Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)
ՄիջազգայինԲեռլինում այրվում է Iris-T հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանը։
Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել։ Պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։
Երկուշաբթի օրը Գերմանիան հրապարակեց Ուկրաինային տրվող կանոնավոր ռազմական օգնության ցուցակը, որը ներառում էր Iris-T հրթիռներ։ Ու «թարսի պես» երեք օր անց այդ գործարանը, որտեղ տարիներով արտակարգ դեպքեր չէր եղել, «հանկարծակի» այրվեց: