Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին
ՄիջազգայինԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին, իսկ Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները նրա հետ...
2023 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 6,8 միլիարդ դոլար։ Իսրայելցիների համար դա ճակատագրական չէ, բայց այստեղ կարևորը երկրի աստիճանական վերածումն է մերժվածի։
Նախօրեին Կոլումբիայի նախագահը նույնպես հայտարարել էր (ի կատարումն նախկինում տված խոստումների) պաշտոնական Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
Եվ այս ամենը արեւմտյան երկրների բուհերում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա) զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին շատ վատ նորություն է Իսրայելի համար, որը կարող է թրենդ դառնալ։