Ամաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին
ՆերքաղաքականԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Նազենիկ Սարոյանը հայտարարել է՝ ամաչում է ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի համար։
Լրագրողն այդ մասին այսօր անձամբ է ասել Մարտիրոսյանին։
«Խոսեցի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ, հիշեցրի, թե մեզ ինչեր էր ասում հայրենիքի մասին ապրիլյան պատերազմից հետո, պնդեց, որ իր համար հայրենիքը շարունակում է մնալ գերագույն արժեք, իսկ իր խոսքը համապատասխանում է իր գործողություններին։ Իրեն փոխանցեցի, որ մենք ամեն ինչ ֆիքսում ենք ու ուսանողներով ամաչում իր համար։
Մեր ֆակուլտետի դասախոսական կազմում ֆանտաստիկ մարդիկ կան, իսկ ֆակուլտետի նիկոլիզմի դրսևորումը հենց դեկան Մարտիրոսյանն է»,- Facebook-ում գրել է Սարոյանը։