Ոստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբան
ՀասարակությունՊարոնյանի թատրոնի դիմացի հատվածում ոստիկանական մեքենան մի կողմ է քաշվել, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ` շատ մեծ արագությամբ: Այս մասին ինստագրամի իր սթորի բաժնում պատմել է Հանրապետության հրապարակում գտնվող փասաբան Դավիթ Թովմասյանը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից:
«Հերիք չէ, որ վարորդը գտնվում էր անադեկվատ վիճակում, մեքենայի ապակիները իջեցրել ու գոռում էր` ստեղ սրբազան կա, հլը սրբազանի տեղը ասեք: Այս պատմության ամենաուշագրավ կողմը գիտեք որն է, որ այդ փողոցը, որով եկել է կամազը, հակառակ ուղղություն ունի, այսինքն պրոտիվ է եկել վարորդը, ընդ որում Շահումյանի հրապարակի ելքի հատվածից պարեկները փակել էին հրապարակ տանող ուղղությունը եւ փողոցը ողողված էր կարմի բերետներով, պահպանության ծառայության եւ պարեկային ծառայության աշխատակիցներով: Եթե այդ վարորդը կարողացել է հայտնվել հրապարակի խալու վրա, առնվազն մենք գործ ունենք ֆոկուսնիկի հետ: Ես վաղը հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին, որովհետեւ մեզ պետք չեն իրավապահ համակարգի աշխատակիցներ, որոնք չեն գիտակցում իրենց առաքելությունը, այլ համագործակցում են ինչ-որ հանցավոր տարրերի ու երեւույթներ դեմ»,- պատմել է նա:
Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։