«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Զելենսկու վարկանիշը զրոյանում է Լայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. Բաղդասարով Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացում Այգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասին Եթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրը Գազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ Ադրբեջանից ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետո

Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Կի­րան­ցում տե­ղի ու­նե­ցած ան­նա­խա­դեպ ագ­րե­սիան, երբ պե­տութ­յու­նը, ըստ լու­րե­րի, ճա­նա­պար­հը փա­կող բնակ­չութ­յան դեմ մի ամ­բողջ ոս­տի­կա­նա­կան բա­նակ հա­նեց, եր­կու բա­նի մա­սին է խո­սում: Նախ, որ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նը ոչ մի բա­նի ա­ռաջ կանգ չի առ­նի հա­յաս­տան­յան հո­ղե­րը թուր­քին տա­լու հար­ցում: Երկ­րոր­դը, որ դրա դեմ պայ­քա­րի նման մե­թո­դը առն­վազն արդ­յու­նա­վետ չէ. պար­զա­պես բո­ղո­քող­նե­րին հա­վա­քում-տա­նում են, եւ վերջ:

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ  ՄՆՈՒՄ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

­Սա­կայն այս ա­մե­նով հան­դերձ, նա­խօ­րեին Հ1-ին տված Նի­կո­լի հար­ցազ­րույ­ցը եւս հու­շեց, որ ան­կախ նման վայ­րագ մե­թոդ­նե­րից, մեկ է, այս հո­ղատ­վութ­յու­նը մնա­լու է նրա կո­կոր­դին: Բանն այն է, որ ինչ բա­ցատ­րութ­յուն էլ որ նա դնի դրա տակ, ինչ­քան էլ որ Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը փոր­ձի ի­րա­վա­կան «հիմ­նա­վո­րում­ներ» մո­գո­նել, մեկ է, ի­րո­ղութ­յունն այն է, որ Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան տա­րածք­ներ են տա­լիս թշնա­մուն, ո­րի ի­րա­վուն­քը ո­րե­ւէ մե­կը չու­նի: Նի­կոլն ան­գամ ստիպ­ված էր այդ փաս­տը խոս­տո­վա­նել՝ հաս­տա­տե­լով, որ որ Ադր­բե­ջա­նին տրվող տա­րածք­նե­րում մեր գյու­ղա­ցի­ներն ու­նեն սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կան­ներ: «Դա փաստ է եւ փաս­տարկ, ո­րի հետ մենք պետք է առնչ­վենք, պետք է հաս­կա­նանք, պետք է ինք­ներս այդ ին­ֆոր­մա­ցիան, ընդ ո­րում՝ ոչ նոր, վեր­լու­ծենք, եւ­ այդ թե­մա­յի հետ պետք է առնչ­վենք: Ընդ ո­րում, ես մեր սի­րե­լի ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ա­սել եմ, չգի­տեմ հե­տո սա ոնց կհնչի, ինչ կմեկ­նա­բան­վի, ոնց կօգ­տա­գործ­վի, ոնց կշա­հարկ­վի իմ դեմ, բայց դա կար­եւոր է, որ ես ա­սել եմ: Այն ինչ-որ մենք խո­սում ենք, խո­սում ենք տե­սա­կան, մենք խո­սում ենք քար­տե­զի վրա, գծի վրա, մո­տա­վո­րա­պես, մենք չգի­տենք տե­ղում որ­տեղ է լի­նե­լու, ոնց է ար­տա­հայտ­վե­լու…»: Ընդ ո­րում, ինչ ար­դա­րա­ցում էլ որ դրա տակ դրվի, ինչ «մի­ջազ­գա­յին ի­րա­վունք­նե­րից» էլ որ խո­սեն, այդ փաս­տը չի փոխ­վում. կան տա­րածք­ներ, ո­րոնց նկատ­մամբ Հա­յաս­տան պե­տութ­յու­նը, որ­պես իր մաս­նիկ, սե­փա­կա­նութ­յան ի­րա­վունք է տվել քա­ղա­քա­ցուն, ու հի­մա այդ նույն տա­րած­քը հանձ­նում են ա­զե­րի­նե­րին: Մեծ տա­րածք­ներ են դրանք, թե՝ փոքր, Նի­կո­լը կամ ցան­կա­ցած այլ պաշ­տոն­յա կամ պե­տա­կան կա­ռույց ինչ կար­ծիք ու­նի այդ տա­րածք­նե­րի նկատ­մամբ, Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նա­գիրն ինչ է ա­սում, Ա­րեւ­մուտքն ինչ է պար­տադ­րում եւ այդ­պես շա­րու­նակ, նշված ի­րո­ղութ­յան հետ կապ­ված բան չի փո­խում: Ե­թե տրվել է սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կան, ա­պա այդ տա­րած­քը հա­յաս­տան­յան գոր­ծող օ­րենք­նե­րով ՀՀ պաշ­տո­նա­կան տա­րածք է: Իսկ Հա­յաս­տա­նի տա­րածք­ներն ինչ-որ մե­կին տա­լու ի­րա­վունք ոչ մե­կը չու­նի: Այ­սինքն, երբ Նի­կո­լը պնդում է, թե՝ մեր ինք­նիշ­խան տա­րած­քից ոչ մի մի­լի­մետր չի կա­րող զիջ­վել, ա­պա հենց նշված սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կանն է հաս­տա­տում, որ ա­մեն մի նման կոնկ­րետ հատ­ված մեր ինք­նիշ­խան տա­րած­քի մաս­նիկ է, ո­րը չի կարղ զիջ­վել, բայց տա­լիս են:

Այս փաս­տը չեն կա­րող փո­խել ան­գամ նի­կոլ­յան այն հո­խոր­տանք­նե­րը, որ ե­թե չտանք, պա­տե­րազմ կլի­նի. հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յու­նը պար­տադ­րում է պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րին՝ հող չտալ, ե­թե ան­գամ դա պա­տե­րազ­մի է տա­նե­լու, եւ հենց դրա հա­մար էլ կան պա­տե­րազ­մին վե­րա­բե­րող օ­րենսդ­րա­կան դրույթ­ներ: Վեր­ջա­պես, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ ի­րոք պետք է ինչ-որ տա­րածք­ներ տալ, հե­տա­գա­յում դա երկ­րի հա­մար կա­րող է օգ­տա­կար լի­նել, ան­գամ այդ ի­րա­վի­ճա­կում ո­րե­ւէ պաշ­տոն­յա իր ո­րո­շա­ծով տա­լու ի­րա­վունք չու­նի. նման դեպ­քե­րը կա­րող են լու­ծում ստա­նալ ա­սենք՝ հան­րաք­վեի մի­ջո­ցով: Կարճ ա­սած, սա Ար­ցա­խի դեպ­քը չէ, որ հե­տո ար­դա­րա­նա, թե ես ինչ ա­նեմ, Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի տա­րածք չէր:

Ու էլ ա­վե­լի մեծ է ա­պօ­րի­նութ­յու­նը, քա­նի որ Նի­կո­լը նույ­նիսկ չի կա­րո­ղա­նում հիմ­նա­վո­րել, թե այն ա­մե­նը, ինչ հի­մա տա­լիս է, ի­րոք ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում Ադր­բե­ջա­նի են­թա­կա­յութ­յան տակ է ե­ղել: «Ա­յո, սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կան­ներ կան, փաս­տաթղ­թեր կան: Մենք չենք կա­րող դրանց հետ չառնչ­վել, չենք կա­րող չնկա­տել, չենք կա­րող ա­սել՝ չէ, չկա այդ­պի­սի բան: Պետք է առնչ­վենք, պետք է խո­սենք մարդ­կանց հետ, պետք է հաս­կա­նանք, պետք է հիմ­քե­րը պար­զենք»,- ա­սում է Փա­շին­յա­նը: Ու ի՞նչ է ստաց­վում, ա­ռանց «առնչ­վե­լու», «խո­սե­լու», «պար­զե­լու» սահ­մա­նա­զա­տո՞ւմ են ա­նում: «Եվ Ոս­կե­պա­րի, Բեր­քա­բե­րի փոր­ձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտա­ծել ենք տեղ, օ­րի­նակ, որ սա եր­եւի մեր ինչ-որ մի կե­տից կլի­նի 50 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա, հե­տո սար­քը ցույց է տվել, որ 100 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա է: Տեղ կա՝ մենք մտա­ծել ենք, որ 150 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա կլի­նի, սար­քը ցույց է տվել, որ 30 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա է…»,- ա­սում է Նի­կո­լը: Բայց ան­գամ բաց է մնում, թե այդ ինչն են ին­չի հետ հա­մե­մա­տում, որ սարքն էլ սխալ­վում է: Այ­սինքն, ե­թե ան­գամ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան տա­րածք­նե­րը տա­լը մի կողմ թող­նենք եւ անց­նենք ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի սահ­մա­ննե­րին, ա­պա այդ ի՞նչ քար­տեզ­նե­րով են հի­մա սահ­մա­նա­զա­տում ա­նում: Քա­նիցս է աս­վել, որ բա­ցա­ռիկ քար­տեզ­նե­րը Մոսկ­վա­յում են՝ ՌԴ Գլ­խա­վոր շտա­բում: Այդ քար­տեզ­նե­րո՞վ են հի­մա սահ­մա­նա­զա­տում ա­նում. ո­րե­ւէ հաս­տա­տում չկա: Իսկ ե­թե ոչ, ա­պա ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ հի­շա­տակ­ած «մեր ինք­նիշ­խան տա­րած­քից մի մի­լի­մետ­րը» կամ մի կի­լո­մետրն ար­դեն չեն տվել թուր­քին:

ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Իսկ ա­հա Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը ե­կավ ակ­նար­կե­լու, որ նա ոչ միայն լավ էլ գոհ է նման «սահ­մա­նա­զա­տու­մից», այլ նաեւ, որ դա ար­վում է ա­մե­նե­ւին էլ ոչ ԽՍՀՄ ժա­մա­նակ­նե­րի միակ պաշ­տո­նա­կան քար­տեզ­նե­րով, այլ՝ քեֆ­նե­րը տված­նե­րի պես: Ըստ Հեյ­դա­րո­վի­չի. «Սկս­վել է սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զա­տու­մը, ան­գամ սահ­մա­նագծ­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում … Մեր եր­կու երկր­նե­րին հա­ջող­վել է հաս­նել դրան ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի։ Դա մեկ ան­գամ եւս ցույց է տա­լիս, որ մեզ միջ­նորդ­ներ պետք չեն…»: Այս­պի­սով, Ա­լիե­ւը պա­հան­ջում է՝ չմտնեք մա­տի եւ մա­տա­նու ա­րան­քը, բայց նաեւ հաս­տա­տե­լով, որ սահ­մա­նա­զա­տում կոչ­վածն ի­րա­կա­նաց­վում է «ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի», այ­սինքն, ա­ռանց ՌԴ-ում պահ­վող քար­տեզ­նե­րի:

­Բայց ի­րո՞ք այս գոր­ծըն­թա­ցում միջ­նորդ­ներ չկան: Ե­թե այդ­պես է, ա­պա կնշա­նա­կի, որ այս ան­գամ եւս Նի­կոլն ա­ռաջ է գնա­ցել Հա­յաս­տա­նի հա­մար վատ­թա­րա­գույն տար­բե­րա­կով: Հաշ­վի առ­նե­լով այն պարզ փաս­տը, որ ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Թուր­քիան պաշ­տո­նա­պես այս գոր­ծըն­թա­ցում չկա, ի­րա­կա­նում դա այդ­պես չէ. Ան­կա­րան եւ Բա­քուն քա­նիցս ցույց են տվել, որ գոր­ծում են հա­մա­տեղ, իսկ դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան «ա­ռանց միջ­նորդ­նե­րի» «բա­նակ­ցութ­յուն­ներն» ի­րա­կա­նում «բա­նակ­ցութ­յուն­ներ» են թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ: Ա­ռա­վել եւս, որ գոր­ծըն­թա­ցի պաշ­տո­նա­կան շա­րու­նա­կութ­յու­նը, ինչ­պես ար­դեն հաս­տատ­վեց, շա­րու­նակ­վե­լու է Ղա­զախս­տա­նում: Ընդ ո­րում, թեեւ Տո­կաե­ւը շտա­պեց հայ­տա­րա­րել, թե Ղա­զախս­տա­նը, հրա­վի­րե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներն իր մոտ, որ­պես միջ­նորդ հան­դես չի գա­լու, այ­սինքն՝ կող­մերն ինք­նու­րույն են բա­նակ­ցե­լու, սա­կայն այդ դեպ­քում շատ պարզ հարց կա՝ բա էլ ին­չո՞ւ են գնում-հաս­նում Ղա­զախս­տան: Այ­սինքն, ե­թե ի­րա­կա­նում ըն­թա­նար ա­ռանց միջ­նորդ­նե­րի հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներ՝ սահ­մա­նա­զա­տու­մից զատ, նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ա­ռաջ տա­նե­լու հա­մար, ա­պա ինչ­պես որ սահ­մա­նա­զատ­ման հանձ­նա­ժո­ղո­վի՝ փոխ­վար­չա­պետ­նե­րի պա­րա­գա­յում է, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին կա­րող էին նաեւ արտ­գործ­նա­խա­րար­նե­րը հան­դի­պել եւ բա­նակ­ցել: Փո­խա­րե­նը, երբ գնում են, ինչ­քան էլ ՀԱՊԿ եւ ԵՏՄ ան­դամ, բայց թյուր­քա­կան պե­տութ­յուն, ա­վե­լին՝ թյուր­քա­կան աշ­խար­հի ա­ռանց­քա­յին մաս­նիկ հան­դի­սա­ցող Ղա­զախս­տան, դա ա­մե­նե­ւին էլ նման չէ «մա­տի եւ մա­տա­նու ա­րանք չմտնե­լու» տես­լա­կա­նին:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ՇԵՄԻՆ

Մ­յուս կող­մից, ան­կախ այն բա­նից, որ Նի­կո­լը, դա­տե­լով տե­սա­նե­լի ազ­դակ­նե­րից, դեմ առ դեմ «բա­նակ­ցում» է թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ, մեկ է, շա­րու­նա­կում է դեռ ոչ լիո­վին հստակ մնալ հար­ցը, թե Ղա­զախս­տա­նը որ­պես թյուր­քա­կան աշ­խար­հի մաս­նի՞կ է հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներն իր մոտ հրա­վի­րում, թե՞ որ­պես ՀԱՊԿ եւ ԵՏՄ ան­դամ, կամ մի­գու­ցե հա­մա­տե­ղե՞լ է այդ ա­մե­նը: Այն­պես, ինչ­պես շա­րու­նա­կում է ոչ հստակ մնալ ՌԴ-ի դիր­քո­րո­շու­մը՝ ներ­կա սահ­մա­նա­զատ­ման եւ Ղա­զախս­տա­նում սպաս­վող հան­դիպ­ման հետ կապ­ված: Վեր­ջա­պես, ա­նո­րոշ է մնում նաեւ հար­ցը, թե ի­րա­կա­նում արդ­յոք ՌԴ-ում գտնվող քար­տեզ­նե­րը չե՞ն դրված սահ­մա­նա­զատ­ման ներ­կա գոր­ծըն­թա­ցի տակ:

Այս բո­լոր հար­ցե­րի հստա­կե­ցու­մը կա­րող էր դառ­նալ մա­յի­սի 7-9-ին ակն­կալ­վող Նի­կո­լի այ­ցը Մոսկ­վա: Բայց ան­գամ այս­տեղ է ինտ­րի­գը դեռ պահ­պան­վում: Այ­սինքն, դա­տե­լով տա­րած­ված լու­րե­րից, Նի­կո­լը մա­յի­սի 7-ին եւ 9-ին, այ­սինքն՝ Պու­տի­նի երդմ­նա­կա­լութ­յա­նը եւ Կար­միր հրա­պա­րա­կում շքեր­թին չի մաս­նակ­ցի, դրա­նով ի ցույց դնե­լով, որ շա­րու­նա­կում է դեմ գնալ Մոսկ­վա­յին: Բայց կա մե­դա­լի մյուս կող­մը. ըստ նույն լու­րե­րի, Նի­կո­լը կմաս­նակ­ցի մա­յի­սի 8-ին նա­խա­տես­ված ԵՏՄ-ի նիս­տին: Բայց բո­լորն են հաս­կա­նում, որ ե­թե ան­գամ մոս­կով­յան այս այ­ցը շատ կա­րե­ւո­ր է, դրա ժա­մա­նակ հնա­րա­վոր է, որ ա­ռանց­քա­յին հար­ցեր լուծ­վեն (կամ չլուծ­վեն, դա էլ է արդ­յունք), ա­պա հենց մա­յի­սի 8-ի մի­ջո­ցառ­ման շրջա­նակ­նե­րում է, որ դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ: Իսկ մա­յի­սի 7-ին եւ 9-ին ա­րա­րո­ղա­կար­գա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են, եւ այդ օ­րե­րին Պու­տի­նը հա­զիվ թե ժա­մա­նակ գտնի հայ-ադր­բե­ջա­նա­կան ծանր թե­մա­յով զբաղ­վե­լու հա­մար: Սա լավ հաս­կա­նում են նաեւ մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը, եւ պա­տա­հա­կան չէ, որ Բ­լին­քե­նին վկա­յա­կո­չե­լով, նրանք բա­ցա­հայտ սպառ­նում եւ պա­հան­ջում են Նի­կո­լից՝ մա­յի­սի 8-ին չգնալ:

Մ­յուս կող­մից, թե­րեւս Նի­կոլն էլ է քաջ գի­տակ­ցում, որ նաեւ մա­յի­սի 8-ին Մոսկ­վա չգնա­լը կնշա­նա­կի Ռու­սաս­տա­նի հետ բո­լոր, այդ թվում՝ տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խզում: Ա­սենք, գնա­լու եւ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք չբե­րե­լու դեպ­քում եւս այդ խզու­մը, մի­գու­ցե մի փոքր ուշ, բայց ան­խու­սա­փե­լի է: Թե­րեւս հաս­կա­նում է նաեւ, որ այդ դեպ­քում, հաշ­վի առ­նե­լով, որ Ա­րեւ­մուտ­քը փո­խա­րի­նող ո­չինչ չի տա­լու, ա­պա այս ֆո­նին կա­ռա­ջա­նա եւս մեկ գեր­շի­կաց­ման օ­ջախ, ո­րը կգա գու­մար­վե­լու հո­ղատ­վութ­յան շուրջ ծա­վալ­վող ա­լի­քին: Իսկ այս դեպ­քում մեծ հարց է, թե ան­գամ ոս­տի­կա­նա­կան նման բռնաճն­շում­նե­րով կկա­րո­ղա­նա՞ իշ­խա­նութ­յուն պա­հել:

­Կարճ ա­սած, ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ Հա­յաս­տանն ի­րոք կանգ­նած է հան­գու­ցա­լուծ­ման շե­մին: Ընդ ո­րում, ոչ միայն կապ­ված նրա հետ՝ Նի­կոլը կմնա՞, թե՝ ոչ, այլ՝ Հա­յաս­տան կլի­նի՞, թե՝ ոչ:



«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода