ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ՍպորտՄայիսի 9-13-ը, Ստամբուլում կայանալիք վերջին վարկանշային մրցաշարում, մեր երկրի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 4 ըմբիշով։ Ընտրանու գլխավոր մարզիչ ՀԱԲԵԹՆԱԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԸ նշել է, որ հանդես են գալու ՀՐԱՅՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ 74 կգ, ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԸ 86 կգ, ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ 97 կգ և ԼՅՈՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ 125 կգ ։Մեզ բավականին թեժ ու լարված մրցակցություն է սպասվում։ Քանի որ ուղեգրերի համար պայքարելու վերջին շանսն է, բոլորն էլ ձգտելու են անել իրենց առավելագույնը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ անակնկալները բազմաթիվ են լինում, քանի որ մարզիկները շատ են լարվում ու նյարդայնանում։ Բազմաթիվ տիտղոսակիր ըմբիշներ այդ թվում Եվրոպայի գործող չեմպիոններ, դեռ ուղեգրեր չունեն։ Գաղտնիք չէ, որ մեր ներկայացրած քաշային կարգերում ԵԱ֊ի լավագույն եռյակում նույնիսկ տեղ չենք զբաղեցրել, իսկ Ստամբուլում վարկանիշ ապահովելու է լավագույն երրորդ տեղի հաղթողը, որքան էլ բարդ լինի, կանենք հնարավորը լավ հանդես գալու համար» նշել է ԿՈՒՐՂԻՆՅԱՆԸ։ Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 57 կգ և ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ 65 կգ։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ