Պուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ
Մամուլի տեսություն«Կանչ» տելեգրամյան ալիքը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ նորընտիր Վլադիմիր Պուտինը բավականին կոշտ է եղել ժամկետանց ազգադավի հետ: Պուտինը մոտ մեկ ժամ բացատրել է, որ Նիկոլը հատել է բոլոր հնարավոր գծերը` հուսալով արևմուտքից աջակցություն ստանալ, բայց ստացել է երեք մատի կոմբինացիա: Ազգադավը փորձել է արդարանալ ու, երբ հասկացել է, որ շանս չունի, պահանջել է ռուսական զորքերը դուրս բերել Հայաստանից: Մեր տեղեկություններով` ՌԴ նախագահը չի առարկել: Նաև նախազգուշացրել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որ Նիկոլը խոսի դաշնակցային հարաբերությունների չեղարկման մասին, որպեսզի հետո եղած-չեղածի համար չկարողանա «շառով տալ» Ռուսաստանին»: