Ուկրաինայի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական հարձակմանը Խարկովի վրա. The Economist
ՄիջազգայինՈւկրաինայի Զինված ուժերի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական բանակի հարձակմանը Խարկովի վրա: Այս մասին հայտնել է The Economist-ը:
Հավանականությունը, որ Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ԴԺՀ-ի մնացած տարածքը, կազմում է 70%, ասել է 92-րդ բրիգադի հրամանատար Ֆեդոսենկոն։
Ռուսները մի քանի շաբաթից կլինեն Դնեպրում, Խարկովում և Կրիվոյ Ռոգում, եթե Ուկրաինայի զինված ուժերը չկանգնեցնեն նրանց Կոնստանտինովկայի և Դրուժկովկայի վրա հարձակվելիս;
Չասով Յարի մարտերի նպատակը ոչ թե ամեն սանտիմետր հողը պահելն է, այլ ռուսական բանակի առաջխաղացումը և գլխավոր քաղաքները գրավելը կանխելը: Դոնբասում ռուսական ուժերի դանդաղեցումը չափազանց կարևոր է, հայտնում է լրատվամիջոցը:
Ռուսաստանի զինված ուժերը Խարկովի շրջանի վրա հարձակում կսկսեն մայիսի կեսերին։ Մոտ 50,000 ռուս զինվորական պատրաստվում է հարձակման, ասում է Կրակենի հրամանատար Նեմիչևը։
Խարկովի վրա հարձակման սցենարներից մեկը կարող է լինել քաղաքը մեկուսացնելը՝ Կիև տանող գլխավոր ճանապարհը կտրելով։ Մեկ այլ տարբերակ մոտ 10 կմ մոտենալն է՝ քաղաքի արևելյան ծայրամասերը հրետանային կրակի շրջանակում դնելով և Բելգորոդը պաշտպանելու համար բուֆերային գոտի ստեղծելով։