Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան

Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Հանդիպում

Ռումանիոյ հայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդի, թեմական Պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի անդամների, մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնում ,,Տավուշը հանուն Հայրենիքի,, շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականության ազգային շահից և աներկբա ձևով պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման, միակողմանի զիջումներով այսպես կոչված ,,սահմանազատման,, գործընթացը խստորեն դատապարտելի է և կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից, հակասում է սահմանազատման միջազգայնորեն ընդունված նորմերին և ՀՀ համար կարող է ստեղծել անվտանգային լուրջ սպառնալիքներ։ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումը թշնամու անմիջական նշանառության տակ է դնում նաև մեր միջպետական ճանապարհները, որոնք ստրատեգիական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այսպես կոչված ,,սահմանազատման,, այս գործընթացը միանշանակ անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն ամբողջ Հայաստանի համար, այլև վստահաբար հանգեցնելու է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության արտագաղթին ու հայաթափմանը։

Հայոց Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի, իր հայ հավատացյալներով և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են ներկայիս իշխանությունները։ Հայ Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի և հայ եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ՝ լինի հայազգի ներքին, թե օտարազգի արտաքին թշնամի։ Խաղաղության դարաշրջանին կարող ենք հասնել միայն թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։

Այս առումով մենք լիովին սատարում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում ,,Տավուշը հանուն Հայրենիքի,, շարժմանը և Տավուշի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր այն հայրենասեր անձանց, որոնք պայքարում են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Այսօր խարխլված են անկախ պետականության հիմքերը և անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:

            Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։

 

 

Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

 

 

 

 



Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода