«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիային Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am

Բոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

— Ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան:

— Շատ լավ, ուրախ: Օրվա երկրորդ կեսին է իմ կյանքը սկսվում, որովհետեւ ուշ եմ քնում եւ ուշ արթնանում: Սիրում եմ սուրճը հանգիստ պայմաններում խմել` առանց շտապելու: Իմ կյանքն անկախ ինձանից այնպես է գծագրվել, որ իմ բոլոր գործերը 15:00-ից հետո է լինում: Երբ հեռուստատեսությունում աշխատում էի, խնդրանք-պայման էի դրել, որ թե՛ նկարահանումները, թե՛ մոնտաժները 15:00-ից հետո լինեն: Հազվադեպ է լինում, որ առավոտյան արթնանամ ու տանից դուրս գամ:

— Ակտիվ կյանքի,  մարդկանց հետ շատ շփումներ ունենալու սիրահա՞ր եք:

— Ընդհանրապես շփվող եմ, բայց տարիքի հետ մարդ սկսում է ավելի զգուշավոր լինել: Ամեն մեկի հետ չի ուզում շփվել: Իսկ ընդհանրապես ես իմ տեսակով շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել: Այսօր իմ ընկերների մեծամասնությունը արտասահմանում է ապրում: Ում հետ շփվում եմ հիմա, վերջին տարիներին ծանոթացած մարդիկ են: Հաճախ եմ ընկերներիս կարոտում: Մեկ-մեկ ուզում եմ ստատուս գրեմ` ո՞ւր են իմ հին ընկերները: Իրար տեսնենք, հավաքվենք, որովհետեւ դրա պահանջը, կարծում եմ՝ բոլոր նորմալ մարդիկ ունեն:

— Փաստորեն, «մաղել եք» Ձեր շրջապատը, ո՞ր դեպքում եք դադարում շփվել:

— Դավաճանությունը եւ ստախոսությունն ինձ համար անտանելի երեւույթներ են: Ես հասկանում եմ` ամեն ինչն էլ մարդու համար է: Կյանք է, կարող է պահեր լինեն, որ դու ստիպված ես ստում, բայց  դա փոքր ժամանակ դասից փախչելու մակարդակի ներելի սուտ է: Իսկ, ընդհանուր առմամբ, ես չեմ սիրում ստախոսներին: Չեմ սիրում դավաճանություն` տարբեր առումներով:

— Հաճա՞խ եք խղճի պատճառով տուժում:

— Շատ եմ տուժել եւ չեմ փոշմանել: Ի վերջո, ինչ-որ բան անում ես ոչ թե որ քեզ գնահատեն, ասեն` ապրես, այլ ինքդ քեզ համար ես անում: Բայց եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան ես անում, դա անպայման հակառակ ձեւով է քեզ վերադառնում: Կյանքն այդպիսին է: Բայց չի կարելի այդպիսի մարդկանց պատճառով դադարել լավը լինել: Դա նորմալ է: Այդպիսի մարդիկ էլ պետք է լինեն: Խիղճը գնալով վերանում է` մեր գլոբալ աշխարհից: Քանի որ գլոբալիստներն են ղեկավարում աշխարհը, խիղճը, նամուսը, թասիբն ու  արժանապատվությունը վերանում են: Այսօր նույնիսկ նամուսն ու թասիբը հետամնացություն են համարում: Հիմա դրսում երբ դժբախտ  դեպք է լինում, փոխանակ օգնեն մարդուն՝ նկարում են: Գժվել կարելի է: Դժվար է համակերպվել նման երեւույթների հետ, բայց ինչ արած:

— Դուք նաեւ դժվար եք համակերպվում երկրում ստեղծված իրավիճակին: Հաճախակի եք արտահայտվում, ինչը շատ քիչ են անում Ձեր գործընկերները: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եկեք այսպես նայենք հարցին: Սրանից 2-3 տարի առաջ ընդդիմությունը հավաքել էր բոլորին, եւ այդքան քայլեցին քաղաքում, որից հետո շատերը հիասթափվեցին: Նույն իմ կոլեգաները կարող են, չէ՞ մտածել` նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք: Հենց մի բան է լինում, բոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք: Այնպես չի, որ ես հիմա իրենց պաշտպանում եմ, բայց եկեք ճիշտը հասկանանք՝ երգիչն իր կյանքով մեկ մեծ գումարներ է վատնում իր գովազդի, իմիջի համար, որ կայանա: Էլի թող մի բան լինի, մարդիկ կթողնեն, կգան: Սուտի ինչ-որ բան են անում (իրար հետ պայմանավորված), եւ դա էլ մեծ հարց է` ընդդիմություն, կոալիցիա, իրար հե՞տ են, թե՞ իրար հետ չեն: Ե՞րբ է այդ ամենը պարզվելու: Ինքներդ  հասկացեք, թե ինչ եք ուզում, նոր երգիչների անունը տվեք: Ի՞նչ եք ուզում երգիչներից: Օրինակ, հիմա ասում են` ինչո՞ւ չեք գալիս: Ո՞ւր գնան, տեղը ասեք, գնան: Կա՞ ինչ-որ տեղ, որտեղ բոլորը հավաքված են, ու չենք գնում: Եթե բոլորը իսկապես հավաքվեն (ոչ թե քցեն ժողովրդին, ինչպես հիմա անում են), նոր պարտադրեք երգիչները գան: Այդ ժամանակ որ երգիչը որ չգա, նոր մենք բոլորս կհավաքվենք եւ կթքենք նրա երեսին: Դուք սկզբից կողմնորոշվեք, նոր մարդկանց հավաքեք: Գա հրապարակի ո՞ր անկյունում կանգնի: Թեւերից բռնեն` ծեծելով տանեն՝ ո՞վ է նրա տերը, ոչ ոք:

— Հիմա էլ թիրախավորվել է Բագրատ սրբազանը: Այսօր առանց անհարմար զգալու եկեղեցու դեմ են խոսում: Մի՞թե կարելի է նման կերպ վարվել:

— Երբ փոքր էի, հիշում եմ Ավետարանից ինչ-որ խոսքեր, որ գալու է չարի եւ բարու ժամանակները, պատերազմ է լինելու: Հենց հիմա տեղի է ունենում չարի եւ բարու հակամարտությունը: Այսօր մեր շուրջը կան մարդիկ, որոնք, երեւի, իրենք էլ չէին մտածի, որ գալու է օրը, եւ իրենք հենց այդ չարի բաժնում են հայտնվելու: Ինչ վերաբերվում է Բագրատ սրբազանին, հարգանքներս, խոնարհումս: Այստեղ արդեն, կարծես, Աստծո մատն է խառնվում: Մենք այս վեց տարիներին սովոր ենք լսել երկրի առաջին դեմքի շատ վատ խոսքը, ու մեկ էլ Աստծո կողմից ուղարկվում է Բագրատ սրբազանը` իր բարի, մաքուր, Աստծո խոսքով: Աստծուց կրա՞կ եք ուզում, էլ ի՞նչ եք ուզում: Ես ուղղակի ուզում եմ անընդհատ լսել իր խոսքը: Մենք կարոտ ենք գրագետ, հանգիստ, բարի խոսքի: Աստված օգնական Ձեզ, սիրելի Սրբազան: Ես եւ իմ պես մարդիկ Աստծո ուժով, Աստծո սիրով կանգնած ենք Ձեր կողքին: Ես միշտ պատրաստ եմ: Ես ծնվել եմ հավատքով, որովհետեւ իմ մայրն իմ մեջ այնպիսի արմատացած հավատք է դրել Առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության մեր հավատքի հանդեպ:

— Մի քանի օր հետո  Հայրենական  մեծ պատերազմում տարած հաղթանակի  79-րդ տարին կլրանա: Ձեր պապերը մասնակցե՞լ են այդ պատերազմին:

— Իհարկե, մասնակցել են: Պապիկս` Մինաս Գրիգորյանը՝ հայրիկիս հայրը, Իոսիֆ Բաղրամյանի զորքից է եղել: Ինքը սկզբից լեյտենանտ է եղել, հետո՝ փոխգնդապետ: Պատերազմի ժամանակ եղել է կոմիսար: Նա Հայրենական մեծ պատերազմը հաղթած շքանշաններով պապիկ էր: Երբ արդեն մեծ էր, եկավ Էջմիածին եւ տարիներ շարունակ Էջմիածնի մսի գործարանի տնօրենն էր: Հետո երբ ծերացավ, Էջմիածնի Լազարյան ճեմարանի թանգարանում` որպես պահակ էր աշխատում: Իմ մանկությունն անցել է հենց այդ թանգարանում: Կարծես, թանգարանում մեծանայինք: Շատ հրաշալի եւ կիրթ պապիկ էր: Մինչեւ 1988 թվականն ապրեց: Ես հիշում եմ, երբ պապիկս մահամերձ էր, Ղարաբաղյան շարժումը դեռ նոր էր սկսել, եւ ասացինք նրան այդ մասին: Նա իր աչքերին չէր հավատում: Չհասցրեց վայելել Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի ուրախությունը: Եվ նաեւ մայրական կողմի պապիս է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Նա մահացել է, հաջորդ տարի ես եմ ծնվել: Նա դաշնակցական է եղել: Իմ հայրական կողմը կոմունիստ էր, մայրական կողմը՝ դաշնակցական: Մայրիկիս հայրիկին էլ Ստալինի ժամանակներում, որպես դաշնակցական, Ղազախստան են աքսորել: Ղազախստանից վերադարձել է եւ շատ քիչ ժամանակ հետո՝ մահացել:

— Խորհրդային Միության տարիների կազմակերպած հաղթանակի շքերթները հիշո՞ւմ եք:

— Այո, հիշում եմ, որ սպիտակ բանտիկ կապած, պապիկիս ձեռքը բռնած, հպարտ գնում էի հաղթանակի շքերթին: Պապիկիս պիջակի վրա շքանշաններն էին: Ինձ համար մեծ պատիվ էր պապիկիս հետ քայլելը: Նաեւ դպրոցով էլ էինք գնում: Սովետական ժամանակներում բարքերն ուրիշ էին: Սովետական ժամանակաշրջանում դրախտում ենք ապրել, տեղյակ չենք եղել: 20 տարեկան էի, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Այդ տարիքում ուզում ես ավելի ժամանակակից երեւալ: Այո, մենք Եվրոպա էինք ուզում, բայց հետո երբ մեծանում ես, տարբերությունը հասկանում ես: Ես առաջիններից եմ եղել, որ դեմ եմ եղել սովետական կարգերին, բայց հետո պետք է ապրես, որ գնահատես այն, ինչ ունեցել ես: Այստեղ խոսքը միայն նյութականի մասին չի: Այս ի՞նչ արեցին: 1991 թվականին, երբ Սովետական Միությունը քանդվեց, ես վստահ եմ, որ այդ քանդողներն էլ չգիտեին ինչ են անում: Հետո հասկացան, ուշ էր... Եթե Սովետական Միության ժամանակ կար խստություն, ապա անկախությունից հետո ուղղակի մեր երկրի մարդիկ դարձան պաշտոնյաներ եւ ավելի ներսից սկսեցին քանդել, ուտել, ավերել: Իմ եւ ձեր նման մարդկանց համար ի՞նչ տարբերություն՝ Սովետմիության ղեկավար է նշանակված, թե՞ Հայաստանից: Տեսանք էլի՞ պատկերը: Առանձին, անկախ գռփեցին: Այն ժամանակ գոնե վախ կար: Այսօր մեր երկրում մարդն իրեն անվտանգ չի զգում: Դա՞ է անկախությունը, որ դու քեզ անվտանգ չզգաս: Ժամանակին Ադրբեջանն ո՞վ էր, բայց այսօր այնքա՜ն է հզորացել: Իսկ մերոնք դրա փոխարեն՝ գռփել են: Լուսահոգի սպարապետի ստեղծած բանակը տեսա՞ք ինչ օրի գցեցին: Բայց ես վստահ եմ, որ Վազգենի պես տղերք դեռ կլինեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը Կիրանցում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода