Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինՖրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերով մեծ բեռ տեղափոխող հսկվող ավտոշարասյան վրա։
Լիոնի մերձակայքում գտնվող ոսկերչական գործարանի ելքի մոտ 4 ավազակներ Կալաշնիկովներով փակել են ֆուրգոնը՝ երկու ավտոմեքենայով։
Մեկ րոպեի ընթացքում նրանք զինաթափել են ուղեկցորդին, դատարկել ֆուրգոնը և այրել բոլոր մեքենաները։ Կողոպտիչները դեպքի վայրից հեռացել են պահեստային մեքենայով։ Գողացվածի արժեքը կազմում է մի քանի միլիոն եվրո։