԹՈՒՐԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ էր։ Փրկեց ծառայակիցների կյանքը, ցավոք ինքը չփրկվեց։Սերգեյը ծնվել է 2000 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Հայրը Արթուրը, մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին, վետերանների միության անդամ է, սխրանքների համար ստացել է Մարտական խաչ 2֊րդ աստիճանի խաչ։ Մայրը Աիդան ևս մասնակցել է Արցախյան երկու պատերազմների։ Նա Iravunk. com - ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. «2019֊ի հունվարի 31֊ին է որդիս զորակոչվել բանակ։ Մարտակերտում էր ծառայում։ Չարաբաստիկ պատերազմի օրը տագնապով բարձրացել են դիրքեր ու խիզախորեն պաշտպանել Մարտակերտի դիրքերը։ Որպես ամեպախիզախ դիրքապահներ իրենց 4֊րդ գումարտակը Գիշի գյուղ են տեղափոխել, հետո էլ տարել են Մարտունի 2 զորամասին օգնության։ Դիմադրելով թեժ մարտերին, հերոսաբար կռվելով առաջանում են Մարտունու Ճարտարի Ուլյան Սար կոչվող բարձունքը, որտեղ էլ հոկտեմբերի 30֊ին դաժան մարտերի ժամանակ վիրավոր ընկերներին փրկելիս Սերգեյն էլ է վիրավորվում ու մնում է կռվի դաշտում, անմահանում»։ Սերգեյին գտել են դեկտեմբերի 31֊ին։ ԴՆԹ ֊ով հաստատվում է մարտի 1֊ին։ Ստեփանակերտի գերեզմանոցում է հուղարկավորված։ Հետմահու արժանացել է «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալների։ ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ